Մամուլի տեսություն 15.09.2020
Սաուդյան կոալիցիայի կողմից Եմենում մղվող պատերազմի ր 2000-րդ օրը զոհերի թիվը կազմել է շուրջ 17000 հոգի, այդ թվում ՝ 3,790 երեխա:
Իրան
Լուկաշենկոն փորձում է աջակցություն ստանալ Պուտինից
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը կանգնած է իր 26-ամյա կառավարման ամենածանր ճգնաժամի առջև, մեկնում է ՌԴ Սոչի քաղաք, որտեղ նրա ճակատագիրը որոշելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Մոսկվայի տնտեսական և ռազմական աջակցությունը կարող է ուժի հավասարակշռությունը փոխել Բելառուսի իշխանությունների օգտին, որոնք ոստիկանների միջոցով շարունակում են ճնշել ընդդիմությանը:
Մինչ այժմ Պուտինի գործողությունները ցույց են տվել, որ նա չի ցանկանում, որխպեսզի փողոցային բողոքների արդյունքում, այդ երկրի հարևան և նախկին Խորհրդային Հանրապետության ղեկավարը տապալվի
Քեյհան օրաթերթ
Նավթային պատժամիջոցների տապալում՝ նավթի արտահանման ծավալների աճով
Տանկերների տեղաշարժին հետևող TankerTarkers ընկերությունը երեկ թվիթում հրապարակել է տեսանյութ և գրել, որ երկու միլիոն բարել գազի կոնդենսատ տեղափոխող տանկերը, որը շաբաթ օրվանից իր բեռը բեռնաթափում էր Վենեսուելայի Ջոզե նավահանգստում, իրանական է:
Ինչպես պնդում են արտասահմանյան լրատվամիջոցները, նավթատարն ամենայն հավանականությամբ, ճանապարհին անջատել է իր տեղորոշման համակարգը, փոխել անունը և մուտք գործել Վենեսուելայի նավահանգիստ:
Իսկ Bloomberg- ը գրել է, որ Իրանն առաջին անգամ գազի կոնդենսատ է արտահանում Վենեսուելա:
Խորասան օրաթերթ
Եմենի պատերազմի ամենաարյունալի 2000-րդ օրը
Սաուդյան Արաբիայի կոալիցիայի պատերազմը Եմենի դեմ թևակոխել է իր 2000-րդ օրը, բայց չնայած հումանիտար աղետին, պատերազմը դադարեցնելու հստակ հեռանկար դեռ չկա:
Ըստ Եմենում սաուդյան-ամերիկյան ագրեսոր ուժերի կողմից մարդու իրավունքների խախտման և հանցագործությունների վիճակագրության կենտրոնի, կոալիցիայի ցամաքային, օդային ու ծովային հարձակումների արդյունքում, զոհվել է 16 հազար 978 Եմենի քաղաքացի, որոնցից 3.790-ը երեխաներ են, 2.381-ը `կանայք: Մոտ 90 000 մարդ կորցրել է իր կյանքը պատերազմի անուղղակի հետևանքների, այդ թվում ՝ հիվանդությունների և սովի հետևանքով:
Արմանե Մելլի օրաթերթ
Բոլորը սպասում են ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքներին
Իսրայելի հետ տարածաշրջանի երկրների հարաբերությունների կարգավորումը հետապնդում է բազմաթիվ նպատակներ, որոնցից մեկը պաղեստինյան գրավյալ տարածքներում ռեժիմի իշխանության օրինականացումն է:
Հարաբերությունների կարգավորման մյուս նպատակը Իրանիօդ եմ նոր ճակատ կազմելն է: րաբական երկրները, որոնք վերջին չորս տասնամյակների ընթացքում միշտ լարված հարաբերություններ են ունեցել Իրանի հետ, ցանկանում են օգտվել այս իրավիճակից և ամրապնդել տարածաշրջանում արաբական-ամերիկյան ճակատը:
armenpress.am
Սերգեյ Լավրովը չեղարկել է Բեռլին նախատեսված այցը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի Բեռլին այցը, որը նախատեսված էր սեպտեմբերի 15-ին, չեղարկվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն: Լավրովը պետք է գերմանացի իր գործընկերոջ հետ մասնակցեր գիտակրթական համագործակցության տարվա փակման հանդիսավոր արարողությանը: Միջոցառման ժամկետները համաձայնեցվել են մեկ տարի առաջ և հաստատվել՝ օգոստոսի 11-ին: Ամեն դեպքում սեպտեմբերի 3-ին գերմանական կողմը հայտնել է ԱԳ նախարարի աշխատանքային գրաֆիկի փոոխության մասին՝ կապված միջոցառման պաշտոնական արարողությանը մասնակցելու հետ:
«Այսպիսով, Լավրովի Բեռլին այցի նախնական նպատակը դարձավ ոչ ակտուալ, իսկ առաջարկված երկկողմ բանակցությունների ձևաչափը՝ խիստ կրճատված»,-պարզաբանել է գերատեսչությունը:
Վերջին շրջանում Գերմանիայում քաղաքական որոշ գործիչներ արտահայտվել են ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու օգտին՝ կապված ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի շուրջ ծագած իրադարձությունների հետ: Չնայած, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ այդ հարցերը պետք է դիտարկել առանձին:
armenpress.am
Հունաստանի իշխանությունները պլանավորում են արգելել միանգամյա օգտագործման պլաստիկե առարկաները
Հունաստանի կառավարությունն առաջարկել Է աստիճանաբար հրաժարվել միանգամյա օգտագործման պլաստիկե առարկաներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «ԵվրոՊուլս»-ը:
Հաջորդ տարվա հունվարի 1-ից պետական բոլոր ձեռնարկությունները չեն կարողանա համալրել պաշարները, օրինակ, գրասանյակային կատեգորիայի համար միանգամյա օտագործման պլաստիկե բաժակները: Իսկ հուլիսի 3-ից միանգամյա օգտագործման պլաստիկե ամանեղենը չի թույլատրվի գնել խանութներում:
Այդ սահմանափակումները մտցվում են Եվրամիության բոլոր երկրներում՝ այդ նյութի դեմ պայքարի վերաբերյալ անցյալ տարի ընդունված դիրեկտիվին համապատասխան: Դրա համաձայն, Եվրոպայի խանութներում այլեւս չեն վաճառվելու դրանից պատրաստված միանգամյա օգտագործման 10 տեսակի արտադրանքները: 2021 թվականի հունվարից Հունաստանում նույնպես ուժի մեջ կմտնի կենսատարրալուծվող պլաստիկից պատրաստված միանգամյա օգտագործման արտադրանքների (օրինակ՝ տոպրակների) արգելումը:
Բազմաթիվ հետազոտությունների համաձայն, եթե դրանք ընկնում են բնության մեջ, ապա շրջակա միջավայրին ոչ պակաս վնաս են հասցնում, քան սովորական պլաստիկը:
2021 թվականի հուլիսի 1-ից Հունաստանի մանկական եւ մարզական բոլոր հարթակներում կհայտնվեն խմելու համար պիտանի շատրվանիկներ, որպեսզի բնակիչները կարողանան հրաժարվել պլաստիկե շշերից:
2023 թվականից Հունաստանի տարածքում օգտագործվող միանգամյա ապրանքների արտադրողները պետք Է պատասխանատվություն կրեն իրենց արտադրանքը հավաքելու եւ վերամշակելու համար: Նրանք կարող են միանալ արդեն գոյություն ունեցող սխեմաներին կամ ստեղծել իրենցը: Գլխավորն այն Է, որպեսզի նրանց արտադրանքը չհայտնվի բնության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
armenpress.am
ՄԱԳԱՏԷ-ում հայտարարել են, որ Հյուսիսային Կորեան ուրան է հարստացնում Յոնբենում
Տեղեկություններ կան ԿԺԴՀ-ի Յոնբենի օբյեկտում հարստացված ուրանի արտադրության վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 14-ին հայտարարել Է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին:
Նա նշել Է, որ ԿԺԴՀ-ի միջուկային գործունեությունը շարունակում Է լուրջ մտահոգություն առաջացնել, երկրի միջուկային ծրագիրը խախտում Է ՄԱԿ-ի ԱԽ-ի համապատասխան բանաձեւերը:
Գրոսին ԿԺԴՀ-ին վերստին ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության կոչ Է արել բոլոր հարցերը լուծելու համար, «հատկապես նրանք, որոնք առաջացել են երկրում գործակալության տեսուչների բացակայության ժամանակ»:
Հյուսիսային Կորեան, ամփոփելով 2018 թվականի սեպտեմբերին Փհենյանի միջկորեական երրորդ գագաթնաժողովի արդյունքները, խոստացել Էր փակել իր հրթիռային զինափորձարանը Տոնչհանիում եւ ամբողջովին ապամոնտաժել Յոնբենի միջուկային օբյեկտները:
ՄԱԳԱՏԷ-ն հետագայում հայտարարել Է, որ գործունեությունը Յոնբենի միջուկային կենտրոնում շարունակվում Է, բայց գործակալությունը չի կարող հաստատել դրա բնույթը եւ նպատակը՝ առանց միջուկային օբյեկտի նկատմամբ մուտքի թույլտվություն ունենալու:
Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել են հարավկորեացի փորձագետները, Հյուսիսային Կորեան բանավոր հայտարարել Էր ԱՄՆ-ին, որ կփակի Տոնչհանիի եւ Յոնբենի զինափորձարանները, բայց պաշտոնական պայմանավորվածություններ չեն հետեւել, եւ ԿԺԴՀ-ն ամեն կերպ ցույց կտա, որ ԱՄՆ-ը թերագնահատել Է Հանոյի ձախողված բանակցություններում առաջարկված Յոնբենը փակելու նշանակությունը:
Իր հերթին ԿԺԴՀ-ի գծով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բիգանը 2019 թվականի մարտին հայտարարել Է, որ Վաշինգտոնը եւ Փհենյանը պայմանավորվածությունների չեն հասել Յոնբենի միջուկային համալիրը փակելու շուրջ, եւ այդ թեմայով բանավեճերը կշարունակվեն:
panarmenian.net
Նավալնուն անջատել են թոքերի արհեստական օդափոխման սարքից
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին իրեն ավելի լավ է զգում, նրան անջատել են թոքերի արհեստական օդափոխման սարքից։ Այդ մասին հայտնել են Բեռլինի «Շարիտե» կլինիկայից, որտեղ նա բուժում է ստանում։
«Օգոստոսի 22-ից կլինիկայում բուժվող Նավալնու առողջական վիճակը կրկին բարելավվել է։ Պացիենտին հաջողվել է ամբողջությամբ անջատել թոքերի արհեստական օդափոխման սարքից։ Նա ավելի շարժունակ է դարձել և կարողանում է վեր կենալ անկողնուց»,-ասվում է հաղորդագրության մեջ, գրում է Interfax-ը։
Սեպտեմբերի 7-ին գերմանացի բժիշկները հայտնել էին, որ դուրս են բելեր Նավալնուն արհեստական կոմայից և աստիճանաբար անջատում են թոքերի արհեստական օդափոխումից։ Նշվում էր, որ նա արձագանքում է բառերին։
Սեպտեմբերի 14-ին նաև հայտնի դարձավ, որ միջազգային փորձաքննությունը հաստատել է՝ Նավալնին «Նովիչոկով» է թունավորվել։ Ֆրանսիայի և Շվեդիայի հատուկ լաբորատորիաներում անցկացված ստուգման արդյունքները հրապարակվել են։
Մոսկվան ժխտում է ընդդիմադիր գործչի դեմ ոտնձգության մեղադրանքները։ Օգոստոսի 22-ի առավոտյան կոմայի մեջ գտնվող Նավալնուն տեղափոխել էին Գերմանիա։ Ռուս բժիշկները սկզբից դեմ էին տեղափոխմանը, սակայն հետո մտափոխվել են։ Նավալնին շտապ հոսպիտալացվել էր թունավորման կասկածանքով։ Ըստ նրա մամուլի քարտուղար Կիրա Յարմիշի՝ Նավալին վատ է զգացել ինքնաթիռում, որով Տոմսկից Մոսկվա էր վերադառնում։ Ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել Օմսկում, Նավալնուն հոսպիտալացրել են։ Յարմիշը հավելել է, որ նրան, հավանաբար, թունավորել են՝ ինչ-որ բան խառնելով թեյին։
Նավալնին 19 օր մնաց արհետսական կոմայում։
panarmenian.net
2 բելառուս ապաստան է խնդրում Շվեդիայից․ Ցանկապատի վրայով ցատկել են դեսպանատուն
- Վիտեբսկի 2 բնակիչ, որոնք մասնակցել են հակակառավարական ցույցերին, Մինսկ են գնացել՝ Շվեդիայի դեսպանատանը քաղաքական ապաստան խնդրելու։
Քանի որ դուռը չեն բացել, նրանք ցանկապատի վրայով թռել են դեսպանատան տարածք և այժմ այնտեղ են գտնվում, գրում է Tut.by-ը։
Ապաստան հայցողները հայր և որդի են՝ 47-ամյա Վիտալի և 29-ամյա Վլադիսլավ Կուզնեչիկները։ Վլադիսլավը կին և 2 երեխա ունի, նա բիզնեսով է զբաղվում՝ հագուստի մի քանի խանութ ունի։
Տղամարդն ասել է, որ վախենում են իրենց կյանքի համար, այդ պատճառով են քաղաքական ապաստան հայցում։
Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո ԿԸՀ-ն հայտարարել է, որ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80.23%-ը, իսկ Տիխանովսկայան՝ 9.9%։ Ընտրությունների ավարտից հետո երկրում հակակառավարական ցույցեր են անցկացվում, որոնք ուղեկցվել են ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառմամբ։Տիախնովսկայան ընտրություններից հետո իշխանությունների ճնշման ներքո մեկնել է երկրից և այժմ Լիտվայում է։ Ընդդիմության Համակարգող խորհուրդ է գործում։