Մամուլի տեսություն 16.09.2020
ԱՄՆ-ն այրվում է, վազում և պայքարում: Կորոնավիրուսի դեմ պայքարը, հակակառավարական ցույցերը և անվերջանալի հրդեհները, որոնք գլոբալ տաքացման հետևանք են, այդ երկրին կանգնեցրել են ճգնաժամի առաջ:
Քեյհան թերթ
Սաբրայի և Շաթիլայի կոտորածների տարելիցի օրը կնքվել է Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունները կարգավորելու համաձայնագիր
1982 թ. Լիբանանի վարձկանները, որոնք հայտնի են որպես Ֆալանգներ, սիոնիստական բանակի աջակցությամբ և մասնակցությամբ, օրվա ընթացքում (16, 17 և 18 սեպտեմբերի), բառացիորեն մորթեցին 3000-ից 5000 մարդու պաղեստինցի փախստականների երկու ճամբարներում ՝ Սաբրաում և Շաթիլայում:
Աղետի պահին երկու ճամբարներում ոչ մի զինված մարդ չկար: Ճամբարների բնակիչները հիմնականում կանայք էին, երեխաներ և ծերեր, որոնք չէին կարողանում պաշտպանվել: Ճամբարները շրջապատված էին Սիոնիստական ռեժիմի բանակի կողմից, որխպեսզիօ կանխվեր բնակիչներին փախուստը: ԱՄՆ այն ժամանակվա կառավարությունը Պաղեստինի զինված ուժերին խոստացավ, որ կապահովի ճամբարների անվտանգությունը ՝ ճամբարներից նրանց հեռացնելու և նավով Թունիս ուղարկելու խոստումով, բայց չկատարեց իր խոստումը:
Այս ողբերգության տարելիցի օրը, ԱՄԷ-ն և Բահրեյնը համաձայնություն են ստորագրում Սիոնիստական ռեժիմի հետ, և արաբական որոշ երկրներ նույնպես պատրաստ են միանալ պայմանագրին:
Ջամե Ջամ օրաթերթ
ԱՄՆ-ն այրվում է
ԱՄՆ-ն այրվում է, վազում և պայքարում: Կորոնավիրուսի դեմ պայքարը, հակակառավարական ցույցերը և անվերջանալի հրդեհները, որոնք գլոբալ տաքացման հետևանք են, այդ երկրին կանգնեցրել են ճգնաժամի առաջ:
ԱՄՆ-ն աննախադեպ ճգնաժամի մեջ է: Այս երկրում գրանցվել է կորոնավիրուսից զոհերի ամենաբարձր թիվը, իսկ տարբեր նահանգները վերածվել են բախումների թատերաբեմի: Ամերիկացիները բողոքում են Թրամփի վարչակազմի քաղաքականության, ռասիզմի և ոստիկանության դաժանության դեմ: Մյուս կողմից, երկրի տարբեր շրջաններում շարունակվում են հրդեհները: Իրավիճակը շատ սարսափելի է: Միայն երեկ, 28 մարդ է զոհվել հրդեհներից: Միլիոնավոր ակր հող է այրվել հրդեհի արդյունքում, և պետական պաշտոնյաները կարծես ամբողջությամբ կորցրել են հրդեհի վերահսկողությունը: Մարդիկ մահանում են, տարհանվում են իրենց տներից, դառնում անօթևան: Հրդեհների հետևանքով ոչնչացել են հազարավոր կենդանատեսակներ:
Իրան օարթերթ
Բոլոր երկրները պետք է աշխատեն կարգուկանոնը պահպանելու համար
«Երկրները պետք է օգտագործեն կարգը պահպանելու ամեն հնարավորություն», - ՌԻԱ Նովոստիի լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: Անդրադառնալով իրանի միջուկային գործարքին, նա նշել է, որ դա դիվանագիտության հաղթանակն է և հավելել. «Ես միշտ ասել եմ, որ ՀԳՀԾ-ն համաձայնագիր է, որը ցույց է տալիս համապարփակ դիվանագիտության հաղթանակը»:
Աֆթաբե Յազդ թերթ
Էրդողան, պատժամիջոցների վախից, նահանջել է
Թուրքիան հաստատել է, որ սայդ երկրի հետախուզական նավը, որը նավարկում էր Հունաստանի հետ վիճելի տարածքում `Միջերկրական ծովի արևելքում, վերադարձել է թուրքական ափեր: Թուրքիայի այս քայլը տեղի է ունենում այն բանից հետո, երբ վերջին շաբաթներին աճել է լարվածությունը երկրի և Հունաստանի միջև Միջերկրական ծովի արևելյան հատված գազի մատակարարման շուրջ:
Նշենք, որ Հունաստանի ռազմածովային ուժերը, Թուրքիայի հետ լարվածությանը զուգահեռ, Միջերկրական ծովում վարժանք են անցկացրել ամերիկյան ռազմանավի ու դրա վրա տեղակայված ուղղաթիռների մասնակցությամբ:
Մաշրեղի հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը մեկնարկած զորավարժությունն ուղեկցվել է հակաօդային պաշտպանությամբ, հակասուզանավային պատերազմով, ուղղաթիռների թռիչքներով ու ռազմական ռազմական ինքնաթիռներով:
armenpress.am
«Սպուտնիկ V» պատվաստանյութի փորձարկումների մասնակիցներն այն ստանալու են անոթի
Կորոնավիրուսային վարակի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի հետգրանցումային հետազոտություններին մասնակցող կամավորները պետք Է այն ընդունեն անոթի, օրվա ընթացքում անհրաժեշտ Է ձեռնպահ մնալ ֆիզկուլտուրայով ինտենսիվ պարապմունքներից: Այդ մասին ասվում Է Գամ-Քովիդ-Վակ-2020 պատրաստուկի կլինիկական հետազոտությունների արձանագրության մեջ, որին ծանոթացել են ՌԻԱ Նովոստիում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:«Պատրաստուկի եւ պլացեբոյի ընդունումն անցկացվում Է անոթի»,-ասվում Է փաստաթղթում:Հանձնարարվում Է նաեւ պատվաստումից մեկ օր առաջ ձեռնպահ մնալ ֆիզկուլտուրայով կամ սպորտի կոնտակտային տեսակների ինտենսիվ պարապմունքներից, ճշտվում Է արձանագրության մեջ:Պատվաստումից հետո 24 ժամվա ընթացքում չպետք Է նստել ավտոմեքենայի ղեկին, նշվում Է փաստաթղթում:Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցել Է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել Է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Այն ստացել Է «Սպուտնիկ V» անվանումը: Դա լուծույթ Է՝ միջմկանային ներարկման համար: Պլանավորում են պատվաստել երկու փուլով՝ երեք շաբաթ ընդմիջումով: Այսպիսի սխեման, հայտարարել են առողջապահության նախարարությունում, թույլ Է տալիս իմունիտետ ձեւավորել մինչեւ երկու տարի ժամկետով:Ավելի վաղ Մոսկվայի քաղաքագլխի սոցիալական զարգացման հարցերի գծով տեղակալ Անաստասյա Ռակովան հայտնել Է, որ սեպտեմբերի 9-ից Մոսկվայում պատվաստանյութի հետգրանցումային հետազոտությունների շրջանակներում սկսվել Է կորոնավիրուսի դեմ պատվաստում:
armenpress.am
Չեխիայում կորոնավիրուսով վարակվածների օրական աճի ռեկորդ են արձանագրել
Չեխիայում անցած օրը նոր տիպի կորոնավիրուսով ախտահարվածների ռեկորդային թիվ Է հայտնաբերվել համավարակի ամբողջ ժամանակամիջոցում: Ինչպես սեպտեմբերի 16-ին հայտնել Է առողջապահության ազգային նախարարությունը, արձանագրվել Է վարկաման 1 677 նոր դեպք, ինչը 639-ով ավելի Է նախորդ օրվա ցուցանիշից, երբ հանրապետությունում հայտնաբերվել Էր 1 038 վարակված, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Չեխիայում համավարակի սկզբից ի վեր վարակվածների ընդհանուր թիվը կազմել Է 38 896, ներառյալ առողջացածները: Վերջին կես տարում վիրուսի հարուցած բարդություններից մահացել Է 476 մարդ: Մեկ օր առաջ առողջապահության նախարարությունը տեղեկացրել Էր համավարակի 465 զոհերի մասին: Բուժվել Է հանրապետության 22 613 բնակիչ: Այս պահին երկրում կա կորոնավիրուսով 15 807 հիվանդ: Դա ռեկորդային ցուցանիշ Է, որն առաջին անգամ Է արձանագրվում համավարակի ընթացքում: Հոսպիտալացվել Է 333 մարդ՝ հիվանդության վառ արտահայտված ախտանիշներով: Նրանցից 78-ի վիճակը բժիշկները գնահատում են որպես ծանր: Առավել բարդ համաճարակային իրավիճակ Է դիտվում Պրահայում:
Չեխիայի մայրաքաղաքում, առողջապահության նախարարության համաձայն՝ կորոնավիրուսային վարակը տարածվում Է արագացված տեմպերով, իսկ վիրուսով վարկման սպառնալիքն ամենաբարձրն Է հանրապետությունում: Մարտի 1-ից ի վեր, երբ առողջապահության նախարարությունը տեղեկացրել Է ազգային տարածքում կորոնավիրուսի հայտնվելու մասին, Չեխիայում կատարվել Է 1 086 466 թեստ վարակվածներին հայտնաբերելու համար: Վերջին օրը թեստավորում Է անցել հանրապետության շուրջ 16 հազար բնակիչ: Փորձագետները կանխատեսում են Չեխիայում կորոնավիրուսի տարածման տեմպերի սաստկացում: Եվրամիության երկրները մուտքի սահմանափակումներ են մտցնում Չեխիայից ժամանողների համար: Վերջին ժամանակներս այդպիսի միջոցներ են ձեռնարկել Նիդեռլանդները, Բելգիան, Դանիան, Սլովակիան եւ Կիպրոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
Երկու մարդ Է զոհվել Աֆղանստանի հյուսիս - արեւելքում տեղի ունեցած պայթյունից
Առնվազն երկու խաղաղ բնակիչ Է զոհվել, 12-ը՝ վիրավորվել Աֆղանստանի Թախարի նահանգում մոտոցիկլետի պայթյունից, նահանգ, որը գտնվում Է հանրապետության հյուսիս - արեւելքում: Սեպտեմբերի 16-ին այդ մասին հայտնել Է Tolo news հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հեռուստաալքի տեղեկություններով՝ մոտոցիկլետին ամրացված ինքնաշեն պայթուցիկ սարքը գործելուց հետո պայթել Է մի քանի գազի բալոն: Վնասվել են պայթյունի վայրից ոչ հեռու գտնվող մի շարք խանութների շենքեր: Այլ մանարմասնություններ չեն հայտնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
.panarmenian.net
Վրաստանում Covid-19-ի դեպքերը շարունակում են աճել․ Եվս 196 վարակված կա
Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերը շարունակում են ավելանալ՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ 196 նոր դեպք կա։
Ըստ վարակի մշտադիտարկման StopCov կայքի՝ ընդհանուր առմամբ երկրում 2758 վարակակիր է գրանցվել, որից 1412-ն ապաքինվել է, մահացել է 19-ը։
Կարանտինում 6633 մարդ կա։
Ավելի վաղ վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել էր, որ Վրաստանում սկսվում է կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքը, սակայն խուճապի պատճառներ չկան։ Վրաստանում կորոնավիրուսի համաճարակային իրավիճակի վատթարացման կապակցությամբ մի շարք սահմանափակումներ են գործելու՝ սեպտեմբերի 10-ից արգելվում են հարսանիքները, հանդիսությունները, ծիսական զանգվածային միջոցառումները։
.panarmenian.net
ԵՄ-ն չի ընդունել Լուկաշենկոյի լեգիտիմությունը
Եվրամիությունը հրաժարվել է ընդունել Բելառուսի վերընտրված նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի լեգիտիմությունը: Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը, փոխանցում է Lenta.ru-ն:
Նա ընդգծել է, որ ԵՄ-ում կարծում են, թե Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունները կեղծված են:
Օգոստոսի 9-ին կայացած ընտրություններից հետո Բելառուսում բազմամարդ ցույցեր են. ընդդիմությունն ու քաղաքացիների մի մասը չեն ընդունում ընտրությունների արդյունքները: Երկրում ուժայինների ու քաղաքացիների միջև բախումներ են, պարբերաբար ձերբակալվում են հարյուրավոր մարդիկ: