Մամուլի տեսություն 18.09.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i125616-Մամուլի_տեսություն_18.09.2020
Մարդիկ կարող են կրճատել կորոնավիրուսի բացասական ազդեցությունը՝ գրելու միջոցով:
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Սեպտեմբեր 18, 2020 06:46 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 18.09.2020

Մարդիկ կարող են կրճատել կորոնավիրուսի բացասական ազդեցությունը՝ գրելու միջոցով:

Էթեմադ օրաթերթ

Ինչպիսի՞ն կլինի Իրանի արձագանքը Իսրայելի ՝ Պարսից ծոց և արաբական երկրներ մուտք գործելուն

Քաղաքագիտության պրոֆեսոր Հասան Նաֆեհը Բահրեյն-Իսրայել խաղաղության համաձայնագրի ստորագրումը բնութագրել է որպես արաբների համար մեկ այլ տխուր օր, որի ընթացքում երկու արաբական երկրներն Իսրայելի հետ իրենց հարաբերությունները կարգավորելու նպատակով, ջախջախեցին Պաղեստին ժողովրդին ու ոտնահարեցին նրա իրավունքները: Նաֆդեհը նշել է, որ այդ համաձայնագրերը տարաձայնություններ են առաջացնելու վերոնշյալ արաբական երկրների ու դրանց ժողովուրդների միջև և այդ իրավիճակում միակ հաղթողները լինելու են Թրամփն ու Նեթանյահուն:

Քաղաքագիտության մեկ այլ պրոֆեսոր Իսմայիլ Սաբրին կարծում է, որ խաղաղության համաձայնագիրը ռազմավարական մեծ  օգուտներ է տալիս Իսրայելին Իրանի հետ հնարավոր ռազմական բախման դեպքում, մինչդեռ աշխարհագրական հեռավորությունն ու նյութատեխնիկական միջոցների բացակայությունը նախկինում Իսրայելի հիմնական խնդիրն էին Իրանի հետ գործ ունենալու հարցում:

 Իսրայելի ներկայությունը Պարսից ծոցում, Իրանին դնում է անվտանգության նոր իրավիճակում, որպեսզի փոխի տարածաշրջանում իր ռազմավարությունը: Այդ ռազմավարության նպատակն է վերահսկել տարածաշրջանը՝ Պարսից ծխոցում իր հարևանների հետ բախումներից խուսափելու համար և չեզոքացնել Իսրայելի ռազմական սպառնալիքներր: Սպառնալիքներ, որ այդ ռեժիմի արաբական դածնակիցների տարածքներից կարող են ուղղվել Իրանի դեմ:

 

 

Համշահրի օրաթերթ

Բացահայտվել է Թրամփի հգաղտնի հեռախոսազրույցը

Cyanan News Network- ը ձեռք է բերել և հրապարակել ամերիկացի ականավոր լրագրող Բոբ Վուդվորդի հետ Դոնալդ Թրամփի հեռախոսային խոսակցության աուդիո ֆայլը:

Զրույցի ընթացքում Թրամփը փորձել է պարզել, թե Վուդվորդը, որը  պատրաստվում է հրատարակել «Զայրույթ» անունով գիրք, իրենից ինչպիսի պատկեր է ներկայացրել:

 

Ջամե Ջամ օրաթրեթ

Ինչպես խուսափել կարանտինի հետևանքով առաջացած դեպրեսիայից

Jam Jam Online- ին տված հարցազրույցում, հոգեբան Բահարե Ասադզադեն ընդգծել է. «Անգամ փակ միջավայրում դեպրեսիայից հնարավոր է խուսափել ՝ տարբեր գործեր անելով: Ուսումնասիրություններ, գեղարվեստական ​​գործունեություն, սիրելի մարդկանց հետ  շփում, սիրված ֆիլմերի դիտում, ապագայի պլանավորում: Բայց ես մեկ այլ առաջարկ ունեմ այն ​​մարդկանց համար, ովքեր հետաքրքրված են գրելով: Գրելը մեծ ազդեցություն ունի մարդու հոգեվիճակի վրա, և այդ մասին գրվել են բազմաթիվ գրքեր: Մարդը կարող է հանգստանալ՝ գրելով իր հոգեկան վիճակի մասին: Դրանք կարող են լինել հուշագրություններ, պատմություններ, բանաստեղծություններ և այլ ստեղծագործություններ:

 

Իրան

Թուրքիայի արտգործնախարար. Մենք դեռ չենք ակտիվացրել S-400 համակարգը

Թուրքիայի արտգործնախարարը CNN Turk– ին տված հարցազրույցում անդրադարձել է S-400 համակարգերի գնմանն ու ակտիվացմանը:

«S-400 համակարգերը դեռ ակտիվ չեն: Մեր զինվորները գիտեն, թե ինչպես պետք է աշխատեն դրանց հետ: Մենք համակարգերը գնեցինք, քանի որ դրանք մեզ շտապ պետք էին», - ասել է Չավուշօղլուն:

Թուրքիան Ռուսաստանից գնել է չորս S-400 ՀՕՊ համակարգ:

2019-ի հոկտեմբերի 23-ին Ռուսաստանի ռուսական Abaron Export ընկերությունը հայտարարեց, որ հակաօդային պաշտպանության համակարգի բոլոր տարրերը, ներառյալ՝ հրթիռները, ժամանակից շուտ տրամադրվել են Թուրքիային:

 

armenpress.am

ԱՄՆ-ի Սենատում դեմոկրատներն առաջարկել են 350 մլրդ դոլար հատկացնել ՉԺՀ-ի հետ տնտեսական մրցակցությանը

 ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում դեմոկրատները սեպտեմբերի 17-ին ներկայացրել են օրինագիծ, որը ենթադրում Է ավելի քան 350 միլարդ դոլարի տրամադրում ամերիկյան տնտեսության ամրապնդման համար՝ Չինաստանի հետ մրցակցության նպատակով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել Է Միացյալ Նահանգների օրենսդիր մարմնի վերին պալատի արտաքին գործերի մամուլի ծառայությունը:

«Օրինագիծը նախատեսում Է նոր զգալի ներդրումներ՝ ԱՄՆ-ի տնտեսության վերականգնման եւ մեր բանվորներին, ձեռնարկիչներին, հետազոտողներին եւ արտադրողներին հմտություններ եւ օժանդակություն տրամադրելու համար, որոնք անհրաժեշտ են, որպեսզի առաջ անցնենք Չինաստանից եւ հաջողակ լինենք 21-րդ դարում»,- ասված Է հայտարարության մեջ: Նշված Է, որ այդ կարիքների համար առաջարկվել Է տրամադրել ավելի քան 350 միլիարդ դոլար: Օրինագիծը պաշտպանել Է 11 դեմոկրատ օրենսդիր: Միացյալ Նահանգների օրենսդիր մարմնի վերին պալատում ներկայումս մեծամասնություն ունեն հանրապետականները: Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունները վերջին տարիներին վատթարացել են առեւտրական մաքսերի վերաբերյալ վեճերի պատճառով: Նոր սրացման են հանգեցրել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արտահայտած մեղադրանքները Պեկինի հասցեին Ուհանում կորոնավիրուսի սկզբնական բռնկմանն ուշացած եւ անբավարար հակազդելու մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

Կիևի կենտրոնում պայթյուն է որոտացել

Պայթյուն է որոտացել Կիևի կենտրոնում գտնվող ռեստորանում, նախնական հայտնի է երկու տուժածի մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պայթյունը տեղի է ունեցել տեղի ժամանակով մոտավորապես ժամը 16:00-ին՝ Կանապա ռեստորանում: Նախնական տեղեկություններով ՝ պայթյունը եղել է գազի սարքավորումներից: Տեղում աշխատում է ոստիկանությունը:

 

armenpress.am

Կոստա Ռիկայում բանտ կղզին պլանավորում են դարձնել ազգային պարկ

Կոստա Ռիկայի իշխանությունները պլանավորում են Սան-Լուկաս բանտ կղզին դարձնել ազգային պարկ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է ravel and Leisure-ն: Դա անբնակ տարածք Է, որը գտնվում Է երկրի խաղաղօվկիանոսյան ափից 1 կիլոմետր հեռավորության վրա: Ավելի քան մեկ դար՝ 1873-ից մինչեւ 1991 թվականները, որպես բանտ Է օգտագործվել առավել վտանգավոր հանցագործների համար: Նրանց նկատմամբ կիրառվել են կտտանքներ, շատերը մահացել են արեւադարձային հիվանդություններից, բանտարկյալների կյանքի միջին տեւողությունը կազմել Է ընդամենը հինգ տարի:

Վերջին տարիներին այդ կղզին եղել Է վայրի բնության արգելոց, իսկ այժմ իշխանությունները որոշել են այստեղ ազգային պարկ ստեղծել: Այնտեղ վերանորոգում են ոտքով գնալու արահետները, տեղակայում են զուգարաններ, անցկացնում Էլեկտրականություն եւ ջրամատակարարում, կազմակերպում են շուրջօրյա տեսադիտումների համակարգ: Այցելուները կկարողանան դիտել վայրի կենդանիներին՝ կռչակապիկների, հազվագյուտ սարդերի, օձերի, փասիանների: Նախկին բանտային շենքերը, որոնք համարվում են մշակութային ժառանգության օբյեկտներ, կբացեն զբոսաշրջիկների համար: «Սան-Լուկաս կղզին Կոստա Ռիկայի պատմությման մի մասն Է, ուստի մենք ուրախ ենք այն հյուրերի համար բացել որպես երկրի 30-րդ ազգային պարկ»,-ասել Է երկրի զբոսաշրջության նախարար Գուստավո Սեգուրա Սանչոն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

panarmenian.net

Գերմանական բանակը հրաժարվում է լեգենդար H&K ինքնաձիգերից

17 սեպտեմբերի 2020 - 12:03 AMT

 Գերմանիայում զինված ուժերի համար ինքնաձիգեր մատակարարելու նպատակով հայտարարված տենդերում առաջին անգամ հաղթել է C.G. Haenel ընկերությունը՝ իր հետևում թողնելով լեգենդար Heckler & Koch-ին, որը Բունդեսվերին հրազեն է մատակարարում 1959 թվականից։

C.G Haenel ընկերությունը հիմնադրել է Կարլ Հենելը 1890-ին։ 1920 թվականին գործակցել է հայտնի ինժեներ Հուգո Շմայսերի հետ։

Deutsche Welle-ն գրում է, որ տենդերը հայտարարված էր 240 մլն եվրո արժողությամբ 120,000 ինքնաձիգի և բաղկացուցիչ մասերի համար։

Ըստ ԶԼՄ-ների՝ Haenel-ի 5.56×45մմ տրամաչափի MK556 ինքնաձիգը փորձարկումների ժամանակի իրեն ավելի լավ է դրսևորել և ավելի էժան է, քան Heckler & Koch ընկերության արդիականացված G36 ինքնաձիգը։

2012 թվականին գերմանական մամուլը գրում էր, որ G36-ի դիպուկությունը բարձր ջերմաստիճանի և ինտենսիվ մարտի ժամանակ տուժում է։ Արտադրողը հերքել էր այս տեղեկությունը, սակայն ստուգումներից հետո Գերմանիայի ՊՆ-ն 2015-ին որոշել էր փոխարինել դրանք։ Դրանից հետո ընկերությունը արդիականացրել էր իր ինքնաձիգը, սակայն պարտվել է տենդերում, այժմ քննարկում է տենդերի արդյունքների վիճարկման տարբերակը։

 

panarmenian.net

Ռուսաստանցի նեոնացիստ Մարցինկևիչն ինքնասպան է եղել մեկուսարանում

  Ռուսաստանցի նեոնացիստ Մաքսիմ Մարցինկևիչն ինքնասպան է եղել Չելյաբինսկի մեկուսարանում, գրում է «Նեզավիսիմայա գազետան»։

Քննչական կոմիտեն հաստատել է, որ նա գրություն է թողել՝ խնդրելով իր քաղաքացիական կնոջը փոխանցել կոմունիզմի մասին գիրքն ու իր անձնական օրագիրը։ Նա նաև գրել է, որ «չի ցանկանում անախորժությունների պատճառ դառնալ մեկուսարանի ղեկավարության համար» և ներողություն է խնդրել։

Մարցինկևիչը 3 անգամ դատվել է։

2007-ին Մաքսիմ Մարցինկևիչին դատել են նացիստական կարգախոսների և ծայրահեղական արտահայտությունների համար, իսկ 2 տարի անց՝ ռասիստական տեսանյութերի տարածման։ 2014-ին նա դատապարտվել էր 5 տարվա գաղութի ծայրահեղականության համար, սակայն ավելի ուշ նրա ազատազրկման ժամկետը կրճատվեց մինչև 2 տարի 9 ամիս։

2018-ին Մարցինկևիչին դատապարտել են 10 տարվա ազատազրկման։ Մարցինկևիչի հիմնած «Ռեստրուկտ» շարժման անդամները 2013-2014թթ․ հարձակվել են մարդկանց վրա էլկտրաշոկերներով, մետաղյա մահակներով՝ թմրանյութերի տարածման դեմ պայքարի պատրվակով։

Մարցինկևիչն ու նրա թիմակիցները մեղսակից են 8 անձի վրա հարձակումներին, որից 1-ը մահացել է։ 2019-ին նրա ազատազրկման ժամկետը կրճատեցին մինչև 8 տարի։ Թիմակիցները գրում էին, որ Մարցինկևիչն ազատ է արձակվելու 2021-ին։