Մամուլի տեսություն 19.09.2020
Հաշվի առնելով ԱՄՆ-ի բազում դժվարությունները այդ թվում ընտրապայքարը, կորոնավիրուսի տարածումը, առևտրի ծավալների նվազումը, տնտեսական դժվարություններն ու ռասայական խտրականության դեմ բողոքողների նկատմամբ գործադրվող ճնշումները, ՀԴԲ-ն հայտարարել է, որ այս երկիրը ներքին պատերազմի շեմին է նանգնած:
«Քեյհան»
ՀԴԲ-ն նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ն կանգնած է ներքին պատերազմի շեմին
45 օր է մնացել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին և այս երկիրը բախվում է ամենածանր տնտեսական ճգնաժամի հետ, որը փորձագետների խոսքերով, վերջին 100 տարվա ընթացքում աննախադեպ է եղել: Այս ծանր ճգնաժամին զուգահեռ, ԱՄՆ-ում գրանցվ է նաև աննախադեպ լճացում: Դոնալդ Թրամփի օրոք այս երկրի պարտքը հասել է 7 տրլն. դոլարի:
Կորոնավրիուսի տարածման հետևանքով ԱՄՆ-ում մահացել է ավելի քան 200 հազար մարդ և նախագահական ընտրությունների նախօրյակին նույնպես քաղաքական իրավիճակը իրար է խառնված, այնպես որ փորձագետների մեծ մասը համոզված է, որ ընտրությունների այս շրջանի արյդունքները կորոշվեն դատարանի միջոցով: Թրամփն ու իր մրցակից Ջո Բայդենը երկուսն էլ նախազգուշացրել են, որ պարտության դեպքում ընտրությունների արդյունքը չեն ընդունելու:
«Մարդոմ Սալարի»
Սեպտեմբերին միջազտգային հանրությանը սպասվող փորձությունը
ՀԳՀԾ-ում նախատեսվել է տարաձայնությունների լուծման մեխանիզմը, որպեսզի ապահովվի դրա գործադրման երաշխիքը: Սակայն այժմ դարձել է ԱՄՆ-ի հետ միջազգային հանրության տարաձայնության կիզակետը: Սպիտակ Տունը այն անվանել է «ձգանի մեխանիզմ» կամ «Snap Back» և փորձում միակողմանիորեն չարաշահել բազմակողմանիության խորհրդանիշ համարվող համաձայնությունը:
ԱՄՆ-ը, հղում անելով ԱԽ-ի 2231 բանաձևին, հայտարարում է, թե կարող է գործարկել «ձգանի մեխանիզմ»-ը և վերականգնել ՄԱԿ-ի հակաիրանական պատժամիջոցները: ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն օգոստոսի 20-ին ՄԱԿ-ին ուղղված մի նամակով ԱԽ-ին պաշտոնապես տեղեկացրեց Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման գործընթացի մեկնարկի մասին:
«Ջավան»
Պարտվածների տիկնիկախաղը
Վահաբիական առանցքով արաբական երկրների ու Սիոնիստական ռեժիմի հարաբերությունների կարգավորումը երկար անցյալ ունի: Նախքան այս դաժան ու օկուպանտ այս ռեժիմի հետ ԱՄԷ-ի ու Բահրեյնի հարաբերությունների կարգավորումը բացահայտումը, մենք ականատես եղանք Սուդանի իշխանական խորհրդի ղեկավարի հետ Նեթանյահույի բանակցություններին, որոնք միջնորդավորված էին ԱՄՆ-ի, Հեջազին իշխող Սաուդյան ռեժիմի և ԱՄԷ-ի կողմից:
2017թ. Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Բին Սալմանը Նեթանյահուի հետ հանդիպում էր ունեցել երկկողմ հարաբերությունների թեմայով, որի նախնական արդյունքը Իսրայելից 250 մլն. դոլար արժողությամբ լրտեսական ամենաարդիական սարքավորումների գնումն էր:
«Իրան»
Դատարկ ձգան
Չնայած միջազգային հանրության հակառակություններին ԱՄՆ-ի կառավարության պաշոտնյաները շեշտում են են հակաիրանական պատժամիջոցների վերականգնման անհրաժեշտությունը: Այն բանից հետո, երբ ԱԽ-ի նախագահը հայտարարեց թե ՀԳՀԾ-ից դուրս գալու և համաձայնության անդամների հետ պաշտոնապես հակադրվելու պատճառով «ձգանի մեխանիզմն» ակտիվացնելու համար ԱՄՆ-ի պաշտանական նամակը չունի իրավական հիմք, ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարեց, որ սեպտեմբերի 20-ի կեսգիշերից հակաիրանական միջազգային պատժամիջոցները վերականգնվելու են: Մի հայտարարություն, որին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը արձագանքել է և ԱՄՆ-ի կառավարությանը նախազգուշացրել, որ ՀԳՀԾ-ի վերաբերյալ բոլոր քայլերը արվում են միայն ԱԽ-ի շրջանակներում:
orakarg.com
Թրամփը Ռուսաստանին մեղադրել է Օբամայի կառավարման տարիներին ԱՄՆ-ից հրթիռային տեխնոլոգիաներ գողանալու մեջ
Ռուսաստանը ստեղծել է իր գերձայնային զենքը՝ Բարաք Օբամայի նախագահության տարիներին գողացված ամերիկյան տեխնոլոգիաների հիման վրա: Այս մասին Մինեսոտայում իր կողմնակիցների առաջ ելույթում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Մենք մշակել ենք մի զենք, որից հզորը մարդկությունը երբեք չի տեսել: Նախագահ Սին, Պուտինը և մյուսները նախանձով են նայում մեզ: Գիտեք, որ նրանք ունեն սուպեր-պուպեր հրթիռ: Ես այն անվանում եմ սուպեր-պուպեր, քանի որ այն հինգ անգամ ավելի արագ է, քան սովորական հրթիռները: Մենք ունենք հրթիռ, որը զարգացնում է շատ ավելի մեծ արագություն: Բայց Ռուսաստանը այս տեղեկությունները ստացել է Օբամայի վարչակազմից, հափշտակել է այն և ստեղծել իր սեփական զենքը», — նշել է Թրամփը:
Մայիսին ԱՄՆ նախագահն արդեն խոսել էր «սուպեր-պուպեր» հրթիռի մշակման մասին, որը կգերազանցի աշխարհի բոլոր զենքերը: Ըստ նրա, երկիրը ստեղծում է «անհավատալի» ռազմական տեխնիկա՝ հայացք նետելով հակառակորդներին: «Ռուսաստանն ունի հինգ անգամ ավելի արագ հրթիռներ, Չինաստանը աշխատում է հինգից վեց անգամ ավելի արագ հրթիռների ստեղծման վրա»: ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ փորձարկումների ընթացքում այս հրթիռը 17 անգամ է գերազանցել ձայնի արագությունը: Թրամփը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն ունի նախկինում մարդկությանն անհայտ միջուկային զենք:
orakarg.com
ԱՄՆ-ը և ԵՄ-ը մտադիր են համատեղ պատժամիջոցներ սահմանել Բելառուսի դեմ
ԱՄՆ-ը և ԵՄ-ն հույս ունեն, որ հաջորդ շաբաթվա սկզբին կամ կեսերին կհայտարարեն Բելառուսի դեմ համատեղ նոր պատժամիջոցների սահմանման մասին: Այս մասին այսօր Վաշինգտոնի Ատլանտյան խորհրդում կայացած սեմինարի ժամանակ հայտարարել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջորջ Քենթը:
Ես ակտիվ կապի մեջ եմ իմ եվրոպացի գործընկերների հետ, այժմ դա ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան են, ինչպես նաև կանադական կողմը: Մենք ձգտում ենք համակարգված հայտարարություն անել, տեսնենք, կկարողանա՞նք համատեղ հայտարարություն անել հաջորդ շաբաթվա սկզբին կամ կեսերին», — նշել է Քենթը:
Ավելի վաղ Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը, ելույթ ունենալով նույն միջոցառմանը, հայտարարել էր, որ Եվրամիությունը հաջորդ շաբաթ կարող է նոր պատժամիջոցներ կիրառել Բելառուսի դեմ: Նախարարը նշել է, որ ԵՄ-ն ակնկալում է, որ առաջիկա օրերին կարող է հայտարարել իր պատժամիջոցների մասին:
scannews.am
Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 295 անգամ
Սեպտեմբերի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 295 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2300 կրակոց:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
scannews.am
Հրաձգություն Նյու Յորք նահանգում․ կան զոհեր
ԱՄՆ Նյու Յորք նահանգի Ռոչեսթեր քաղաքում, որտեղ բողոքի ակցիաներ են մոլեգնում, ոստիկանությունը հայտնել է հրաձգության և մի քանի զոհի մասին։
«Առանձնապես ծանր հանցագործությունների դեմ պայքարի ստորաբաժանումը գտնվում է վայրում, որտեղ տեղի է ունեցել զանգվածային հրաձգություն, կան զոհեր»-նշվում է ոստիկանության թվիթերյան էջում։
13 WHAM հեռուստաալիքի փոխանցմամբ՝ մի քանի փողոցներ փակվել են։
Երեկ Ռոչեսթերում անցկացվել է Black Lives Matter շարժման կողմնակիցների հերթական ակցիան։
Քաղաքում բողոքի ակցիաները սկիզբ էին առել այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել աֆրոամերիկացի Դենիել Պրուդի մահվան մասին։ Նա մահացել է շնչահեղձությունից՝ այն բանից հետո, երբ տեղի ոստիկանության աշխատակիցները նրա գլխին պարկ են հագցրել և ասֆալտին սեղմած պահել մոտ 2 րոպե։
armenpress.am
Մինսկի տարբեր շրջաններում ընդդիմության կողմնակիցներն անցկացնում են խաղաղ ակցիաներ
Բելառուսում ընդդիմության կողմնակիցները Մինսկի տարբեր շրջաններում երթի են դուրս եկել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ զանգվածային ակցիաների թվի տեսանկյունից հանգստյան օրերը համարվում են պիկային: Կեսօրից հետո Մինսկի կենտրոնում արդեն ավանդական դարձած կանանց բողոքի երթն է: Ավելի փոքր ծավալի նման ակցիա նախատեսված է Մինսկի այլ շրջաններում: Թաղամասերից մեկում բնակիչները ցանկապատներին կախում են սպիտակ և կարմիր գույնի ժամապավեններ:
Բելառուսում բողոքի զանգվածային ցույցերը սկսվել են օգոստոսի 9-ից՝ նախագահական ընտրություններից հետո: ԿԸՀ-ի տվյալներով Ալեքսանդր Լուկաշենկոն հաղթել էր՝ ստանալով ձայների 80.1 տոկոսը: Շատերը չեն ընդունում ընտրությունների արդյունքները: Առաջին օրերին բողոքի ակցիաներն ուղեկցվում էին ուժային կառույցների ճնշումներով: Պաշտոնական տվյալներով բողոքի ակցիաների առաջին օրերին ավելի քանի 6 հազար 700 մարդ ձերբակալվել է: Բախումների հետևանքով տուժել են հարյուրավոր քաղաքացիներ, որոնց թվում նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչներ են:
armenpress.am
Կիպրոսը կրկին արգելափակել է Բելառուսի նկատմամբ ԵՄ պատժամիջոցները
Եվրամիությունը փորձում է պատժամիջոցներ սահմանել Բելառուսի նկատմամբ, սակայն Կիպրոսը դրանք կրկին արգելափակել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեում Կիպրոսը վետո է դրել:
«Նիկոսիայի նման քայլը պաշտպանում է Լուկաշենկոյի ռեժիմը»,-եվրոպացի դիվանագետի խոսքը մեջբերում է dpa գործակալությունը: Միևնույն ժամանակ, Կիպրոսը բացատրում է պատժամիջոցներին դեմ արտահայտվելու իր որոշումն նրանով, որ ձգտում է հասնել պատժամիջոցների Թուրքիայի դեմ, որը հետազոտություններ է անցկացնում Միջերկրական ծովի արևելյան հատվածում՝ Հունաստանի ափամերձ տարածքում:
news.am
Չինաստանում մաթեմատիկայի ուսուցիչը սխալ պատասխանների պատաճառով մահացու ծեծել է տարրական դպրոցի աշակերտուհուն
Չինաստանի Սիչուան նահանգից մաթեմատիկայի ուսուցիչը տարրական դպրոցի աշակերտուհուն մահացու ծեծել է իր հարցերին երկու սխալ պատասխանի համար, հայտնում է Oriental Daily-ն՝ վկայակոչելով աղջկա ընտանիքին։
Հաղորդվում է, որ Չինաստանում այդ օրը՝ սեպտեմբերի 10-ին, նշվում էր ուսուցչի օրը, եւ 10-ամյա աղջիկը դպրոց է եկել ծաղիկներով, որ շնորհավորի իր ուսուցիչներին, ներառյալ մաթեմատիկայի ուսուցչին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Առավոտյան ժամը 9-ի սահմաններում դասի ժամանակ նա չի կարողացել պատասխանել 2 հարցի։ Որպես սխալ պատասխանների պատիժ մանկավարժը աղջկան ծնկի է բերել եւ սկսել քաշել աշակերտուհու ականջները եւ խփել գլխին։ Նրա երկվորյակ քրոջ խոսքով, որը նույն դասարանում է սովորում, աշակերտուհին չի կարողացել կանգնել պատժելու ժամանակ։ Նա իր տեղն է կարողացել վերադառնալ միայն համադասարանցիների օգնությամբ։
Գրեթե 3 ժամ հետո ուսուցիչը զանգահարել է աղջկա տատիկին եւ խնդրել նրան դպրոցից վերցնել անառողջ արտաքին տեսքի համար։ Դպրոց գալով՝ տարեց կինը տեսել է, որ իր թոռնուհին չի կարողանում խոսել եւ աչքերը բացել։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, բայց ցուցաբերված օգնությունն ապարդյուն էր՝ աղջիկը մահացել է։
Տատիկի խոսքով՝ աղջիկը շատ էր վախենում հաճախել այդ ուսուցչի դասերին, քանի որ նա հաճախ էր դիմում մարմնական պատիժների։
news.am
Եվրախորհրդարանում հայտնել են, թե երբ կդադարեն Լուկաշենկոյին Բելառուսի նախագահ համարել
Եվրախորհրդարանում հայտարարել են, որ կդադարեն Ալեքսանդր Լուկաշենկոյին Բելառուսի ղեկավար համարել նոյեմբերի 5-ից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Երբ․․․ կլրանա գործող ավտորիտար առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի լիազորությունների ժամկետը, խորհրդարանը նրան այլեւս երկրի նախագահ չի ճանաչի»,- նշված է բանաձեւում։
Եվրախորհրդարանը փաստաթղթում նաեւ ճանաչել է բելառուսական ընդդիմության Համակարգող խորհրդին՝ «ժողովրդի ժամանակավոր ներկայացուցչին» եւ աջակցել նոր ընտրությունների անցկացմանը։ ԵԽ-ն նաեւ աջակցել է Լուկաշենկոյի դեմ հնարավոր պատժամիջոցները։
Բելառուսի ԱԳՆ-ից հայտարարել են, որ հիասթափված են Եվրախորհրդարանի գործողություններից։ Նաեւ նշել են, որ կառույցը, որը դիրքավորվում է որպես օբյեկտիվ եւ ժողովրդավարական, իր մեջ քաղաքական կամք չգտավ «իր քթից այն կողմ տեսնելու» համար։ Հանրապետության խորհրդում ընդունված բանաձեւերն անվանել են պետության ներքին գործերին միջամտություն։