Մամուլի տեսություն 21.09.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i125745-Մամուլի_տեսություն_21.09.2020
Ամերիկացիների շուրջ 80 տոկոսը համոզված է, որ իրենց երկրում ընտրությունները չեն անցնում արդար և ազատ:
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Սեպտեմբեր 21, 2020 12:44 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 21.09.2020

Ամերիկացիների շուրջ 80 տոկոսը համոզված է, որ իրենց երկրում ընտրությունները չեն անցնում արդար և ազատ:

«Քեյհան» օրաթերթ

Ամերիկացիների 78 տոկոսն իրենց երկրում ընտրությունները որակում են«ոչ ազատ և ոչ արդար»

Չնայած ԱՄՆ-ն իրեն ներկայացնում է որպես աշխարհում հաջող ժողովրդավարության մոդել, այդ երկրի քաղաքական գործիչները և քաղաքացիները չեն հավատում այդ պնդմանը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկար ժամանակ ասում էր, որ այս տարվա նախագահական ընտրությունները կլինեն ամենակոռումպացվածը Ամերիկայի պատմության մեջ, և որ դեմոկրատները ընտրակեղծիքներ են թույլ տալու: Իսկ դեմոկրատները կարծում են, որ Թրամփը մտադիր է կեղծիքներ կատարել ընտրություններում: Վերջերս անցկացված սոցհարցումները ցույց են տալիս, որ այս երկրի բնակիչները նույնպես չեն հավատում իրենց երկրում ազատ ու արդար ընտրություններին:

 

«Մարդոմսալարի» օրաթերթ 

Եվրոպական Եռյակը դեմ հանդես եկավ ԱՄՆ միակողմանիությանը

ԱՄՆ պնդում է, որ միակողմանիորեն վերականգնել է ՄԱԿ-ի հակաիրանական  պատժամիջոցները: Արևմուտքում որոշ լրատվամիջոցներ և միջազգային հարցերի վերլուծաբաններ համոզված են, որ նպատակներն առաջ տանելու ուղղությամբ Վաշինգտոնի զոռբայությունը,  ոչ միայն ավելի է մեկուսացնելու այդ երկրին, այլև կարագացնի աշխարհակարգի փոփոխման ընթացքը:

Բրիտանիայում ԻԻՀ դեսպան Համիդ Բաիդինեժադն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.«Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների  վեց բանաձևերը վերականգնելու ԱՄՆ-ի դիմումից 30 օր անց, Անվտանգության խորհուրդն առանց որևէ քայլ անելու, իր անհամաձայնությունն է հայտնել Միացյալ Նահանգներին և արխիվացրել այդ երկրի դիմումը»:

«ԱՄՆ-ն հայտնվել է աննախադեպ մեկուսացման մեջ և ՀԳՀԾ-ի դեմ այդ երկրի  վարած քաղաքականությունը լիովին ձախողվել է». հավելել է Բաիդիդնեժադը:

 

«Իրան» օրաթերթ

Կանայք ընդվզել  են Լուկաշենկոյի դեմ

Հազարավոր կանայք  Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա են անցկացրել: Ակցիայի ժամանակ ձերբակալվել են հարյուրավոր մարդիկ:

Ինչպես հաղորդում է  Guardian թերթը, շաբաթ առավոտյան շուրջ  երկու հազար բողոքող կանայք, փայլուն  և սպիտակ ու կարմիր  գույնի հագուստ կրելով, որը խորհրդանշում է Բելառուսի դրոշը, հավաքվել էին Մինսկի գլխավոր հրապարակում և իրենց  շրջապատող ոստիկանության անվտանգության աշխատակիցների դեմ վանկարկելով «Դուրս եկեք. և՛ դուք, և՛ ոստիկանության ուժերը», և «Վստահ ենք, որ կհաղթենք» կարգախոսները,  խախտել տարածքի անդորրը: Չնայած ենթադրվում էր, որ այդ խաղաղ ցույցերը տեղի կունենան առանց ոստիկանության հետ բախումների, սակայն Բելառուսի նախագահի կարգադրությամբ, հակախռովարար ոստիկանությունը, շրջապատելով բողոքարարներին, ներխուժել  է նրանց շարքերը: Ոստիկաններչը ձերբակալել են մի խմբի, որոնք այդ պահին վանկարկել են «միայն վախկոտներն են կանանց ծեծում»: 

 

«Քեյհան» օրաթերթ

Նրանք, որ կանխեցին փշալարերի ներկրումը, այսօր անհանգստանում են, որ մենք  հրթիռ կարտահանենք

1980-ի սեպտեմբերի 21-ին Իրաքի բաասական ռեժիմը լայնածավալ հարձակում սկսեց Իրանի դեմ:

40 տարի առաջ  Սադամ Հուսեյնի ռեժիմը, արևմտյան գերտերությունների հովանավորությամբ, պատերազմ սկսեց Իրանի դեմ: Սակայն Իրաքի պարտությունը կարող է դաս լինել Իսլամական Հանրապետության թշնամիների համար:

 

Armenpress.am  

Աշխարհասփյուռ հայությունը նշում է ՀՀ անկախության 29-րդ տարեդարձը

 

Հայաստանի երրորդ Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշում է անկախության 29-րդ տարեդարձը:

29 տարի առաջ հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր վճռական «այո»-ն ասաց Հայաստանի անկախությանը: Հայաստանի չափահաս բնակչության 95% մասնակցության պարագայում ընտրողների 99.5%-ը «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տվեց: Երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, երկրի Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն:

Հայաստանի ազգային տոնացույցի կարեւորագույն այս տոնի «հիմնադրմանը» նախորդել էր 1990 թվականի օգոստոսի 23-ը, երբ սկիզբ դրվեց անկախ պետականության հաստատման գործընթացին: Հայաստանի նորընտիր Գերագույն խորհուրդն իր առաջին նստաշրջանի ժամանակ ընդունեց «Հայաստանի անկախության մասին» հռչակագիրը: Հանրապետության խորհրդարանը դրանով ազդարարեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: Հռչակագրի ընդունումից մեկ օր անց` օգոստոսի 24-ին, ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանել Հայաստանի Հանրապետություն, իսկ գործող տասներկուերորդ գումարման Գերագույն խորհուրդը համարել Հայաստանի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհուրդ:

Նորանկախ Հայաստանի հռչակմամբ սկիզբ դրվեց Հայաստանի երրորդ Հանրապետության պատմությանը։

Արդեն  29 տարի՝ Հայաստանի տարածքում գործում են միայն ՀՀ Սահմանադրությունը եւ օրենքները: Հայոց պետականության կրողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է: ՀՀ տարածքում բնակվող բոլոր քաղաքացիների համար սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը: Արտերկրի հայությունը ՀՀ քաղաքացիության իրավունք ունի:

Երրորդ Հանրապետության առաջին Սահմանադրությունն ընդունվել է 1995 թ. հուլիսի 5-ին` համաժողովրդական հանրաքվեի արդյունքում: Գործող Սահմանադրությունն ընդունվել է 2015 թ. նոյեմբերի 6-ին՝ դարձյալ համաժողովրդական հանրաքվեի արդյունքում: Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույնն է (կարմիր, կապույտ, ծիրանագույն), նորանկախ Հայաստանի զինանշանը` Հայաստանի առաջին Հանրապետության /1918-1920 թ.թ./ զինանշանն է, որի հեղինակներն են ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը: Հայաստանի օրհներգը ևս Հայաստանի առաջին Հանրապետության օրհներգն է: Տեքստի հեղինակը Միքայել Նալբանդյանն է, երաժշտությանը՝ Բարսեղ Կանաչյանը:

Սեպտեմբերի 21-ն ազգային հպարտության օր է. Անկախ հայրենիք ունենալու հայ ժողովրդի դարավոր երազանքը 29 տարի է՝ իրականություն է:

 

Aravot.am

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է Թովուզի ուղղությամբ մեկ զոհի մասին

Ադրբեջանական բանակը Թովուզի ուղղությամբ մեկ զոհ ունի, հաղորդում է Trend գործակալությունը՝ մեջբերելով Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ Թովուզի ուղղությամբ հրադադարի խախտման արդյունքում զոհվել  է ադրբեջանական բանակի զինծառայող Մամեդով Էլշան Ալիօղլուն։ Հայկական կողմը տեղեկություն չունի հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին: «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ հայ-ադրբեջանական սահմանին ռիսկերի նվազեցման մեխանիզմների բացակայությունն անընդունելի է և նպաստում է լարվածությանը։ Ինչ վերաբերում է զոհին՝ նման ինֆորմացիա չունենք», - ասել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

 

Lragir.am

Մինչև 2050-ը Հայաստանի բնակչությունը պետք է լինի առնվազն 5 մլն. Նիկոլ Փաշինյան

 

Մինչև 2050 թվականը Հայաստանի բնակչությունը պետք է հասցնել առնվազն 5 միլիոնի: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով Հայաստանի վերափոխման ռազմավարությունը:

«Մինչև 2050 թվականը պետք է ստեղծվի 1,5 միլիոն աշխատատեղ: Խոսքը, բնականաբար, նոր աշխատատեղերի մասին է»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Հայաստանի վերափոխման ռազմավարությունը՝ մինչև 2050 թվականը Հայաստանի զարգացմանն ուղղված համահայկական օրակարգը:

Panorama.am

Թրամփը վերընտրվելու համար 325 միլիոն դոլար է հավաքել

ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը 325 միլիոն դոլար է հավաքել իր վերընտրության համար, մինչդեռ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենն արդեն հավաքել է 466 միլիոն դոլար, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով ամերիկյան ԶԼՄ-ներին։

Նշվում է, որ Բայդենի նախընտրական արշավի միջոցների մասին տեղեկատվությունը տրամադրել է բարձրաստիճան աշխատակազմը, իսկ Թրամփի մասին տեղեկատվությունը թվիթերյան իր էջում հրապարակել է ԱՄՆ առաջնորդի նախագահական ընտրությունների քարոզարշավի մամուլի ծառայության ղեկավար Թիմ Մուրտոն:

Նախկինում ֆինանսական առավելությունը Թրամփի կողմն էր, նա նախընտրական արշավի համար սկսել է գումար հավաքել 2017-ի հունվարին, իսկ 2020-ի սկզբին նա արդեն ուներ ավելի քան $100 միլիոն դոլար: Բայդենի դրամահավաքի արշավը սկսել է փակել ճեղքը միայն այս տարվա ապրիլին:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր առաջիկա նախագահական մրցակից Ջո Բայդենին անվանել էր շահամոլ, կոռումպացված գլոբալիստ:

«Բայդենը կոռումպացված գլոբալիստ է, որը երբեք առիթը բաց չի թողել ամերիկացի բանվորներին թիկունքից հարվածելու համար», - թվիթերյան իր էջում գրել էր ամերիկացի առաջնորդը:

 

1in.am

Չեխիայի առողջապահության նախարարը հրաժարական է տվել COVID-19-ի դեպքերի կտրուկ աճի պատճառով

Չեխիայի առողջապահության նախարար Ադամ Վոյտեխը սեպտեմբերի 21-ին հայտարարել է հրաժարականի մասին՝ երկրում COVID-19-ի հայտնաբերված դեպքերի թվի կտրուկ աճի պատճառով: Չեխիան վերջին օրերին դարձել է աշխարհի առաջատարներից մեկը վարակվածների թվի աճի տեմպով:

«Ես եկել եմ առողջապահության նախարարություն այս ոլորտում բարեփոխումներ կատարելու համար: Կորոնավիրուսային համավարակը թույլ չտվեց ինձ դա անել: Ես փորձեցի ամեն ինչ անել, որպեսզի առողջապահությունն առաջ շարժվի»,- ասել է Վոյտեխը:

Գարնանը Չեխիան առաջին երկրների շարքում էր, որոնք խիստ կարանտին էին մտցրել: Երկիրը կարողացավ խուսափել վարակվածների թվի կտրուկ աճից, մահացությունների թիվը նույնպես մնաց համեմատաբար ցածր մակարդակի վրա, հատկապես եվրոպական այլ երկրների՝ Իտալիայի, Իսպանիայի և Գերմանիայի համեմատությամբ: