Մեկնաբանություն. ԻԻՀ առաջնորդն անդրադարձել է պարտադրված պատերազմին և սրբազան պաշտպանությանը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i125751-Մեկնաբանություն._ԻԻՀ_առաջնորդն_անդրադարձել_է_պարտադրված_պատերազմին_և_սրբազան_պաշտպանությանը
1980 թ.-ի սեպտեմբերի 21-ին, Իրաքի բաասական ռեժիմը հատելով Իրանի սահմանը, պատերազմ սկսեց Թեհրանի դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 21, 2020 14:16 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. ԻԻՀ առաջնորդն անդրադարձել է պարտադրված պատերազմին և սրբազան պաշտպանությանը

1980 թ.-ի սեպտեմբերի 21-ին, Իրաքի բաասական ռեժիմը հատելով Իրանի սահմանը, պատերազմ սկսեց Թեհրանի դեմ:

Սադդամ Հուսեյնի ռեժիմի կողմից Իրանի դեմ պարտադրված ութամյա պատերազմը, սկսվեց ծրագրավորված ՝ ամերիկյան կանաչ լույսով, որի նպատակն էր տապալել Իրանի Իսլամական նորաստեղծ հանրապետությունը:

Թշնամիները պատերազմի տարիներին սատարում էին ագրեսորին, բայց չկարողացան հասնել իրենց նպատակին: Սրբազան պաշտպանության 8-ամյա շրջանը մշտական արժեքներ ստեղծեց, որոնք այսօր  ամուր հենարան են Իրանի ժողովրդի համար՝ ընդդեմ թշնամիների դավադրությունների և թշնամանքի:

Այաթոլլահ Խամենեին երկուշաբթի օրը Սրբազան պաշտպանության շաբաթվա 40-ամյակի և մեկ միլիոն վետերանների մեծարման  արարողության կապակցությամբ տեսակապի միջոցով ունեցած ելույթում, անդրադառնալով Իրանի ժողովրդի մեծ հաղթանակին, հայտարարել է, որ սրբազան պաշտպանությունը զգայուն պայմաններում արժեքավոր ներդրում էր երկրի համար: Անկասկած, սրբազան պաշտպանության շրջանի կարևոր ձեռքբերումներից մեկը եղել է երկրի անվտանգության հաստատումը: Սրբազան պաշտպանությունը ցույց տվեց, որ Իրանի դեմ ագրեսիան ծանր ծախսեր ունի: Հաղթանակը դիմադրությունը վերածեց տարածաշրջանի ուժային հավասարումների նոր դիսկուրսի:

Այաթոլլահ Խամենեին սրբավայրերի պաշտպաններին համարելով սրբազան պաշտպանության շարունակության և նոր սերնդի ջիհադի ոգու շարունակականության վառ օրինակ, հավելել է. «Իրանի, Սիրիայի, Իրաքի, Լիբանանի և Աֆղանստանի մարտիկների միաժամանակյա ներկայությունը մեր ժամանակի ապշեցուցիչ փաստերից և երևույթներից մեկն է»:

Սրբազան պաշտպանության տարիները  համերաշխության, հզորության ու դիմադրության շնորհիվ, այսօր դարձել են Իրանի ազգային ինքնության և պատմության մի մասը:

Անդրադառնալով Իրանի քաղաքական պատմությունը և այն պարտություններին, որոնք Իրանին պարտադրվեցին Ղաջարիների և Փահլավիների ժամանակաշրջանների պատերազմներում և երկրի հյուսիսային և հարավային շրջանները գրավվեցին զավթիչների կողմից, նշել է Իրանի պատմության մեջ այս շրջադարձային իրադարձության կարևորությունը, քանի որ պարտադրված պատերազմում Իրանը հաղթահարեց մեծ փորձություն և կարողացավ կանգնել իր դեմ հզոր աշխարհի և հաղթել:

Սրբազան պաշտպանության տարիները արժեքավոր կապիտալ են, որ թշնամիների դեմ Իրանի ժողովրդի հզորության վկայությունն են: Այս հաղթանակի ուղերձը ս կարելի է գտնել Հաֆեզի իմաստալից բանաստեղծության մեջ, որն ասում է.

Սիմորղի ասպարեզը ճանճի համար չէ

Դու գնում ես քո ճանապարհով և անհանգստացնում մեզ: