Մեկնաբանություն. ԻԻՀ առաջնորդն անդրադարձել է պարտադրված պատերազմին և սրբազան պաշտպանությանը
1980 թ.-ի սեպտեմբերի 21-ին, Իրաքի բաասական ռեժիմը հատելով Իրանի սահմանը, պատերազմ սկսեց Թեհրանի դեմ:
Սադդամ Հուսեյնի ռեժիմի կողմից Իրանի դեմ պարտադրված ութամյա պատերազմը, սկսվեց ծրագրավորված ՝ ամերիկյան կանաչ լույսով, որի նպատակն էր տապալել Իրանի Իսլամական նորաստեղծ հանրապետությունը:
Թշնամիները պատերազմի տարիներին սատարում էին ագրեսորին, բայց չկարողացան հասնել իրենց նպատակին: Սրբազան պաշտպանության 8-ամյա շրջանը մշտական արժեքներ ստեղծեց, որոնք այսօր ամուր հենարան են Իրանի ժողովրդի համար՝ ընդդեմ թշնամիների դավադրությունների և թշնամանքի:
Այաթոլլահ Խամենեին երկուշաբթի օրը Սրբազան պաշտպանության շաբաթվա 40-ամյակի և մեկ միլիոն վետերանների մեծարման արարողության կապակցությամբ տեսակապի միջոցով ունեցած ելույթում, անդրադառնալով Իրանի ժողովրդի մեծ հաղթանակին, հայտարարել է, որ սրբազան պաշտպանությունը զգայուն պայմաններում արժեքավոր ներդրում էր երկրի համար: Անկասկած, սրբազան պաշտպանության շրջանի կարևոր ձեռքբերումներից մեկը եղել է երկրի անվտանգության հաստատումը: Սրբազան պաշտպանությունը ցույց տվեց, որ Իրանի դեմ ագրեսիան ծանր ծախսեր ունի: Հաղթանակը դիմադրությունը վերածեց տարածաշրջանի ուժային հավասարումների նոր դիսկուրսի:
Այաթոլլահ Խամենեին սրբավայրերի պաշտպաններին համարելով սրբազան պաշտպանության շարունակության և նոր սերնդի ջիհադի ոգու շարունակականության վառ օրինակ, հավելել է. «Իրանի, Սիրիայի, Իրաքի, Լիբանանի և Աֆղանստանի մարտիկների միաժամանակյա ներկայությունը մեր ժամանակի ապշեցուցիչ փաստերից և երևույթներից մեկն է»:
Սրբազան պաշտպանության տարիները համերաշխության, հզորության ու դիմադրության շնորհիվ, այսօր դարձել են Իրանի ազգային ինքնության և պատմության մի մասը:
Անդրադառնալով Իրանի քաղաքական պատմությունը և այն պարտություններին, որոնք Իրանին պարտադրվեցին Ղաջարիների և Փահլավիների ժամանակաշրջանների պատերազմներում և երկրի հյուսիսային և հարավային շրջանները գրավվեցին զավթիչների կողմից, նշել է Իրանի պատմության մեջ այս շրջադարձային իրադարձության կարևորությունը, քանի որ պարտադրված պատերազմում Իրանը հաղթահարեց մեծ փորձություն և կարողացավ կանգնել իր դեմ հզոր աշխարհի և հաղթել:
Սրբազան պաշտպանության տարիները արժեքավոր կապիտալ են, որ թշնամիների դեմ Իրանի ժողովրդի հզորության վկայությունն են: Այս հաղթանակի ուղերձը ս կարելի է գտնել Հաֆեզի իմաստալից բանաստեղծության մեջ, որն ասում է.
Սիմորղի ասպարեզը ճանճի համար չէ
Դու գնում ես քո ճանապարհով և անհանգստացնում մեզ: