Մամուլի տեսություն 22.09.2020
Սաուդյան Արաբիայում իր տիեզերական ուժերի տեղակայմամբ ՝ ԱՄՆ-ը գործնականում այս երկիրը ընտրել է որպես տիեզերական ռազմի դաշտ:
Քեյհան օրևաթերթ
Խնդիրների մի մասի պատճառն ուրիշների ժպիտից կամ զայրույթից կախված լինելն է
Իրանի դատական իշխանության ղեկավար Այաթոլլա Սեյեդ Էբրահիմ Ռեիսին, Սրբազան պաշտպանության շաբաթվա և 8-ամյա պատերազմի նահատակների հիշատակին նվիրված դատական իշխանության Գերագույն խորհրդի երեկվա նիստում, ընդգծել է Սրբազան պաշտպանության պատմությունը վերընթերցելու անհրաժեշտությունը` դրա արժեքներից օգտվելու համար: «Ոման կարծում են, որ երկրի խնդիրների լուծումը կախված է այլ երկրների ընտրությունների արդյունքներից: Սակայն ամեն անգամ, երբ մենք նայեցինք օտարերկրացիներին, նրանց ծամածռությունն ու ժպիտները, խնդիրներ առաջացրեցին մեր համար»,- ասել է նա:
Խորասան օրաթերթ
Կրկնվող շուո՝ խայտառակությունից խպուսափելու համար
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին, միջազգային հանրությանը ևս մեկ անգամ ապացուցելով, որ ԱՄՆ-ն մեկուսացված է, «ձգանի մեխանիզմը» գործարկելու հարցում ձախողումցի հետո: նոր պատժամիջոցների ցուցակը ներառում է մի քանի կրկնվող անուններ, ինչպիսիք են Ատոմային էներգիայի կազմակերպությունը և Նիկոլաս Մադուրոն, որոնք նախկինում նույնպես ենթարկվել էին պատժամիջոցների:
Էբթեքար օրաթերթ
Գերագույն դատարանի անդամի նշանակումն արդյոսք կազդի՞ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքների վրա
ՄԱՆ-ում դեռևրս փոխարինող չեն գտել Գերագույն դատարանի անդամի համար: Թրամփը պնդում է, որ դատավորին պետք է հնարավորինս արագ հանրապետական փոխարինող գտնել:
ԱՄՆ-ում դատավոր Գինսբերգի մահը և նրա իրավահաջորդի նշանակումը շարունակում է մնալ ԶԼՄ-ների առաջին էջերեում: Դեմոկրատները պնդում են, որ Թրամփը չհաստատի նոր դատավորին, բայց ԱՄՆ նախագահիը փորձում է հնարավորինս շուտ այդ աթոռը հանձնել ծայրահեղական հանրապետական դատավորի:
Իրան օրաթերթ
ԱՄՆ-ի ավիատիեզերական ուժերը տեղակայվել են նոր վայրում
ԱՄՆ-ի նորաստեղծ տիեզերական ուժերը տեղակայվում են նոր ճակատում՝ Արաբական թերակղզում:
ԱՄՆ տիեզերական ուժերի 20 էսկադրիլիա, տեղակայվել են Քաթարի Ալ-Ադեդ ավիաբազայում:
Նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով ձևավորված տիեզերական ուժերը ԱՄՆ-ի զինված ուժերի վեցերորդ ստորաբաժանումն է և 1947 թ.-ին նրա ռազմաօդային ուժերի կազմավորումից ի վեր ԱՄՆ-ի առաջին նոր ռազմական ստորաբաժանումը:
Այս որոշումը կասկածներ է առաջացրել Կոնգրեսում, իսկ տիեզերական ուժերի լոգոյի նմանությունը «Տիեզերքի առաջատարներ» անիմացիոն ֆիլմի հերոսի խորհրդանիշին, դարձել է Netflix-ի համար երգիծանքի թեմա:
armenpress.am
Ճապոնիան պատրաստ է դառնալու ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամ
Ճապոնիան անհրաժեշտ Է համարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) բարենորոգումը եւ պատրաստ Է դառնալու դրա մշտական անդամ: Այդ մասին հայտարարել Է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոսիմիցու Մոտեգին ՄԱԿ-ի 75-ամյակի առթիվ հղած ուղերձում, որը սեպտեմբերի 22-ին հրապարակվել Է Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչության Youtube-ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Հանուն ՄԱԿ-ի ամրապնդման չի կարելի հետաձգել ԱԽ-ի բարենորոգումը: Դժբախտաբար, 75- տարի առաջ ստեղծված համակարգը չի կարող լիարժեք կատարել իրեն վերապահված խնդիրները: Ես համոզված եմ, որ անդամ երկրները, որոնք ունեն հնարավորություն եւ պատասխանատվություն ստանձնելու մտադրություն, պետք Է պարտականությունները կատարեն ընդլայնված ԱԽ-ում:
Սոսկ այդ ժամանակ ԱԽ-ն կվերականգնվի որպես արդյունավետ եւ ներկայացուցչական մարմին: Ճապոնիան լիովին պատրաստ Է կատարելու այդ պարտականությունները՝ որպես ԱԽ-ի մշտական անդամ եւ իր ավանդը ներդնելու աշխարհում կարգ ու կանոնի եւ կայունության հաստատման գործում»,- ասել Է Մոտեգին:
«Բարձր մակարդակի այդ հանդիպման հռչակագրում մենք պարտավորվել ենք նոր կյանք ներշնչել ԱԽ-ի բարենորոգման առիթով քննարկանը: Առաջ շարժվելու եւ այդ հանձնառությունը կատարելու համար ես ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրներին կոչ եմ անում սկսելու գրավոր բանակցություններ (սույն հարցի շուրջ)»,- հայտարարել Է նախարարը:
Ներկայումս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմի մեջ են մտնում 15 երկրներ, որոնցից հինգը մշտական անդամներն են եւ տասը՝ ոչ մշտական, որոնք ընտրվում են երկամյա ժամկետով: Մշտական անդամներն են Ռուսաստանը, Չինաստանը, Մեծ Բրիտանան, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան: Պետությունների ներկայացուցիչների ելույթները տեղի են ունենում տեսաձեւաչափով՝ համավարակի հետեւանքով սահմանափակումների պատճառով: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ սեպտեմբերի 21-ին բացված 75-րդ նստաշրջանի դահլիճում ներկա են միայն կազմակերպությունում երկրների մշտական ներկայացուցիչները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
Հունաստանի հարավային հատվածում միջերկրածովյան ցիկլոն է մոլեգնում
Հունաստանի հարավային հատվածում մոլեգնող միջերկրածովյան ցիկլոնը էլեկտրականության խափանման պատճառ է դարձել, ջրի տակ են անցել մի շարք տներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Euronews»-ը տեղեկացնում է, որ ցիկլոնն ուղեկցվում է փոթորկոտ քամիներով և ուժեղ անձրևներով: Ամենից շատ տուժել են Զակինֆ, Կեֆալոնիա, Իտակա կղզիները, այնտեղ վնասվել են էլեկտրալարերը, ջրով ծածկվել են ճանապարհները, ջրալցվել են բազմաթիվ տներ և այլն:
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ ցիկլոնը հանգեցրել է հորդառատ անձրևների, որոնց հետևանքով ջրհեղեղ է գրանցվել երկրի կենտրոնական մասում:
Ուժեղ քամին ու հորդառատ անձրևները խափանել են նաև ծովային հաղորդակցությունը: Հունաստանի առափնյա պահպանության ուժերը սկսել են փրկարարական աշխատանքները:
armenpress.am
ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվելու նոր դեպքերի ավելացում է նկատվում
Ռուսաստանում վերջին մեկ օրում գրանցվել կորոնավիրուսով վարակվելու 6 հազար 65 նոր դեպք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ինտեֆաքս»-ը տեղեկացնում է, որ այս մասին հայտնում է օպերատիվ շտաբը: Մեկ օր առաջ Ռուսաստանում գրանցվել է 5 հազար 905 նոր դեպք, դրանից առաջ՝ 5 հազար 792, սեպտեմբերի 16-ին՝ 5 հազար 670: Մինչ այդ՝ սեպտեմբերի 4-ից սկսած, նոր դեպքերի թվերը տատանվում էին 5 հազարից 5 հազար 500-ի շրջանակում:
Երկրում, ընդհանուր առմամբ, հաստատված դեպքերի թիվը կազմել է 1 մլն 097 հազար 251: Կորոնավիրուսի հետևանքով վերջին մեկ օրում մահացել է 144 մարդ, մահերի ընդհանուր թիվը կազմում է 19 հազար 339:
panarmenian.net
ԱՄՆ-ն նոր զորախումբ է ուղարկում Սիրիա՝ ռուսների հետ բախումներից հետո
19 սեպտեմբերի 2020 - 17:24 AMT
Սիրիայում ռուսական ուժերի հետ գրանցված մի քանի միջադեպից հետո ԱՄՆ-ն մեծացրել է Սիրիայում իր ռազմական կոնտինգենտը։ Սիրիայի հյուսիս-արևելք է ուղարկվել 6 միավոր «Բրեդլի» հետևակի մարտական մեքենա և մոտ 100 զինծառայող։
BBC-ի փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգների Կենտրոնական հրամանատարության մամուլի քարտուղար Բիլ Ուրբանը հայտնել է, որ լրացուցիչ զորքը միջազգային կոալիցիոն ուժերի անվտանգությունը երաշխավորելու համար է։
Վերջին տարիներին Սիրիայում պարբերաբար միջադեպեր են լինում ամերիկյան և ռուսական ուժերի միջև: Սակայն վերջին շաբաթներին հյուսիս-արևելքում գրանցվող միջադեպերն ավելի ագրեսիվ են դառնում:
Օգոստոսի վերջին 7 ամերիկացի զինվորական էր վիրավորվել ռուսական զրահամեքենայի հետ ավտովթարի հետևանքով: Կողմերը միմյանց էին մեղադրել բախման համար։
Սիրիայի հյուսիս-արևելքը հիմնականում գտնվում է ԱՄՆ աջակցությունը վայելող քրդերից բաղկացած Սիրիայի դեմոկրատական ուժերի (SDF) վերահսկողության տակ։
panarmenian.net
Վրաստանի ՀՆԱ-ն 2020-ի առաջին կեսին կրճատվել է 5․6%-ով
19 սեպտեմբերի 2020 - 15:38 AMT
PanARMENIAN.Net - Թարմացված տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ Վրաստանի համախառն ներքին արդյունքը 2020-ի հունվար-հունիսին նվազել է 5․6%-ով։ Ըստ ազգային վիճակագրական ծառայության՝ այն կազմել է $7 մլրդ 352 մլն:
«Բիզնես Գրուզիայի» փոխանցմամբ՝ ամենամեծ աճը գրանցվել է առողջապահության և սոցիալական ծառայությունների (13.9%), կրթության (9.6%), հանքարդյունաբերության (6.4%), գյուղատնտեսության ոլորտներում (4.7% -ով):
Ամենամեծ անկումը գրանցվել է մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեությունների (20․4%), տրանսպորտի և պահեստավորման (17․9%), շինարարության (17․8%), առևտրի (11․2%) ոլորտներում։
Սեպտեմբերի 19-ի դրությամբ Վրաստանում ընդհանուր վարակվել է 3306 մարդ, առողջացել է 1481-ը, մահացել՝ 19։