Մեկնաբանություն. ԱՄՆ-ն փորձումէ հիմնավորել իր հակաիրանական մեղադրանքները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i125803-Մեկնաբանություն._ԱՄՆ_ն_փորձումէ_հիմնավորել_իր_հակաիրանական_մեղադրանքները
Սեպտեմբերի 20-ին Իրանի դեմ միջազգային պատժամիջոցներն ավտոմատ վերականգնվելու մասին ԱՄՆ-ի հայտարարությունից հետո, որին խիստ դեմ է հանդես եկել միջազգային հանրությունը, այժմ Վաշինգտոնը փորձում է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելով, հիմնավորել իր անհիմն պնդումները: Այս անգամ ԱՄն-ի թիրախում հայտնվել են է Իրանի միջուկային ու սպառաինական ծրագում ներգրավված անձինք ու կառույցներ:
(last modified 2026-05-10T14:28:54+00:00 )
Սեպտեմբեր 22, 2020 14:34 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. ԱՄՆ-ն փորձումէ հիմնավորել իր հակաիրանական մեղադրանքները

Սեպտեմբերի 20-ին Իրանի դեմ միջազգային պատժամիջոցներն ավտոմատ վերականգնվելու մասին ԱՄՆ-ի հայտարարությունից հետո, որին խիստ դեմ է հանդես եկել միջազգային հանրությունը, այժմ Վաշինգտոնը փորձում է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելով, հիմնավորել իր անհիմն պնդումները: Այս անգամ ԱՄն-ի թիրախում հայտնվել են է Իրանի միջուկային ու սպառաինական ծրագում ներգրավված անձինք ու կառույցներ:

ԱՄՆ կառավարությունը երկուշաբթի օրը հայտարարել է Իրանի հրթիռային ու միջուկային ծրագրի հետ կապված անձանց և կառույցների դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփւ հայտնելով    Իրանի զենքի տարածման ենթադրյալ ցանցում ներգրավված 27 կառույցների ու անձանց դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին, նշել է.«Նոր պատժամիջոցները նպատակ ունեն սահմանափակել միջուկային և սովորական զենք ինչպես նաև հրթիռային և սովորական զենք ձեռք բերելու Իրանի հնարավորությունները»

Թրամփի հրամանագրով կսառեցվեն այն անձանց և կառույցների ակտիվները, որոնք ներգրավված են Իրանին  զենք մատակարարելու, վաճառելու կամ փոխանցելու գործում: Պատժամիջոցների են ենթարկվելու նաև նրանք, ովքեր այս ոլորտում տեխնիկական ու  ֆինանսական ծառայություններ են մատուցում Իրանին:

ԱՄՆ  Պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Իրանի հետ զենքի առևտուր անող ցանկացած երկիր կներառվի ԱՄՆ-ի պատժամիջոցների ցանկում: 

Պոմպեոն ընդգծել է, որ  պատժամիջոցներ է սահմանում Իրանի պաշտպանության նախարարի  և  Թեհրանի ուրանի հարստացման ծրագրում ներգրավված երկու  պաշտոնյաների նկատմամբ: Շատ զարմանալի է, որ Պոմպեոն հայտարարել է,որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ևս պատժամիջոցների կենթարկվի Իրանի հետ հարաբերություններն ամրապնդելու պատճառով:  

Վաշինգտոնը նոր պատժամիջոցներն անսպասելի չեն: Իրանի պաշտպանության, սպառազինության և միջուկային ոլորտների նկատմամբ պատժամիջոցներով, ԱՄՆ-ն փորձում է պահպանել իր հեղինակությունը և հիմնավորել հակաիրանական միջազգային պատժամիջոցները վերականգնելու մասին իր անօրինական պնդումը:

ԱՄՆ-ն այդ քայլերը կատարում է  Թրամփի վարչակազմի վարած միակողմանի ու բռնի քաղաքականությունների արդյունքում մեկուսացումից դուրս գալու նպատակով:  Ոչ Անվտանգության խորհուրդը, ոչ էլ նրա մշտական ​​և ոչ մշտական ​​անդամների մեծամասնությունը, ներառյալ մրցակիցներն ու գործընկերները, կամ  15 անդամներից  13-ը չեն ընդունել Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները, ներառյալ՝ զենքի էմբարգոն  վերականգնելու Վաշինգտոնի պնդումը, ուստի Թրամփի վարչակազմը ստիպված եղավ միակողմանիորեն հայտարարել, որ այդ պատժամիջոցները վերականգնվել  են սեպտեմբերի 20-ից:

Վաշինգտոնը պնդում է, որ Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնումը Անվտանգության խորհրդի անդամների միջև կոնսենսուս չի պահանջում: Իհարկե, ԱՄՆ-ն  պատրվակներ է որոնում, քանի որ նրա նույնիսկ եվրոպացի գործընկերները համաձայն չեն նրա հետ: Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Էլիոթ Աբրամսը խոստովանել է, որ Վաշինգտոնը  հուսահատվել  է եվրոպական երկրներից ՝ Իրանի դեմ զենքի ոլորտում պատժամիջոցներ  կիրառելու  հարցում: 

Ռազմավարական հետազոտությունների միջազգային կենտրոնի փոխտնօրեն Էրիկ Բրյուերը Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին Թրամփի  հրամանը որակել է որպես «ցուցադրական քայլ»,ասելով «Թվում է, որ նոր պատժամիջոցների թիրախներների մեծ մասն այն անհատներն են կամ կառույցները, որոնք նախօրոք ենթարկվել  են պատժամիջոցների: Ի դեպ  այդ պատժամիջոցները հնարավոր էր առկա հրամանների համաձայն կիրառել՝ առանց ՄԱԿ-ի հակաիրանական պատժամիջոցների վերականգնման»:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio