Մամուլի տեսություն 23.09.2020
Նախագահական ընտրություններին ընդառաջ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմը փորձում է հակաիրանական քարոզչության միջոցով տպավորություն գործել ընտրողների վրա:
Մարդոմսալարի օրաթերթ
Կորոնավիրուսը ենթարկվում է մուտացիայի
Իրանի առողջապահության նախարարի տեղակալը, նշելով, որ կորոնավիրուսը ենթարկվել է գենետիկ մուտացիայի և դրա վարակելու կարողության աճը մտահոգիչ է, ասել է. «Համաճարակային այս ալիքի առանձնահատկությունը կայանում է ընտանիքի անդամների միջև վարակվածության բարձր ցուցանիշի մեջ»:
Քեյհան օրաթերթ
Իրաքում գործող ամերիկյան ընկերությունները զբաղված են լրտեսությամբ
Իրաքի խորհրդարանի էներգետիկայի հանձնաժողովի անդամ Մահմուդ ալ Աջրավին ասել է, որ այդ երկրում գործող ամերիկյան որոշ ընկերություններ ներգրավված են հետախուզական գործունեության մեջ և դրանց գործունեությունն Իրաք տնտեսական, նավթային և այլ կարևոր ոլորտներում որևէ արդյուքն չի ունեցել::
Էթեմադ օրաթերթ
Իրանը՝ որպես Թրամփի նախընտընտրական թռուցիկ
ԱՄՆ-ի նախագահը վերջերս կրկին պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ:
Նախագահական ընտրություններին ընդառաջ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմը փորձում է հակաիրանական քարոզչության միջոցով տպավորություն գործել ընտրողների վրա:
Այս պահին հանրապետականներևի ու Թրամփի գերխնդիրը վերջինիս ժողովրդականության մակարդակի բարձրացումն է և ավելի շատ ձայներ հավաքելը: Եվ այդ նպատակին հասնելու համար, նրանք օրակարգում ներառել են մի քանի կետ: Արտաքին քաղաքկանության ոլորտում ԱՄՆ-ը կրկին թիրախավորել է Իրանին: Պատժամիջոնցերի ու առավելագույն ճնշման քաղաքկանության միջոցով, Թրամփը փորձում է ցույց տալ, թե իր հակաիրանական քաղաքականությունը հաջողվել է և ինչպես որ խոստացել էր, ինքը կարողացել է չեղարկել միջուկային համաձայնությունը:
Իրան օրաթերթ
ԱՄՆ-ն Իսրայելին վստահեցրել է, որ ռեժիմը կպահպանի տարածաշրջանի «առզմական գերակայությունը»
Իսրայելի պատերազմի նախարարի հետ հանդիպման ժամանակ, ԱՄՆ պաշտպանության նախարարը վերջինիս հավաստիացրել է, որ ռեժիմը կպահպանի տարածաշրջանում իր «ռազմական գերազանցությունը»:
Իսրայելի պատերազմի նախարար Բեննի Գանցը երեքշաբթի օրը Պենտագոնում հանդիպել է ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերի հետ:
Հանդիպման ընթացքում Էսպերը Գանցին հավաստիացրել է, որ ԱՄՆ-ը կապահովի տարածաշրջանում Սիոնիստական ռեժիմի «ռազմական գերակայությունը» :
Թել Ավիվն անհանգստացած է ԱՄԷ-ին ամերիկյան արդիական F-35 կործանիչների վաճառքի կապակցությամբ:
Էսպերն ասել է. «Նախ և առաջ ես ուզում եմ բոլորին ասել, որ մեր ռազմական համագործակցության անկյունաքարն Իսրայելի ռազմական գերակշռության պահպանումն Է տարածաշրջանում»:
armenpress.am
Ճապոնիան կթույլատրի երկիր մուտք գործել առանձին օտարերկրացիների
Ճապոնիան հոկտեմբերի սկզբից մասնակիորեն կթույլատրի երկիր մուտք գործել օտարերկրացիների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ասահի» թերթը՝ վկայակոչելով կառավարությունում իր սեփական աղբյուրներին: Հիմնականում դա վերաբերելու Է նրանց, ովքեր ժամանում են երեք ամիսց ավելի ժամկետով՝ գործնական կամ սովորելու նպատակներով: Զբոսաշրջիկներն առայժմ այդ կատեգորիաների մեջ չեն մտնում:
Բոլոր ժամանողները պետք Է երկշաբաթյա կարանտին անցնեն: Սահմանափակումներ կան նաեւ թվաքանակի տեսակետից. մեկ օրում երկիր կարող Է ժամանել ոչ ավելի, քան 1000 մարդ: Ներկայում պետությունը 159 երկրներից մուտքը փակել Է կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ: Միեւնույն ժամանակ կառավարությունը բանակցություններ Է վարում 16 երկրների հետ, որտեղ իրադրությունը համեմատաբար բարենպաստ Է ճանաչվել մուտքի մասնակի թույլտվության համար: Հուլիսի վերջից այդ երկրներից յոթի քաղաքացիների համար մասնակիորեն մուտքը թույլատրվել Է երկար ժամանակով մնալու համար: Չնայած դրան, հիվանդությունների աճ տեղի չի ունեցել, միեւնույն ժամանակ պահանջներ կան եվրոպական երկրներից ու ԱՄՆ-ից: Այդյունքում որոշում Է ընդունվել աստիճանաբար մեղմացումներ սահմանել բոլոր երկրների համար եւ ընդլայնել այն քաղաքացիների կատեգորիաները, որոնց համար կարող Է բացառություն արվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
armenpress.am
Չինաստանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում պատասխանել Է Թրամփի մեղադրանքներին
Չինաստանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում բողոք Է հայտնում ԱՄՆ-ի հայտարարությունների առնչությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության հայտարարության մեջ:
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանին եւ ԱՀԿ-ին մեղադրել Է այն բանում, որ նրանք հանդես են եկել այն մասին ստահոդ հայտարարություններով, որ վիրուսը մարդուց մարդուն չի փոխանցվում, ինչպես նաեւ, որ այն մարդիկ, որոնք ախտանշաններ չունեն, վիրուսը չեն փոխանցում: Նա նաեւ կոչ Է արել ՄԱԿ-ին՝ Չինաստանին պատասխանատվության ենթարկել կորոնավիրուսի տարածման համար: «Ցավոք սրտի, հակառակ փաստերի, ամերիկյան կողմը ՄԱԿ-ի ամբիոնն օգտագործել Է լուրեր մոգոնելու, անհիմն մեղադրանքների եւ Չինաստանին արատովորելու համար՝ ելնելով դատապարտելի քաղաքական նպատակներից: Չինական կողմը վճռական բողոք Է հայտնում»,-ասվում Է տարածված հայտարարության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
armenpress.am
Բեյրութի մերձակայքում գտնվող «Հեզբոլլահ»-ի զինապահեստում պայթյուն է տեղի ունեցել
Լիբանանի հարավում սեպտեմբերի 22-ին պայթել է «Հեզբոլլահ» շիա մուսուլմանական խմբավորման զենքի պահեստը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ալ Ջազիրա»-ն, լիբանանյան NNA պաշտոնական լրատվական գործակալությունը հայտնել է, որ պայթյունը տեղի է ունեցել Հարավային էն-Կանա գյուղում՝ մայրաքաղաք Բեյրութից մոտ 50 կմ դեպի հարավ:
«Հեզբոլլահ»-ի մամուլի ծառայությունը «Ալ Ջազիրա»-ին հայտնել է, որ պայթյունը պայմանավորված է եղել իրենց զինապահեստում «տեխնիկական սխալով», որի պատճառով երկնքում սև ծուխ է գոյացել:
«Այդ պայթյունը տեղի է ունեցել այն տանը, որտեղ պահվում էր զենքը, տեխնիկական սխալի արդյունք է։ Ոչ ոք չի սպանվել կամ վիրավորվել. շենքը պատկանել է «Հեզբոլլահ» հետ ասոցացված ականազերծման ասոցիացիային»,- Բեյրութից հաղորդել է «Ալ Ջազիրա»-ի թղթակից Զեյնա Խոդրը:
Բեյրութի նավահանգստում օգոստոսի 4-ին նույնպես տեղի էր ունեցել հզոր պայթյուն, որը պայմանավորված էր գրեթե 3000 տոննա ամոնիակային սելիտրայի ոչ ճիշտ պահպանմամբ: Այդ պայթյունի հետևանքով զոհվել է մոտ 200 մարդ, վիրավորվել՝ 6500-ը և վնասվել են տասնյակ հազարավոր շենքեր երկրի մայրաքաղաք Բեյրութում:
Սեպտեմբերի 10-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստի տարածքում գտնվող ավտոդողերի և վառելիքա-քսուքային նյութերի պահեստում հրդեհ էր բռնկվել, տուժածներ չեն եղել: Սեպտեմբերի 15-ին էլ սեպտեմեբերի 15-ին Բեյրութի կենտրոնում կառուցվող առևտրային համալիրում նույնպես հրդեհ էր բռնկվել:
panarmenian.net
Շվեյցարիայում կայծակի հարվածից ֆուտբոլի դաշտում 14 պատանի է տուժել
Շվեյցարիայում 14 դեռահաս տեղափոխվել է հիվանդանոց ֆուտբոլի դաշտում կայծակի հարվածից հետո, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Ոստիկանությունից նշել են, որ, ըստ նախնական տեղեկությունների, կայծակը հարվածել է էլեկտրասյանը, լիցքը տարածվել է դաշտով։
Միջադեպի արդյունքում 15-16 տարեկան 14 պատանի հիվանդանոցում է, մեկն ուղղաթիռով է տեղափոխվել ԲԿ։
Դեպքի հանգամանքներն ուսումնասիորւմ են դատախազությունն ու ոստիկանությունը։
panarmenian.net
Աֆրիկայում 300-ից ավելի փիղ է սատկել ջրիմուռների թունավոր ծաղկման պատճառով
Բոտսվանայում 2020-ի սկզբին մոտ 330 փղի սատկելու պատճառ է դարձել կլիմայի փոփոխության պատճառով կապտականաչ ջրիմուռների թունավոր ծաղկումը։ Այս մասին, Microsoft News-ի փոխանցմամբ, ասել է Բոտսվանայի գլխավոր անասնաբույժը։
Փղերի զանգվածային մահվան առեղծվածն ուսումնասիրողներն ամիսներ շարունակ փորձում էին հասկանալ խնդիրը։ Հնարավոր բացատրությունների թվում էին որսագողությունը, սիբիրյան խոցը, թունավորումը:
Ամիսներ ուսումնասիրվել են սատկած և ողջ փղերից վերցված նմուշները, հողից և ջրից ստացված բնապահպանական նմուշները։
panarmenian.net
Թուրքիան և Հունաստանը կբանակցեն Միջերկրականում լարված իրավիճակի շուրջ
Թուրքիան և Հունաստանը համաձայնել են բանակցություններ սկսել Միջերկրականում ծագած իրավիճակի շուրջ։ Որոշման մասին հայտարարությունները հաջորդել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ԵՄ Հանձնաժողովի Նախագահ Շառլ Միշելի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի տեսազրույցից հետո։
France24-ի փոխանցմամբ՝ բանակցություններն ընթանալու են Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։
Օգոստոսի սկզբին Թուրքիան Միջերկրական ծով էր ուղարկել «Օրուչ Ռեիս» նավը՝ Կիպրոսի և այլ երկրների բացառիկ տնտեսական գոտիներում հետազոտական աշխատանքներ կատարելու համար։
Այդ քայլով կրկին սրվել էին թուրք-հունական հարաբերությունները։ Ավելի ուշ՝ սեպտեմբերին, թուրքական նավի նավահանգիստ վերադարձով թուլացել էր լարվածությունը։ Հենց այդ ժամանակ Հունաստանը հայտարարեց, որ նման դրական քայլերի դեպքում պատրաստ է թուրքական կողմի հետ բանակցությունների։