Մեկնաբանություն. «Կասկածներ՝ ԱՄՆ-ում իշխանության խաղաղ ճանապարհով փոխանցման վերաբերյալ»
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i125891-Մեկնաբանություն._Կասկածներ_ԱՄՆ_ում_իշխանության_խաղաղ_ճանապարհով_փոխանցման_վերաբերյալ
Մեկ ամսից մի փոքր ավելի է մնացել ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների անցկացմանը, որի շուրջ ամեն օր նոր սկանդալներ են ծագում այդ երկրում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 24, 2020 14:37 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. «Կասկածներ՝ ԱՄՆ-ում իշխանության խաղաղ ճանապարհով փոխանցման վերաբերյալ»

Մեկ ամսից մի փոքր ավելի է մնացել ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների անցկացմանը, որի շուրջ ամեն օր նոր սկանդալներ են ծագում այդ երկրում:

Վերջերս Դոնալդ Թրամփը կրկին խոսել է ԱՄՆ-ի առաջիկա ընտրություններում ընտրակեղծիքների հավանականության մասին և հայտարարել է, որ առաջիկա նախագահական ընտրությունների ճակատագիրը վճռվելու է Գերագույն դատարանում: Այդ իսկ պատճառով նա նշել է, որ Գերագույն դատարանի ավագ դատավոր Ռութ Բեյդեր Գինզբուրգի մահից հետո պետք է անհապաղ նոր դատավոր նշանակել:

Ամերիկացի դեմոկրատները պահանջում են, որպեսզի Դոնալդ Թրամփը իր պաշտոնավարման վերջին շաբաթներին Գերագույն դատարանի դատավորի նշանակման շուրջ որևէ որոշում չկայացնի։ Նրանք մտավախություն ունեն, որ Գերագույն դատարանի նոր անդամի նշանակման ընթացքում Սենատում մեծամասնություն կազմող հանրապետականները կարող են առաջնորդվել քաղաքական և նախընտրական նպատակահարմարությամբ։

Թրամփը նույնպես ևս մեկ անգամ հրաժարվեց հստակ արտահայվել նոյեմբերի 3-ի ընտրություններից հետո իշխանության խաղաղ փոխանցման մասին: 

Այդ հայտարարություններն առավել կարևորվել են, քանի որ սոցհարցումները ցույց են տալիս, որ դեմոկրատ թեկնածու Ջո  Բայդենը զգալիորեն առաջ է անցել Դոնալդ Թրամփից: Անգամ հայտարարվել  է, որ որոշ նահանգներում, որոնք տարիներ շարունակ եղել են հանրապետականների մերձաբակը, ինչպիսիք են Ջորջիան և Տեխասը, մեծացել է դեմոկրատ  թեկնածուի հաղթանակի հավանականությունը: Նահանգների մեծ մասում, որտեղ 2016-ին Թրամփը հաղթեց իր դեմոկրատական ​​մրցակցին, հանրապետականների իրավիճակը որակվել է որպես մտահոգիչ:

Հաշվի առնելով այս իրավիճակը, ակնկալվում է, որ Թրամփը և նրա կողմնակիցները շատ նահանգներում և ընտրատարածքներում վիճարկելու են  ընտրությունների արդյունքները և դատական ​​հայցեր են ներկայացնելու: Իհարկե, ԱՄՆ-ում  ընտրությունների անցկացման և ձայների հաշվարկման եղանակի վերաբերյալ բողոքներ միշտ եղել են և սա  երկար պատմություն ունի: Վերջին անգամ ԱՄՆ նախագահական ընտրությունների ճակատագիրը Գերագույն դատարանի միջոցով է վճռվել 20 տարի առաջ՝ 2000 թվականին, երբ Սպիտակ տան ղեկավարի պաշտոնի համար պայքարում էին Ջորջ Բուշ կրտսերը և Ալբերտ Գորը։ 2000 թ.-ին ընտրությունների արդյունքների դեմ  բողոքները ներկայացվեցին Ֆլորիդայի ԱՄՆ Գերագույն դատարան, և, ի վերջո, ապավինելով լիբերալ դատավորների նկատմամբ պահպանողական դատավորների գերազանցությանը , դատարանը որոշեց Ֆլորիդայում  դադարեցնել ձայների վերահաշվարկը, և այդպիսով հանրապետական ​​Ջորջ Բուշ կրտսերը հաղթող ճանաչվեց:

Թրամփը երկար ժամանակ առաջ  հայտարարել է, որ չի պարտվի ընտրություններում, եթե փոստային քվեարկության ընթացքում դեմոկրատները չկեղծեն ընտրությունները: Մյուս կողմից, դեմոկրատական ​​կուսակցությունից փոխնախագահի թեկնածու Քամալա Հարիսն ասել է, որ դեմոկրատների պարտությունը տեղի կունենա միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը կրկին միջամտի ԱՄՆ ընտրություններին:

Այլ կերպ ասած, հանրապետականներն ու դեմոկրատները մտադիր չեն առանց վիճելու և   դատավարության ընդունել ընտրությունների արդյունքները և հնարավոր պարտությունն ինչպես նախորդ փուլերում: Սակայն առավել կարևոր  է, թե արդյոք ԱՄՆ նախագահը կընդունի՞ իր հավանական պարտությունը ընտրություններում և իշխանությունը խաղաղ կերպով կփոխանցի ընտրված նախագահին:

Թրամփը դեռ չի պատասխանել այս կապակցությամբ լրագրողների բազմաթիվ հարցերին և ամեն անգամ ասել է. «Եկեք տեսնենք, թե ինչ կլինի»: Այս հայտարարությունները նույնիսկ մտահոգել են  Հանրապետական ​​կուսակցությանը:

Այնուամենայնիվ, Թրամփը վերջին տարիներին բազմիցս ցույց է տվել, որ պատրաստ է անել ամեն կարգի աներևակայելի և անընդունելի քայլեր: