Մամուլի տեսություն 26.09.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i125968-Մամուլի_տեսություն_26.09.2020
ԱՄՆ-ում, որը մշտապես հայտարարում է,թ ե մարդու իրավունքների պաշտպան է, Պենտագոնը ռազմական պատրաստվածության է բերվել բողոքի ակցիաները ճնշելու համար:
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Սեպտեմբեր 26, 2020 15:05 Asia/Tehran

ԱՄՆ-ում, որը մշտապես հայտարարում է,թ ե մարդու իրավունքների պաշտպան է, Պենտագոնը ռազմական պատրաստվածության է բերվել բողոքի ակցիաները ճնշելու համար:

«Մարդոմսալարի»

Բոլորն սպասում են Թրամփի ու Բայդենի դուելին

Դոնալդ Թրամփիը հայտարարել է, որ չի պատրաստվում մասնակցել  Ջո Բայդենի հետ սեպտեմբերի 29-ին կայանալիք նախընտրական բանավեճին:

NBS-ի և Wall Street Journal-ի կողմից հրապարակված վերջին սոցհարցման արդյունքների համաձայն հարցվողների 44 տոկոսն ասել է, որ բանավեճը չի ազդելու իրենց ընտրած թեկնածուի օգտին քվեարկելու վրա:  18 տոկոսն  ասել է, որ բանավեճերը չափազանց կարևոր են և 11 տոկոսի համար էլ դրանց կարևորություն շատ մեծ չէ:

Բանավեճի առաջին րոպեները չափազանց կարևոր են, սակայն հոկտեմբերի 22-ին կայանալիք բանավեճի վերջին վայրկյաններին, մեծ թվով դեմոկրատների համար շատ կարևոր են քանի որ  առաջին բանավեճի ընթացքում Բայդենը ցուցյ տվեց, որ ճնշման տակ լինելու դեպքում սխալ է թույլ տալիս:

 

«Համշահրի»

ԻՀՊԿ-ի ծովուժը առգրավվել է 23 արտատարածաշրջանային նավեր

ԻՀՊԿ-ի ծովուժի հրամանատար ծովակալ Ալի Ռեզա Թանգսիրին Սրբազան պաշտպանության առիթով հեռուստատեսային վերջին ծրագրի ընթացքում ասել է. «Մաքսանենգության դեմ պայքարի ընթացքում, մենք առգրավվել ենք 23 արտասահմանյան նավ և 25 մլն. լիտր մաքսանենգված վառելիք»:

Նա  հավելել է. «Աստծու հույսով մոտ ապագայում, ԻՀՊԿ-ի ծովուժը կհամալրվի օվկիանոսային լողացող միջոցներով, այդ թվում՝ 94 հանգույց արագությամբ լողացող միջոցներ և 4 միավոր ուժով հրթիռանետ, 65 մետր երկարությամբ օվկիանոսային լողացող միջոցներ: Այս բոլոր լողացող միջոցներն արտադրվում են ԻՀՊԿ-ի ծովուժի կողմից և ունեն ուղղաթիռներ կրելու հնարավորություն: ԱԹՍ-ներ ու ուղղաթիռներ միք անի նավ նույնպես  այս տարի այս  կհամալրեն ԻՀՊԿ-ի ծովուժի շարքերը:

 

«Ջավան»

ԱՄՆ-ում Ժողովորադավարություն հաստատելու համար Պենտագոնը ռազմական պատրաստվածության է բերվել

Շատ քիչ ժամանակ է մնացել ԱՄՆ-ում նոյեմբերի 3-ին նախագահական ընտրություններին, սակայն այլևս հնարավոր չէ այս եկրի անհանդարտությունները սահմանափակել քաղաքական ու սոցիալական ոլորտներում: Ջորջ Ֆլոյդի սպանությանբ բոցավառվեց հանրային զայրույթի կրակը, որը չի մարում և ոստիկանությունը հերթական անգամ ԱՄՆ-ի երկու այլ վայրերում դարձել է անհանդարտությունների  սրման պատճառ: Չորեքշաբթի օրը 26-ամյա սևամորթ աղջկա սպանության մեջ մեղադրվող ոստիկաններից մեկը անմեղ ճանաչման վճիռը հերթական անգամ ժողովրդին բերեց փողոց:  Չնայած երթևեկության արգելքներին, բողոքի ակցիաները վերածվեցին բռնությունների և ոստկանության երկու սպաներ վիրավորվեցին:

 

«Էթեմադ»

Շվեյցարիան պաշտոնապես հյուրընկալում է չինացի լրտեսներին

2015թ. ի վեր Շվեյցարիան պաշտոնապես հյուրընկալել է մի խումբ չինացի հետախույզների՝ ապօրինի միգրանտներին հսկելու համար:

Դաշնային գաղտնի օրենքի համաձայն՝ Չինաստանի անվտանգության պատասխանատուները արտոնություն ունեն առավելագույնը մինչև երկու շաբաթ, Շվեյցարիայի կառավարության ծախսով մնալ այդ երկրում և հսկողության տակ ունենալ  չինացի նօրինական էմիգրանտներին:

 

armenpress.am

Հակառակորդը մեկ շաբաթում շփման գծում հրադադարը խախտել է շուրջ 330 անգամ

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում սեպտեմբերի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 330 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

 

armenpress.am

Ավսրիալիայում փրկարարները ծով են բաց թողել 108 փրկված կետի

Ավստրալիայում ծանծաղուտի մեջ խրվելուց հետո փրկված 108 կետերը ծով են բաց թողնել : «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ն:

Սակայն ծանծաղուտում զանգվածային խրվելու արդյունքում Ավստրալիայում սատկել է 350 կետ: Թասմանիայի նահանգի կառավարության տարածած հայտարարությունը հաստատում է, որ 108 կետերը, որոնք փրկվել էին խցանումից, ազատ են արձակվել:

Վայրի բնության կենսաբան դոկտոր Քրիս Քարլայոնը դա անվանել է ֆանտաստիկ արդյունք, որին հնարավոր է եղել հասնել փրկարարական խմբի հինգ օրվա քրտնաջան աշխատանքից հետո:

 

scannews.am

ՊՆ խոսնակի արձագանքը մամուլի հրապարակումներին

Երկու տարի առաջ` 2018 թվականի ձմեռային զորակոչը կազմակերպվել է հունվարի 7-ից փետրվարի 14-ը։ Եվ հիմա զորացրվելու են հենց այդ զորակոչի զինծառայողները։ Նախատեսված ժամկետից ավել ծառայելու մասին խոսք լինել չի կարող։ Այս մասին հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ արձագանքելով մամուլի հրապարակումներին, ըստ որոնց՝  «Կառավարությունը ներկայացրել է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020թ. ձմեռային զորակոչ և զորացրում հայտարարելու մասին կառավարության որոշման նախագիծը:

Ըստ նախագծի՝ զորակոչը տեղի է ունենալու 2020թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2021թ. հունվարի 31-ը ներառյալ, իսկ զորացրումը 2021թ. հունվարի 7-ից մինչև 2021թ. փետրվարի 14-ը: Զորացրման նման ժամկետը նշանակում է, որ որոշ զինծառայողներ կծառայեն նախատեսված 2 տարուց մի փոքր ավելի»։

 

news.am

Պահանջում ենք փոխել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ապօրինի կիրառված խափանման միջոցը.ՀՅԴ

ՀՅԴ-ն հայտարարություն է տարածել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու՝ դատարանի որոշման վերաբերյալ:

«Հայաստանը հայտնվել է բախտորոշ շրջափուլում. իշխանությունները երկիրը կանգնեցրել են արտաքին և ներքին լրջագույն սպառնալիքների առջև։ Մեր պետականությունը խաթարող մարտահրավերները համազգային միասնականությամբ դիմագրավելու փոխարեն՝ իշխանությունները սաստկացրել են ընդդիմադիր քաղաքական ուժերին և ընդդիմախոսներին իրավունքի ոտնահարմամբ լռեցնելու, հանրությանը պառակտելու, քննադատությանը բացառապես վրեժխնդրությամբ և անձնական վիրավորանքներով արձագանքելու, բոլոր հնարավոր միջոցներով քաղաքական հալածանքներն ու հաշվեհարդարները շարունակելու գործելաոճը:

Այս գործում քաղաքական իշխանությունը ամբողջությամբ ներգրավել է ՀՀ դատախազությանը, որի ակնառու վկայությունն է վերջինիս կողմից իշխանության քաղաքական պատվերները չկատարած դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու գործընթացները:

ԲՀԿ առաջնորդին կալանավորելու մասին հապշտապ որոշումը  իշխանությունների արատավոր ուղեգծի դրսևորումներից է, որով փորձ է կատարվում թանձրացնել վախի մթնոլորտը և հասարակական տրամադրությունները շեղել իշխող վարչակարգի` բոլոր ոլորտներում արձանագրած ձախողումներից: Անթույլատրելի և դատապարտելի է իշխանությունների այս արատավոր գործելաոճը: Պահանջում ենք դադարեցնել իրականացվող քաղաքական հետապնդումները, փոխել  Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ապօրինի կիրառված խափանման միջոցը:

Ընդդիմադիր քաղաքական ուժերի և ընդդիմախոսների քաղաքական հալածանքները չդադարեցնելու դեպքում հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է իշխող ուժը:

ՀՅ Դաշնակցությունը համախոհ քաղաքական ուժերի հետ շարունակելու է ազգային-պետական օրակարգերի շուրջ հանրության համախմբման աշխատանքները:

Ս. թ. հոկտեմբերի 8-ին եռյակի նախաձեռնած համապետական հանրահավաքը նոր որակի իշխանության ձևավորման կարևորագույն հանգրվանն է:

Համոզված ենք, որ հանրային համախմբմամբ է հնարավոր դիմագրավել մեր պետականությանն ուղղված բացահայտ սպառնալիքները»։

 

news.am

Թուրքիայում ձերբակալել են Կարսի քուրդ քաղաքապետին. Գործով անցնում է նաեւ Կարո Փայլանը

Անկարայի գլխավոր դատախազության կողմից իրականացվող հետաքննության շրջանակներում ոստիկանները ձերբակալել են Կարսի քուրդ քաղաքապետ Այհան Բիլգենին եւ օդանավով տեղափոխել Անկարա։

Թուրքական Haberturk–ի փոխանցմամբ՝  Անկարայի  գլխավոր դատախազությունը մեղադրում է քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության առանցքային 7 անդամի 2014 թվականին Սիրիայի քրդաբնակ Կոբանիի համար անօրինական ցույցեր կազմակերպելու եւ «ահաբեկչական կառույցին գովերգելու» մեջ։

Գործով անցնող 7 գործիչներից մեկը հայ պատգամավոր Կարո Փայլանն է, սակայն վերջինս ունի պատգամավորական անձեռնմխելիություն։ Անկարայի դատախազությունն արդեն գործընթաց է սկսել՝ Կարո Փայլանին անձեռնմխելիությունից զրկելու ու ձերբակալելու համար։

 

tert.am

Ամերիկյան մոտ 3500 ընկերություններ մեղադրանք են առաջադրել Թրամփի վարչակազմին՝ չինական ապրանքների հարկերի բարձրացման համար

Ամերիկյան մոտ 3 500 ընկերություն, այդ թվում՝ Tesla, Ford Motor, Target, Walgreen և Home Depot ձեռնարկությունները մեղադրանք են առաջադրել նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ՝ հայտարարելով, որ դաշնային իշխանություններն անօրինական կերպով բարձրացրել են չինական ապրանքների մաքսատուրքերը, հայտնում է golos-ameriki.ru կայքը։

Աղբյուրը մանրամասնում է, որ մեղադրանք է ներկայացվել ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի և ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության ծառայության դեմ։

Հայցի համաձայն՝ ԱՄՆ վարչակազմը խախտել է հարկերի համար ավելի վաղ սահմանված կանոնները և մի շարք ընթացակարգեր սկսել։

ԱՄՆ վարչակազմը, իր հերթին, փաստում է, որ հարկերի բարձրացումն արդարացված է, քանի որ Չինաստանը շարունակում է կողոպտել ամերիկյան մտավոր սեփականությունը և ամերիկյան ընկերություններին չինական շուկայում աշխատելու իրավունքի դիմաց պարտադրում է հասանելիության ապահովում իրենց տեխնոլոգիաներին։

Սեպտեմբերին Առևտրի համաշխարհային կազմակերպությունը եկել է այն եզրահանգմանը, որ ԱՄՆ-ն Չինաստանի հետ առևտրային պատերազմի շրջանակերում չինական ապրանքների հարկերի բարձրացմմամբ խախտել է համաշխարհային առևտրի կանոնները։