Թրամփը ներկայացրել է ԱՄՆ Գերագույն դատարանի դատավորի թեկնածուին
ԱՄՆ Գերագույն տադատռարանի անդամ Ռութ Գինսբերգի մահից մեկ շաբաթ անց, նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է այդ կարևոր դատական պաշտոնի թեկնածու՝ Էմի Քոնի Բարրեթին:
Որոշ տվյալների համաձայն, Դատավոր Բարրեթը խիստ պահպանողական է և հավատարիմ կանոնադրությանը: Նա նաև դեմ է հղիության արհեստական ընդհատմանը և առողջապահության պարտադիր ապահովագրությանը: Նման անձի ներկայացումը այդ կարևոր պաշտոնի համար, խնդրահայրույց է: Հանրապետականները, հատկապես Դոնալդ Թրամփը, պնդում են, որ նախքան նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրությունները, դատավորի հարցը պազրվի:
Մի քանի օր առաջ, Թրամփը հայտարարել էր, որ ընտրությունների արդյունքները խնդրահարույց են լինելու, հետևաբար, Գերագույն դատարանը պետք է ունենա ղեկավար: Դատարանի 8 դատավորներից 5-ը ընտրվել են հանրապետականների կողմից: Իսկ Գինդսբերդգի մահից հետո, ով կարևոր դերակատարություն է ունեցել սեռական խտրականության դեմ պայքարում, լիբերալ դատավորների թիվը հասել է երեքի:
Հենց այս պատճառով, դեմոկրատները փորձում են նոր դատավորի ընտրության հարցը լուծել ընտրություններից հետո՝ նորընտիր նախագահի ու Կոնգրեսի միջոցով:
Ըստ երևույթին, դեմոկրատների 45 հոգանոց խմբակցությունը, երկու անկախ սենատորների հետ միասին, կկարողանան որոշել Բարրեթի արժանավորությունը: Ներկայումս պարզ չէ, թե արդյոք բոլոր հանրապետականները կողմ կքվերակե՞ն Թրամփի ներկայացրած թեկնածուի օգտին: Այդուհանդերձ, չի բացառվում, որ չորս հանրապետական սենատորներ խուսափեն հաստատել Բարրեթի արժանավորությունը, այն էլ ընտրությունների նախօրեին:
Ենթադրվում է, որ ընտրությունների ժամանակ, մի խումբ դեմոկրատական սենատորներ կողմ կքվեարկեն պահպանողական դատավորին: Ինչևէ, պետք է ասել, որ Բարրեթի արժանավորությունը հաստատվելու դեպքում, լինի դա դեպքում, ընտրություններից առաջ թե հետո, ապահպանողականները 27 տարի անց կկարողանան ձեռք բերել այդ պաշտոնը: Այդպիսով, նրանք խնդրահարույց օրինագծերը կամ Գերագույն դատարանի վճիռները կկարողանան փոփոխել հօգուտ իրենց և կայացնել նոր վճիռներ: Այդ հարցերից են հղիության արհեստական ընդհատումը, մահախպատիժը, զենք կրևելու իրավունքը, համասեռականների ամուսնության, էմիգրանտների հարցերը և առողջապահական ապահովագրությունը: Բացի այդ, եթե ընտրական գործընթացի վերաբերյալ բողոքներ ներկայացվեն, ինչպես եղավ 2000թ., հանրապետականները երկար տարիներ կկարողանան վայելել Գերագույն դատարանի աջակցությունը:
Ուստի կարելի է ասել, որ որոշ ամերիկյան լրատվամիջոցների կողմից Գինդսբերգի փոխարինողի ընտրությունը ԱՄՆ-ի գաղափարախոսական պատերազմ որակելն անհիմն չէ: