Մամուլի տեսություն 29.09.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i126122-Մամուլի_տեսություն_29.09.2020
Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական բախումները տարածաշրջանային որոշ տերությունների միջամտության արդյունքն են:
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Սեպտեմբեր 29, 2020 12:21 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 29.09.2020

Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական բախումները տարածաշրջանային որոշ տերությունների միջամտության արդյունքն են:

Քեյհան օրաթերթ

Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև փոխհրաձգության արդյունքում 32 մարդ է զոհվել

Հայոց բանակի և Ադրբեջանի զինված ուժերի միջև բախումները շարունակվել են երեկ եւ նախորդ գիշեր: Ըստ Ֆարս լրատվական գործակալության հաղորդման,  Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ադրբեջանական բանակը շարունակում է իր գրոհները հայկական ուժերի դիրքերի վրա ՝ օգտագործելով հրետանի, այդ թվում նաև ՏՈՍ տեսակի  ծանր հրետանի: Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հաղորդել է հայկական ուժերի կողմից Թարթառ քաղաքի գնդակոծման մասին: Ղարաբաղի ինքնահռչակ շրջանի իշխանությունները հայտնել են նաև, որ զոհվել է 32 զինծառայող

Սպանված ադրբեջանցի և հայ զինծառայողների ստույգ թիվ չի հաղորդվել: Երկու հարևան երկրների առաջին բախումները սկսվել են կիրակի առավոտյան: Երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են բախումները սկսելու մեջ:

 

Արմանե Մելլի օրաթերթ

Ղարաբաղը՝ ճգնաժամի նոր կենտրոն

Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական բախումները տարածաշրջանային որոշ տերությունների միջամտության արդյունքն են: Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը վերջին երեք տասնամյակների ընթացքում եղել է տարածաշրջանային ճգնաժամի կիզակետում, Ադրբեջանի և Հայաստանի միջև եղած տարաձայնությունները միշտ շահարկվել են  տարածաշրջանի որոշ երկրների կողմից:

Եթե ​​այս ճգնաժամային կենտրոնը չսահմանափակվի, և տարածաշրջանի երկրները  համաձայնության չգան այս ճգնաժամը դադարեցնելու համար, ապա հետագայում Բաքվի և Երևանի պատերազմը, անկասկած, կդառնա  անկառավարելի: Խորքային տարաձայնությունների առկայությունը և տարածաշրջանի որոշ երկրների մրցակցությունը այս երկու հարևան երկրների վրա ազդելու համար հանգեցրել է նրան, որ մինչ այժմ երկու երկրների ղեկավարները չեն կարողացել վերջ տալ իրենց երկարամյա տարաձայնություններին երկխոսության և հրադադարի համաձայնագրերի ստորագրման միջոցով:

 

Իրան օրաթերթ

ՄԱԿ. Հյուսիսային Կորեան շրջանցում է պատժամիջոցները

ՄԱԿ-ը զեկույցում նշել է, որ Հյուսիսային Կորեան ջանքեր է գործադրում ՄԱԿ-ի պատժամիջոցները շրջանցելու համար:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը զեկույց է հրապարակել այն մասին, որ Փհենյանի կառավարությունը շրջանցել է միջազգային պատժամիջոցները` փորձելով արտարժույթ ստանալ միջուկային ծրագիրը առաջ տանելու համար:

ԱԽ զեկույցում ասվում է, որ Հյոսւսիային Կորեան իր միջուկային ծրագրերի նպատակների իրացման համար, նավթարտադրության մակարդակը հասցրել է 500 հազար բարելի: Այդ երկիրը  իր ֆուտբոլիստներից մեկին Իտալական Յուվենտուս ակումբին վաճառելով և աշխատավորներին արատսահման ուղարկելով, փորձում է արժույթ ներգարվել:

 

 

Համշահրի օրաթերթ

Արաբական չորս երկրների կողմից Կատար ներխուժելու և գրավելու երկփուլ  ծրագիր

Կատարի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Բահրեյնը և ԱՄԷ-ն պատրաստել են երկփուլային ծրագիր՝ այդ երկրի վրա հարձակվելու համար:

Կատարի պաշտպանության նախարարը պաշտոնապես հայտարարելէ, որ Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Բահրեյնը մտադիր են ներխուժել և զավթել այդ երկիրը:

«Այդ երկրները, նախքան պաշարումը նախապատրաստել էին Կատարի վրա հարձակման ծրագիր», - Al-Jazeera- ի  Ալ-Մասաֆա զրո  վավերագրական ֆիլմաշարի նկարահանող խմբի հետ հարցազրույցում ասել է Կատարի  պաշտպանության նախարար Խալիդ բին Աթթիան:

 

armenpress.am

Հարավային Կորեան կհանի տարանցիկ ուղեւորափոխադրումների արգելքը ռուսաստանցիների համար

Հարավային Կորեան հոկտեմբերի 1-ից կհանի երկրի տարածքով տարանցիկ ուղեւորափոխադրումների արգելքը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Սեուլում ՌԴ-ի դեսպանությունը: Ռուսաստանը սեպտեմբերի 27-ից վերսկսել Է օդային հաղորդակցությունը Հարավային Կորեայի հետ:

«Հոկտեմբերի 1-ից Կորեայի Հանրապետությունը հանում Է երկրի տարածքով տարանցիկ ուղեւորափոխադրումների արգելքը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար: Դրա հետ մեկտեղ ուշադրություն ենք դարձնում, որ օդանավակայանի տարանցիկ գոտում գտնվելն առաջվա պես չի կարող գերազանցել 24 ժամը»,-ասվում Է ՌԴ-ի դեսպանության հյուպատոսական բաժնի՝ Facebook-ում զետեղված հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Սեուլում Ռուսաստանի դեսպանությունը այն ռուսաստանցիներին, որոնք պլանավորել են ժամանել Հարավային Կորեա, հիշեցրել Է 14-օրյա կարանտին պահպանելու եւ մուտքի այցագիր ձեւակերպելու մասին՝ Հարավային Կորեայի եւ մի շարք երկրների, այդ թվում՝ ՌԴ-ի միջեւ այցագրային ռեժիմի ժամանակավոր սահմանափակման պատճառով: Հարավային Կորեայում ներկայում գործում Է պարտադիր 14-օրյա կարանտին այն բոլորի համար, որոնք ժամանում են երկիր:

Չնայած այն բանին, որ հիվանդացածների աճը պահվում Է օրական մոտավորապես մինչեւ 100 մարդու մակարդակի վրա, հարավկորեական իշխանություններն ուժի մեջ են թողնում սոցիալական հեռավորության բավականին խիստ միջոցառումները, այնպիսիք, ինչպիսիք են՝ դիմակների պարտադիր կրումը, հանրային հաստատությունների գործելը վերահսկելը, հավաքների ու հանրահավաքների արգելքը:

Այս տարվա գարնանը Կորեայի Հանիրապետության ԱԳ նախարարությունը հաղորդել Էր ապրիլի 13-ից 90 երկրների, ներառյալ Ռուսաստանի քաղաքացիների համար անայցագիր ռեժիմի սահմանափակման մասին, երկրներ, որոնք արգելել են հարավկորեացիների մուտքը, ինչպես նաեւ բոլոր պետությունների համար կարճաժամկետ այցագրերի գործողության դադարեցումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

armenpress.am

Փորձագետները հաստատում են, որ Ռուսաստանը եւ Չեխիան պատրաստվում են բացել ավիահաղորդակցությունը

Ռուսաստանի եւ Չեխիայի ավիափոխադրողները հաղորդում են Մոսկվայի եւ Պրահայի միջեւ չվերթները վերագործարկելու մասին: Այդ մասին հաղորդում Է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Czech Airlines ընկերությունը Պրահա-Մոսկվա-Պրահա երթուղով թռիչքները կվերսկսի հոկտեմբերի 4-ին: Փոխադրողի տեղեկատվության համաձայն, չվերթները կկատարվեն շաբաթը երկու անգամ: Տոմսերի վաճառքն արդեն բաց Է: Հոկտեմբերի 25-ից սկսած՝ Czech Airlines-ի չվերթները կլինեն արդեն ամենօրյա:

Ըստ ասոցիացիայի աղբյուրների տվյալների, հոկտեմբերի 1-ից Պրահա երթուղին մտադիր Է գործարկել նաեւ «ԱԷրոֆլոտ»-ը: Հավասարության պայմաններում ռուսական ավիաընկերությունը նույնպես Չեխիա կթռչի շաբաթը երկու անգամ:

Փորձագետներն ուշադրություն են դարձնում այն բանին, որ Ռուսաստանի եւ Չեխիայի իշխանությունները դեռ պաշտոնապես չեն հաստատել երկկողմ ավիահաղորդակցության վերականգնումը:

Բացի այդ, ինչպես մյուս եվրոպական երկրների դեպքում Է, օրինակ, Շվեյցարիայի, խոսքը երկրների միջեւ միայն առանձին կատեգորիաների քաղաքացիների տեղափոխությունների մասին Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

 

 

panarmenian.net

ՌԴ Պետդուման կոչ է արել վերսկսել բանակցությունները. Պատրաստ են միջնորդել

Ռուսաստանի Պետդուման լիագումար նիստում հայտարարություն է ընդունել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ կոչ անելով վերսկսել բանակցությունները և պատրաստակամություն հայտնելով միջնորդ դառնալ իրադրության կայունացման գործում, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Պետական դուման հայտարարում է, որ պետք է անհապաղ դադարեցնել կրակը, թույլ չտալ առճակատման սրում, խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ Պետական դումայի պատգամավորները կողմերին կոչ են անում շուտափույթ վերադառնալ բանակցային գործընթացին և պատրաստ են միջնորդական օգնություն ցուցաբերել իրադրության կայունացման գործում»,- ասված է հայտարարության մեջ:

Որոշումն ընդունվել է միաձայն։

Հայտարարությունը կուղարկվի ՌԴ նախագահին, ՌԴ կառավարությանը, Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարաններին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, միջխորհրդարանական միությանը, ՀԱՊԿ ԽՎ-ին, ԱՊՀ ՄԽՎ-ին, ԵԽԽՎ-ին և ԵԱՀԿ ԽՎ-ին։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ԼՂ զինված ուժերում 84 զոհ կա: ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի կորուստներն անհամեմատելի շատ են։

 

 

panarmenian.net

Վրաստանի նախագահ․ Խաղաղությունը մեր տարածաշրջանում ընդհանուր նպատակ է

 Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է ԼՂ  շփման գծում իրադարձություններին՝ նշելով, որ խաղաղությունը տարածաշրջանում ընդհանուր նպատակ է, տեղեկացնում է Aliq.ge-ն։

«Անչափ մտահոգված եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների վերսկսմամբ: Մենք խաղաղության կոչ ենք անում: Կայունությունն ու խաղաղությունը մեր տարածաշրջանում ընդհանուր նպատակ է», - գրել է Զուրաբիշվիլին:

Տարածաշրջանում տիրող լարվածությանն անդրադարձել էր նաև Վրաստանի ԱԳ նախարարությունը:

«Մտահոգությամբ ենք հետևում Ադրբեջանի և Հայաստանի միջև հերթական ռազմական սրացմանը, որը, ըստ տարածված տեղեկատվության, հանգեցրել է զոհերի և ենթակառուցվածքների վնասների: Հուսով ենք, որ հրադադարի մասին համաձայնություն ձեռք կբերվի, կողմերը կանցնեն բանակցությունների ռեժիմի և կխուսափեն լայնամասշտաբ ռազմական գործողություններից, ինչը կտրուկ բացասական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի անվտանգության վրա»,-ասվում է հայտարարության մեջ:

Վրաստանի ԱԳՆ-ն նաև կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և միջազգային դերակատարներին գործադրել բոլոր ջանքերը՝ «դադարեցնելու սրումը և վերսկսելու կառուցողական երկխոսությունը»։