Մեկնաբանություն. ԱՄՆ-ում հեռուստաբանավեճերի մեկնարկով նախընտրական պայքարը հասել է գագաթնակետին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i126133-Մեկնաբանություն._ԱՄՆ_ում_հեռուստաբանավեճերի_մեկնարկով_նախընտրական_պայքարը_հասել_է_գագաթնակետին
Միացյալ Նահանգներում հեռուստաբանավեճերի մեկնարկով նախընտրական կրքերն ավելի են թեժացել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 29, 2020 14:29 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. ԱՄՆ-ում  հեռուստաբանավեճերի մեկնարկով  նախընտրական պայքարը հասել է գագաթնակետին

Միացյալ Նահանգներում հեռուստաբանավեճերի մեկնարկով նախընտրական կրքերն ավելի են թեժացել:

Երեքշաբթի երեկոյան տեղի կունենա ԱՄՆ-ի 2020 թվականի նախագահական ընտրություններում հանրապետական ​​և դեմոկրատական թեկնածուներ Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի առաջին բանավեճը: Ակնկալվում է, որ գործող նախագահի և  նախկին նախագահի  տեղակալի  առաջին  առճակատումը կլինի փոթորկալի:

Նույնիսկ հեռուստաբանավեճերի մեկնարկից առաջ սրվել են թեկնածուների միջև բանավոր վեճերն ու վիրավորանքները: Թրամփը Բայդենին անկարող համարելով, նրան կոչ է արել նախքան բանավեճը թմրանյութերի առկայության թեստ հանձնել: Բայդենի ընտրական շտաբն անբարո հայտարարություններ անելով մերժել է  Թրամփի այդ պահանջը:

Ակնկալվում է, որ հակամարտությունը կշարունակվի առաջին բանավեճի ժամանակ, միլիոնավոր ներքին ու օտարերկրյա հեռուստադիտողների աչքերի առջև: Թրամփը կփորձի Բայդենին ներկայացնել որպես անկարող մարդ, ով երկիրը կառավարելու կարողություն չունի, ով կողմ է ձախ ձայրահեղական հոսանքին և կարող է վտանգել ԱՄՆ-ի ապագան: ԱՄՆ նախագահը նաև հնարավորություն կունենա խոսելու կորոնավիրուսի դեմ պայքարում և ռասայական հակամարտությունների կարգավորման գործում կառավարության «հաջողության» մասին: 

Մյուս կողմից, Բայդենը կենտրոնանալու է Թրամփի անկարգությունների և ատելություն տարածող հայտարարությունների վրա: Նա Թրամփի կառավարության շարունակումը կհամարի նախադրյալ սոցիալական պառակտումների համար, ինչը կարող է ԱՄՆ-ին հասցնել քաղաքացիական պատերազմի: Բայդենը  նաև կենտրոնանալու է կորոնավիրուսից ԱՄՆ-ի քաղաքացիներին պաշտպանելու Թրամփի վարչակազմի անկարողության, ԱՄՆ-ում տասը միլիոն աշխատատեղերի կորստի և  ի վերջո  ռասայական բռնությունների վրա:

Թրամփի վերաբերյալ վերջերս կատարված բացահայտումները, սկսած Առաջին աշխարհամարտում զոհված զինվորներին վիրավորելուց  մինչև հարկերից խուսափելը,  նույնպես Բայդենին լավ հնարավորություն են տալիս ջախջախիչ հարձակումներ սկսել իր հանրապետական ​​մրցակցի դեմ: Այնուամենայնիվ, Թրամփի ագրեսիվ բնավորությունը կարող է նվազեցնել դեմոկրատ մրցակցի մանևրելու ունակությունը:

Այնուամենայնիվ, երկու մրցակիցների 90-րոպեանոց քաղաքական մենամարտի արդյունքը կարող է ավելի հստակ պատկերացում ներկայացնել մինչև նոյեմբերի 3-ը սպասվող իրադարձությունների մասին: 

Համենայնդեպս փորձը ցույց է տվել, որ հեռուստաբանավեճերում հաղթող թեկնածուները պարտադիր չէ, որ նախագահական ընտրությունների վերջնական հաղթողները լինեն: Հատկապես որ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների այս փուլում նախագահության  ճակատագիրը չի գտնվում ընտրողների և նույնիսկ 538 հոգուց բաղկացած ընտրիական կոլեգիայի ձեռքում և ակնկալվում է, որ ընտրական վեճերը կներքաշվեն դատական շրջանակներ կամ նույնիսկ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ և հաղթողի անունը կհայտարարվի անդրկուլիսյան քաղաքա-իրավական վեճերից հետո: 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio