Ամերիկացիները նախընտրական բանավեճի իրական զոհերն են
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i126156-Ամերիկացիները_նախընտրական_բանավեճի_իրական_զոհերն_են
Դեմոկրատական ու Հանրապետական կոսւակցությունների թկենածուների առաջին նախընտրական բանավեճի 90 րոպեներն անցել են վեճերով ու միմյանց ուղղված փոխադրարձ մեղադրանքներով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 30, 2020 07:54 Asia/Tehran
  • Ամերիկացիները նախընտրական բանավեճի իրական զոհերն են

Դեմոկրատական ու Հանրապետական կոսւակցությունների թկենածուների առաջին նախընտրական բանավեճի 90 րոպեներն անցել են վեճերով ու միմյանց ուղղված փոխադրարձ մեղադրանքներով:

Բանավեճն աննախադեպ էր թեկնածուների՝ միմյանց ուղղված վիրավորանքների տեսանկյունից: Գործող նախագահ Թրամփը և ննախկին փոխնախագհահ Բայդենն իրար անվանել են ստախոս, ռասիստ, անբարոյական, օտարամոլ: Դա այն դեպքում, երբ նրանք պետք է քննարկեին  երկրի ներքին անվտանգությունը, գործազրկությունը, կորոնավիրուսի դեմ պայքարը և կենսոլորտռրին վերաբերող հարցեր: Սակայն բանավեճը վերածվեց քաղաքական կռվի, որին ականատես եղան  միլիոնավոր հեռուստադիտողներ:

Բանավեճը վարող Քրիս Վալասին չհաջողվեց հանգստռացնել թեկնածուներին: Թրամփը մի քանի անգամ Բայդենի որդուն մեղադրեց ռուսներից կաշառք ստանալու մեջ, իսկ Բայդենը Թրամփին մեղադրեց ռուսների ձեռքի խաղալիքը դառնալու մեջ:

CNN հեռուստաընկերության բանավեճը «բացարձակ խառնաշփոթ է անվանել», իսկ Atlantic-ը գրել է. «սարսափելի գիշեր ժողովրդավարության համար»: Իհարկե, Թրամփի ու Բայդենի կռիվն իրականում արտացոլում է ԱՄՆ-ում տիրող քաղաքական մթնոլորտը: Մի երկիր, որը քաղաքական տարաձայնությունների պատճառով մասնատվել է: Իսկ բանավեճը ցույց տվեց նաև, որ ամերիկացի քաղաքական գործիչները չեն կարող իրար հանդուրժել և հանուն պաշտոնի, պատրաստ են իրար ուղղել ամենասարսափելի վիրավորանքները և անարգել անգամ ընտանիքներին: Բանավեճը նաև ցույց տվեց, որ երկու ամենախոշոր կուսակցությունների միջև որևէ փոխզիջում կամ համագործակցություն գոյություն չունի: Այդ պատճառով ե էլ երկրում քաղաքական ու տնտեսական ցանկացած խնդիր մեծ ցնցումներ է առաջացնում կառավարման համակարգում:

Որպես օրինակ, 5 միլիարդ դոլարանոց պատնեշի կառուցումը, մի երկրի համար, որն ունի տարեկան 3 հազար միլիարդ դոլար բյուջե, պատճառ դարձավ, որպեսզի կառավարությունը  երեք շաբաթ արձակուրդ գնա:

Պետք է ասել, որ բանավեճը վարող Քրիս Վալասը թեկնածուներին հարցրել է, թե ինչպես են նրանք ընդունելու պարտությունը, որպեսզի ցույց տա, թե ինչպիսի քաղաքական քաոսի մեջ է գտնվում ԱՄՆ-ն և որ այդ երկրի ժողովդրավարությունը վտանգված է: Ամեն դեպքում, որքան էլ կողմերը հայտարարում են, որ բանավեճում պարտություն է կրել մյուս կողմը, նման շոուների իրական պարտվողն ԱՄՆ-ի քաղաքացիներն են, որոնց սպառնում են աղքատությունը, գործազրկությունը, հիվանդություններն ու բռնությունները, իսկ քաղաքական գործիչների միջև բախումներն աճում են: