Մամուլի տեսություն 30.09.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i126167-Մամուլի_տեսություն_30.09.2020
Հարավային Կովկասի տարածաշրջանում շարունակվող պատերազմը և ռազմաճակատում օտարերկրյա ուժերի օգտագործման վերաբերյալ երկու կողմերի իրար ուղղված մեղադրանքները վախ են առաջացրել, որ այս երկկողմ հակամարտության կրակը կվերածվի տարածաշրջանային լիարժեք պատերազմի:
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Սեպտեմբեր 30, 2020 12:38 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 30.09.2020

Հարավային Կովկասի տարածաշրջանում շարունակվող պատերազմը և ռազմաճակատում օտարերկրյա ուժերի օգտագործման վերաբերյալ երկու կողմերի իրար ուղղված մեղադրանքները վախ են առաջացրել, որ այս երկկողմ հակամարտության կրակը կվերածվի տարածաշրջանային լիարժեք պատերազմի:

Մարդոմսալարի օրաթերթ

Բանավեճ՝ հարկերից խուսափելու հարցում  Թրամփին ուղղված  մեղադրանքի ֆոնին

Նոյեմբերի 3-ին, Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի միջև տեղի ունեցավ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների առաջին բանավեճը:

Դեմոկրատական թեկնածու Ջո Բայդենի նախընտրական շտաբը, Դոնալդ Թրամփի շուրջ բարձրացած հարկային սկանդալից հետո, բանավեճից առաջ վերջինիս դեմ հարձակման նոր հիմք է գտել: Բայդենի նախըտնտրական  շտաբը Թրամփին մեղադրել է հարկերից խուսափելու նպատակով հարկային համակարգի հետ խաղ խաղալու մեջ:

Ինքնահռչակ միլիարդատեր Թրամփը, ով սպասում է իր նոր հաղթանակին, դեռսև չի վճարել 2016 և 2017թթ իր հարկերը: New York Times- ը վերջերս հաղորդել էր, որ այս ընթացքում Թրամփը վճարել է ընդամենը  750 դոլար հարկ:

 

Քեյհան օրաթերթ

Բրիտանիայի քայլերն ընդդեմ Հաշդ ալ Շաբիի

Բաղդադից հաղորդվել է, որ երեկ Բրիտանիայի դեսպանատանը հավաքվել են Սիրիայում և Իրաքում ահաբեկչությանը աջակցող 33 երկրների դեսպաններ:

Ըստ Ֆարս լրատվական գործակալության հաղորդման, երեկ կեսօրին Իրաքի «Տիգրիս»  լրատվական կայքը հայտարարել է. «Բաղդադում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը այժմ հյուրընկալում է տարբեր երկրների 33 դեսպանների, այդ թվում ՝ ԱՄՆ դեսպան Մեթյու Տոլերին, ինչպես նաև ԵՄ-ի և Արաբական երկրների դեսպանների»::

Ըստ այդ հաղորդման, ԱՄՆ-ի հետ կապված երկրների դեսպանները Իրաքի կառավարությանը կոչ են անում հետապնդել զինված խմբավորումներին, որոնց գործողություններն ուղղված են Բաղդադի Կանաչ գոտու դեմ: Հանդիպումը համընկել է  Բաղդադի վրա Վաշինգտոնի նոր ճնշման հետ ՝ դիմակայելու Դիմադրության  և Հաշդ ալ Շաբիի ուժերին, , որը զուգակցվել է Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը փակելու և դիմադրության ուժերը թիրախավորելու  սպառնալիքի հետ:

 

Էթեմադ օօրաթերթ

Հակամարտությունը սրվում է

Հարավային Կովկասի տարածաշրջանում շարունակվող պատերազմը և ռազմաճակատի օտարերկրյա ուժերի օգտագործման երկու կողմերի մեղադրանքները վախ են առաջացնում, որ այս կրակը կարող է վերածվել տարածաշրջանային լայն պատերազմի:

Վերջին օրերին Թուրքիայի ռազմական և քաղաքական պաշտոնյաները և Թուրքիայի կառավարությանը մոտ կանգնած լրատվամիջոցները վարվել են այնպես, ինչպես դիտորդները նկարագրել են որպես Լեռնային Ղարաբաղի պատերազմին միջամտելու համար հասարակական կարծիքի նախապատրաստում: Թվիթերում խորհրդանշական քայլով, Թուրքիայի ՊՆ հաշիվն իր առաջին էջում տեղադրել է ադրբեջանցի զինվորի և թուրք զինվորի նկարը, որոնք երկու երկրների դրոշների առջև միմյանց են ողջունում:

իսկ թուրքական Hurriyet Daily օրաթերթը հրապարակել է «Ադրբեջանը Թուրքիա է, իսկ Թուրքիան ՝ Ադրբեջան» վերնագրով հուշագիր:

 

Աֆթաբե Յազդ օրաթերթ

Նախընտրական բանավեճը կարող է ադզել ընտրողների կարծիքի վրա

Նախընտրական բանավեճերը շատ կարևոր ազդեցություն են ունենում ցանկացած երկրի ընտարզանգվածի վրա: Միացյալ Նահանգներում նախընտրական բանավեճերը մշտապես եղել են նախընտրական քարոզարշավների ամենակարևոր մասը և սոցիալական մեդիայի ժամանակակաից դարաշարջանում, դրանք հատկապես մեծ ազդեցություն են ունենում երիտասարդների վրա: Թեկնածուների կողմից հնչեցված  ցանկացած դիրքորոշում, կարող է ազդել Միացյալ Նահանգներում նախագահի թեկնածուի հաջողության կամ ձախողման վրա:

 

armenpress.am

Եվրամիությունը 10 երկիր Է թողել սահմանները բացելու ցուցակում

 Եվրամիության խորհուրդը որոշում Է ընդունել առանց փոփոխությունների թողնել 10 օտարերկրյա պետությունների ցուցակը, որոնց հետ Միության երկրներին թույլատրված Է բացել արտաքին սահմանները, ԱՄՆ-ը եւ Ռուսաստանն այդ ցուցակի մեջ չեն մտնում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 30-ին այդ մասին ՏԱՍՍ-ին Բրյուսելում հայտնել Է Եվրոպայի մի դիվանագիտական աղբյուր: «Եղել Է ցուցակի վերանայում, ոչ մի կարգի փոփոխություններ չկան»,- ասել Է նա: Ցանկի մեջ են մտնում Ավստրալիան, Վրաստանը, Կանադան, Նոր Զելանդիան, Ռուանդան, Թաիլանդը, Թունիսը, Ուրուգվայը, Հարավային Կորեան, Ճապոնիան:

Չինաստանն այդ ցանկում ներառված Է մնում «պայմանականորեն», այսինքն՝ նա համապատասխանում Է բոլոր համաճարակաբանական չափանիշներին մարդատար հաղորդակցության վերսկսման համար, սակայն ինքը ԵՄ-ի հետ սահմաններն առայժմ բացել մտադիր չԷ: Այսպիսով, չի կատարվում փոխադարձության բազային սկզբունքը, ուստի ԵՄ-ի խորհուրդն առայժմ նույնպես իր քաղաքացիներին թույլ չի տալիս ուղեւորություններ ՉԺՀ: Այսպես կոչված սպիտակ ցուցակի առաջին տարբերակը ԵՄ-ի խորհուրդը հաստատել Է հունիսի 30-ին, դրա մեջ Է մտել 14 երկիր, գումարած Չինաստանը: Հուլիսի կեսերին Եվրամիության խորհուրդը ցանկը կրճատեց մինչեւ 12 պետություն՝ դրանից հանելով Սերբիան եւ Չեռնոգորիան:

Հուլիսի 30-ին ընդունվել Է ցուցակի երրորդ խմբագրումը, դրանից հանվել Է Ալժիրը, իսկ օգոստոսի 8-ին՝ չորրորդն՝ առանց Մարոկոյի: Այդ ժամանակից ի վեր փաստաթուղթը չի փոխվել: Այն կրում Է հանձնարարական բնույթ, այսինքն՝ ԵՄ-ի պետությունները կարող են իրենց հայեցողությամբ բացել կամ չբացել սահմանները սպիտակ ցուցակից ցանկացած երկրների հետ, բայց չպետք Է վերսկսեն հաղորդակցությունը դրանում բացակայող պետությունների հետ: Ցուցակը պետք Է նորացվի միջին հաշվով երկու շաբաթը մեկ անգամ:

 

armenpress.am

ՄԻԱՎ-ից առաջին բուժված հիվանդը ԱՄՆ-ում մահացել Է քաղցկեղից

 Ամերիկացի Թիմոթի Ռեյ Բրաունը՝ առաջին մարդը, որին հաջողվել Է ՄԻԱՎ-վարակից բուժվել 13 տարի առաջ, ԱՄՆ-ում մահացել Է քաղցկեղային հիվանդության կրկնվելուց հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է նրա Facebook-օգտահաշվում:

«Մեծ ցավով հայտնում եմ, որ Թիմոթին հինգ ամիս սպիտակարյունության դեմ պայքարելուց հետո այսօր կյանքից հեռացավ»,-գրել Է նրա կյանքի ուղեկիցը՝ Թիմ Հյոֆգենը: Բրաունը, որը հայտնի Էր որպես «Բեռլինի հիվանդ», 2007 թվականին դոնորական ոսկրածուծի փոխպատվաստման Է ենթարկվել:

Այն անցկացվել Է ուռուցքային հիվանդության բուժման համար, բայց միաժամանակ հաջողվել Է հաղթահարել ՄԻԱՎ-վարակը:

Այդ ժամանակվանից Բրաունի մոտ ՄԻԱՎ-ի ոչ մի ախտանշան չի դիտվել: 2019 թվականին սպիտակարյունությունը կրկնվել Է:

Վերջին ժամանակներս, ինչպես հաղորդել են ԶԼՄ-ները, Բրաունը գտնվում Էր Կալիֆոռնիայի հոսփիսում: 2020 թվականի մարտին բժիշկները հաստատել են ՄԻԱՎ-ից բուժման երկրորդ դեպքը: New York Times թերթը գրել Է, որ բուժված «Լոնդոնի հիվանդը»՝ 40-ամյա Ադամ Կաստիլիեխոն, սերված Է Վենեսուելայից: Նա ՄԻԱՎ-վարակով տառապում Է 2003 թվականից, իսկ 2012 թվականին նրան ախտոշորել Էին Հոջքինի չարորակ լիմֆոմա: Նա նույնպես, ինչպես եւ Բրաունը, ստացել Է դոնորական ոսկրածուծի փոխպատվաստում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

panarmenian.net

Մակրոն․ Ֆրանսիան չափազանց մտահագոված է Թուրքիայի ռազմատենչ կոչերով

 Ֆրանսիան չափազանց մտահագոված է Թուրքիայի ռազմատենչ հայտարարություններով, որոնք, ըստ էության, «ձերբազատում են Ադրբեջանին գործողությունները զսպելուց»։ Այդ մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ռիգայում Լատվիայի վարչապետ Կրիշյանիս Կարինշի հետ համատեղ ասուլիսում, գրում է ՌԻԱ Նովոստին։

Թուրքիան ավելի վաղ հայտարարել էր, որ ցանկացած աջակցություն կցուցաբերի Ադրբեջանին, ինչպես դիվանագիտական, այնպես էլ մարտի դաշտում։

«Մենք դա թույլ չենք տա։ Ես հստակ ասում եմ Հայաստանին և հայ ժողովրդին՝ Ֆրանսիան կատարելու է իր դերը, մենք զգոն ենք լինելու ընտանիքներին, ժողովրդին և ինքնիշխանությունը հարգելու հարցում։ Մենք չենք ընդունում սրմանը նպաստող որևէ հայտարարություն»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։

Մակրոնը վտանգավոր և չմտածված է որակել Թուրքիայի քաղաքական հայտարարությունները ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ԼՂ ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և ԼՂ-ում ռազմական դրություն է հայտարարված։

 

panarmenian.net

Փաշինյանը Գուտերեշի հետ զրույցում շեշտել է Թուրքիայի խիստ ակտիվ և կողմնակալ դիրքորոշումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ վերջինիս նախաձեռնությամբ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակով և զարգացումներով՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը:

Վարչապետն անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակին և ընդգծել Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի փաստը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ի տարբերություն նախորդ տարիների էսկալացիաներին, այս մեկին բնորոշ է Թուրքիայի խիստ ակտիվ և կողմնակալ դիրքորոշումն ու ապակայունացնող ուղղակի ներկայությունն ադրբեջանական գործողություններում:

Սեպտեմբերի 29-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նախատեսում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի արտակարգ քննարկում անցկացնել։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ԼՂ ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։  Հայկական ոկղմն ունի  84 զոհ։