Հայաստանը հայտարարել է, որ Թուրքիան մասնակցում է ղարաբաղյան հակամարտությանը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i126178-Հայաստանը_հայտարարել_է_որ_Թուրքիան_մասնակցում_է_ղարաբաղյան_հակամարտությանը
Ադրբեջանի ու Հայստանի ռազմականաքաղաքն ուժերի բախումները շարունակվում են: Բաքվի ու Երևանի պաշտոնյաները միմյանց դեմ մեղադրանքներ են ուղղում
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Սեպտեմբեր 30, 2020 14:17 Asia/Tehran
  •  Հայաստանը հայտարարել է, որ Թուրքիան մասնակցում  է ղարաբաղյան հակամարտությանը

Ադրբեջանի ու Հայստանի ռազմականաքաղաքն ուժերի բախումները շարունակվում են: Բաքվի ու Երևանի պաշտոնյաները միմյանց դեմ մեղադրանքներ են ուղղում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Թուրքիան մասնակցում է   բախումներին:

Ռուսական Առաջին ալիքին տված հարչցազրույցում, որին միևնույն ժամանակ մասնակցել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ՀՀ վարչապետը հայտարարել. Է որ համաշխարհային հանրությունը պետք է Թուրքիային ստիպի հրաժարվել ղարաբաղյան հակամարտությանը մասնակցելուց:

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը ոչ միայն կամավորականների ու աշխարհազորայինների կարիք չունի, այլ նաև օտար ուժերի:

Հայաստանի իշխանությունները ԼՂ հակամարտությանը Թւորքիայի մասնակցության վերաբերյալ հայտարարեցին այն բանից հետո, երբ Անկարան պաշտոնապես հայտարարեց, որ իր ողջ ուժով կանգնած է Ադրբեջանի կողքին ու աջակցում է Բաքվին:

Նկատի առնելով Թուրքիայի ռազմական ներկայությունը Սիրայում, Իրաքում, Կիպրոսում ու Միջերկրական ծովի արևելքում, փորձագետները չեն բացառում Անկարայի ռազմական ներկայությունը նաև ԼՂ պատերազմում: Բացի այդ, փորձը  ցույց է տալիս, որ Թուրքիան մուտք է գործում այն երկրների դեմ պատերազմի մեջ, որոնք  խոցելի են ու չունեն միջազգային և տարածաշրջանային աջակիցներ: Այդուհանդերձ, չնայած Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և իր բոլոր ռազմական գործողությունները պետք է համադրի կառույցի հետ, սակայն անցած մեկ տասնմյակի ընթացքում, Անկարան առանց դաշինքին տեղյակ պահելու, բազմիցս հարձակվել է Սիրիայի ու Իրաքի դեմ՝ «իր ազգային շահը պաշտպանելու նպատակով»:

Այս բոլոր հարձակումներում Թուրքիան միայն խոշոր ծախսեր է արել և ունեցել մարդկային  մեծ կորուստներ:

Մի շարք անկողմնակալ թուրք փորձագետներ  բազմիցս հայտարարել են, որ Անկարան չի հասնելու իր նպատակներին, հատկապես Հայաստանի նման երկրի դեմ, որը Սիրիա կամ Իրաք չէ և ունի աջակիցներ, ինչպես  Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան: Անկասկած, այս պատերազմն ավելի է սրելու Հարավային Կովկասի անվտանգությունը, հնարավորություն ստեղծելով Սիոնիստական ռեժիմի համար՝ զենք վաճառել Բաքվին ու Երևանին: Թուրքիան նաույնպես հնարավորություն է ձեռք բերել՝ զենք վաճառել Բաքվին ու լուծել իր տնետսական խնդիրները: Այլ խոսքով, այս բախումները հնարավորություն են ստեղծում, որպեսզի օտար ուժերն ամրապնդեն Հարավային Կովկասում իրենց դիրքերը:

Ռուսական գեոպոլիտիկա պարբերականի գլխավոր խմբագիր Լեոնիդ Սավինը նշել է. «Հնարավոր է, որ Իսրայելի հրահրմամբ, ԼՂ հակամարտությունն ավելի է  սրվել, որպեսզի ռեժիմը հնարավորություն ունենա զենք վաճառել Ադրբեջանին և մյուս կողմից Իրանի ու Ռուսաստանի սահմանների մոտակայքում նոր հակամարտություն առաջանա»:

Վերջում պետք է ասել, որ Լ:Ղ հակամարտությունը ոչ  միայն չի բավարարելու կողմերի պահանջներն այլ օտար ուժերին հնարավորություն է տալու մուտք գործել տարածաշրջան:

Հաշվի առնելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական բախումների սրումը, այս տարածաշրջանը վերածվել է արտատարածաշրջանային խաղացողների ուժի ցուցադրման հարթակի և Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների շահերը այդ մրցավազքի զոհ են դարձել: 

ՄԻՆՍԿ-ի խումբը երեք տասնամյակ է ինչ չի կարողացել կամ չի կամեցել լուծել այս հակամարտությունը և ցույց է տվել իր անարդյունավետությունը: 

Որոշ լուրեր վկայում են այն մասին, որ մի շարք արտասահմանյան հետախուզական գործակալությունների ղեկավարությամբ ու տարածաշրջանն ապակայունացնելու նպատակով, իրականացվում է արտասահմանցի ահաբեկիչների տեղափոխումը այս տարածարջան:

Պետք է ասել, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարող է  լուծվել միայն բանակցային ճանապարհով  և անշուշտ, պատերազմի շարունակությունը ոչ մի խնդիր չի կարող լուծել; և ավելի է բարդացնելու իրավիճակը:

Մյուս կողմից, Սիոնիստական ռեժիմը փորձեր է անում հնարավորինս ավելի շատ զենք վաճառել տարածաշրջանի երկրներին և կարելի է  ասել, որ մեծ դերակատարություն ունի տարածաշրջանն ապակայունացնելու հարցում: Եվ սա թերևս արդյունքն է ռեժիմի հետ այդ երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման արդյուքն է: