Հայաստանը հայտարարել է, որ Թուրքիան մասնակցում է ղարաբաղյան հակամարտությանը
Ադրբեջանի ու Հայստանի ռազմականաքաղաքն ուժերի բախումները շարունակվում են: Բաքվի ու Երևանի պաշտոնյաները միմյանց դեմ մեղադրանքներ են ուղղում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Թուրքիան մասնակցում է բախումներին:
Ռուսական Առաջին ալիքին տված հարչցազրույցում, որին միևնույն ժամանակ մասնակցել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ՀՀ վարչապետը հայտարարել. Է որ համաշխարհային հանրությունը պետք է Թուրքիային ստիպի հրաժարվել ղարաբաղյան հակամարտությանը մասնակցելուց:
Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը ոչ միայն կամավորականների ու աշխարհազորայինների կարիք չունի, այլ նաև օտար ուժերի:
Հայաստանի իշխանությունները ԼՂ հակամարտությանը Թւորքիայի մասնակցության վերաբերյալ հայտարարեցին այն բանից հետո, երբ Անկարան պաշտոնապես հայտարարեց, որ իր ողջ ուժով կանգնած է Ադրբեջանի կողքին ու աջակցում է Բաքվին:
Նկատի առնելով Թուրքիայի ռազմական ներկայությունը Սիրայում, Իրաքում, Կիպրոսում ու Միջերկրական ծովի արևելքում, փորձագետները չեն բացառում Անկարայի ռազմական ներկայությունը նաև ԼՂ պատերազմում: Բացի այդ, փորձը ցույց է տալիս, որ Թուրքիան մուտք է գործում այն երկրների դեմ պատերազմի մեջ, որոնք խոցելի են ու չունեն միջազգային և տարածաշրջանային աջակիցներ: Այդուհանդերձ, չնայած Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և իր բոլոր ռազմական գործողությունները պետք է համադրի կառույցի հետ, սակայն անցած մեկ տասնմյակի ընթացքում, Անկարան առանց դաշինքին տեղյակ պահելու, բազմիցս հարձակվել է Սիրիայի ու Իրաքի դեմ՝ «իր ազգային շահը պաշտպանելու նպատակով»:
Այս բոլոր հարձակումներում Թուրքիան միայն խոշոր ծախսեր է արել և ունեցել մարդկային մեծ կորուստներ:
Մի շարք անկողմնակալ թուրք փորձագետներ բազմիցս հայտարարել են, որ Անկարան չի հասնելու իր նպատակներին, հատկապես Հայաստանի նման երկրի դեմ, որը Սիրիա կամ Իրաք չէ և ունի աջակիցներ, ինչպես Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան: Անկասկած, այս պատերազմն ավելի է սրելու Հարավային Կովկասի անվտանգությունը, հնարավորություն ստեղծելով Սիոնիստական ռեժիմի համար՝ զենք վաճառել Բաքվին ու Երևանին: Թուրքիան նաույնպես հնարավորություն է ձեռք բերել՝ զենք վաճառել Բաքվին ու լուծել իր տնետսական խնդիրները: Այլ խոսքով, այս բախումները հնարավորություն են ստեղծում, որպեսզի օտար ուժերն ամրապնդեն Հարավային Կովկասում իրենց դիրքերը:
Ռուսական գեոպոլիտիկա պարբերականի գլխավոր խմբագիր Լեոնիդ Սավինը նշել է. «Հնարավոր է, որ Իսրայելի հրահրմամբ, ԼՂ հակամարտությունն ավելի է սրվել, որպեսզի ռեժիմը հնարավորություն ունենա զենք վաճառել Ադրբեջանին և մյուս կողմից Իրանի ու Ռուսաստանի սահմանների մոտակայքում նոր հակամարտություն առաջանա»:
Վերջում պետք է ասել, որ Լ:Ղ հակամարտությունը ոչ միայն չի բավարարելու կողմերի պահանջներն այլ օտար ուժերին հնարավորություն է տալու մուտք գործել տարածաշրջան:
Հաշվի առնելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական բախումների սրումը, այս տարածաշրջանը վերածվել է արտատարածաշրջանային խաղացողների ուժի ցուցադրման հարթակի և Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների շահերը այդ մրցավազքի զոհ են դարձել:
ՄԻՆՍԿ-ի խումբը երեք տասնամյակ է ինչ չի կարողացել կամ չի կամեցել լուծել այս հակամարտությունը և ցույց է տվել իր անարդյունավետությունը:
Որոշ լուրեր վկայում են այն մասին, որ մի շարք արտասահմանյան հետախուզական գործակալությունների ղեկավարությամբ ու տարածաշրջանն ապակայունացնելու նպատակով, իրականացվում է արտասահմանցի ահաբեկիչների տեղափոխումը այս տարածարջան:
Պետք է ասել, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն բանակցային ճանապարհով և անշուշտ, պատերազմի շարունակությունը ոչ մի խնդիր չի կարող լուծել; և ավելի է բարդացնելու իրավիճակը:
Մյուս կողմից, Սիոնիստական ռեժիմը փորձեր է անում հնարավորինս ավելի շատ զենք վաճառել տարածաշրջանի երկրներին և կարելի է ասել, որ մեծ դերակատարություն ունի տարածաշրջանն ապակայունացնելու հարցում: Եվ սա թերևս արդյունքն է ռեժիմի հետ այդ երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման արդյուքն է: