Մեկնաբանություն. ԱՄԷ և Իսրայել. Սադրիչ քայլեր տարածաշրջանում ճգնաժամ հարուցելու նպատակով
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i126205-Մեկնաբանություն._ԱՄԷ_և_Իսրայել._Սադրիչ_քայլեր_տարածաշրջանում_ճգնաժամ_հարուցելու_նպատակով
ԱՄԷ-ի ԱԳ նախարարն ու Իսրայելի վարչապետը ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանում հերթական անգամ անհիմն մեղադրանք են ուղղել Իրանի դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 01, 2020 07:37 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. ԱՄԷ և Իսրայել. Սադրիչ քայլեր տարածաշրջանում ճգնաժամ հարուցելու նպատակով

ԱՄԷ-ի ԱԳ նախարարն ու Իսրայելի վարչապետը ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանում հերթական անգամ անհիմն մեղադրանք են ուղղել Իրանի դեմ:

ԱՄԷ-ի ԱԳՆ Շեյխ Աբդոոլահ Բին Զայեդի ու Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից ՄԱԿ-ի ԳԱ-ի 75-րդ նստաշրջանում Իրանի դեմ ուղված մեղադրանքները հերթական շոուն էին:

ԱՄԷ-ի ԱԳ նախարարը  հայտարարել է Մեծ Թոնբ, Փոքր Թոնբ և Աբու Մուսա կղզիների նկատմամբ ԱՄԷ-ի իշխանության մասին, անտեսելով այն հանգամանքը, որ պատմական փաստերի համաձայն, այս կղզիները պատկանում են Իրանին:

Նման սադրանքներն ու ԱՄԷ-ի կողմից ահիմն հայտարարությունների կրկնությունները ոչ մի ազդեցություն չեն ունենալու եռյակ կղզիների վրա Իրանի ինքնիշխանության իրավունքի վրա ու նման հայտարաությունները զուրկ են իրավական հիմքերից:

ԱՄԷ-ն  ամեն անգամ փորձում է իր անհիմն հակաիրանական հայտարարություններով  ազդել համաշխարհային կարծիքի վրա, այնդ եպքում, երբ այդ երկրի քաղաքականությունն Արևմտյան Ասիայի տարածաշրջանի ճգնաժամերի մի մասի աղբյուրն է:

Չորեքշաբթի օրը, քննադատելով տարածաշրջանում ԱՄԷ-ի ավերիչ վարքագիծն ու պատերազմներ հրահրելը, Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ասել է.«Սիոնիստական ռազմատենչ ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորման համաձայնությունը, իրականում ԱՄԷ-ին դարձրել է Արևմտյան Ասիայի տարածաշրջանի ճգնաժամերի մի մասի աղբյուրը»:

ԱՄԷ-ն, որ Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի կողմից մղվող պատերազմում դերակատար է անմեղ  եմենցիների սպանության մեջ, Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմամբ, դավաճանել է Պաղեստինի ժողովրդի պայքարին:

Արևմտյան Ասիայի տարածաշրջանում խնդիրների աղբյուրն Իսրայելն է և ԱՄԷ-ի կողմից այս ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորումը հաստատում է Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ռազմատենչական ու ճգնաժամեր ստեղծող քաղաքականություններ վարելու փաստը: Այս պայմաններում կարելի է ասել, որ ԱՄԷ-ի ԱԳ նախարարի կողմից հԻրանի դեմ ուղղված անհիմն մեղադրանքների նպատակն ԱՄԷ-ի ավերիչ գործողություններից համաշխարհային հանրության ուշադրությունը շեղելն է:

Նման  հայտարարություններն այդ ռեժիմների ընդհանրություններից են: Իսրայելը միջազգային իրավական կառույցներում պետք է դատապարտվի Պաղեստինի ժողովրդի ու մանուկների զանգվածային սպանության համար, սակայն այդ ռեժիմը ջանքեր է գործադրում խաբել միջազգային հանրությանն ու միջազգային կառույցներին:

Նեթանյահուի հայտարարությունը, թե Իրանը ձգտում է միջուկային զենքի արտադրության, հնչում է այն դեպքում, երբ ՄԱԳԱՏԷ-ն բազմիցս ընդգծել է Իրանի միջուկային ծրագրի խաղաղանպատակ էությունը:

Իսրայելի վարչապետը փորձում է սադրիչ քայլերով ու հակաիրանական անիմն մեղադրանքներվ, Իրանին ներկայացնել որպես տարածաշրջանային սպառնալիք,  այն դեքպում, երբ Իսրայելի ռեժիմի օկուպանտ բնույթն ու ռասիզմը ու ռեժիմի ունեցած  հարյուրավոր միջուկային մարտագլխիկները լուրջ սպառնալիք են համարվում համաշխարհային խաղաղության ու անվտանգության համար:

Հաշվի առնելով Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ԱՄԷ-ի ու Իսրայելի վարած քաղաքականությունը,    նրանց կողմից գործադրվող սադրիչ քայլերն ու ՄԱԿ-ի ԳԱ-ում հնչեցվող  անհիմ հայտարարությունները չեն կարող փոխել իրականությունները, քանի որ Արևմտյան Ասիայի տարածաշրջանի ճգնաժամի հիմնական աղբյուրն Իսրայելն է, իսկ դրանցից մի մասի աղբյուրն ԱՄԷ-ն: