Մամուլի տեսություն 01.10.2020
Իրանական մամուլն այսօր անդրադարձել է Թրամփի և Բայդենի առաջին նախընտրական հեռուստաբանավեճին, «Սև բանավեճ Սպիտակ տան համար» վերնագրով:
Մարդոմսալարի օրաթրթ
Իրանը չի միջամտել Իրաքում արտասահմանյան դեսպանատների հարձկմանը
Իրաքի արտգործնախարարը հայտարարել է, որ իրանցի պաշտոնյաների հետ խոսել է Իրաքում դեսպանատների և դիվանագիտական ներկայացուցչությունների վրա հարձակման մասին, և նրանք շեշտել են, որ այդ հարցը ոչ մի կապ չունի Իրանի հետ:
Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնը, ով վերջերս էր այցելել Իրան, չորեքշաբթի օրը հայտարարել է. «Միացյալ Նահանգների և Իրանի միջև լարվածությունն առնընչվել է նաև Իրաքի հետ, ինչը մեր համար վտանգավոր է»:
Քեյհան օրաթերթ
Հազարավոր սպանվածներ ու վիրավորներ՝ ԼՂ հակամարտության ընթացքում
Երեկ, Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, որ ԼՂ հակամարտության վերջին օրերին սպանվել է այդ երկրի 2300 զինծառայող: Նախարարությունը հայտարարել է, որ բախումների ըթնացքում ոչնչացվել է հայկական ուժերին պատկանող շուրջ 130 տանկ 200 հրթիահրետանային համակարգ, 25 օդային պաշտպանության համակարգ, 6 հրամանատարական կենտրոն, 5 սպառազինութթյան պահեստ, 55 զրահամեքենա :
Նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի զինված ուժերը հրետանակոծել են Թարթառ շրջանը և վնասել տարածքի ենթակառուցվածքները, սակայն քաղաքացիական անձանց շրջանում զոհեր և վիրավորներ չեն եղել:
Հատկանշական է, որ այս հաղորդման մեջ չի նշվել քաղաքացիական զոհերի մասին, սակայն գլխավոր դատախազությունը հայատարել է որ բախումների ընթացքում զոհվել է 14, վիրավորվել՝ 46 քաղաքացիական անձ:
Չնայած Իրանը, Ռուսաստանը, եվրոպական երկրները, ՄԱԿ-ը և մեծ թովով այլ միջազգային կառույցներ կոչ են արել հրադադար հաստատել ու բանակցություններ սկսել, Իլհամ Ալիևը մերժել է բոլոր առաջարկները: իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նման իրավիճակում հնարավոր չէ նստել բանակցությունների սեղանին:
Ջավան օարթերթ
Հայհոյախառն բանավեճ
ԱՄՆ-ի Քլիվլենդ քաղաքում տեղի ունեցավ Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի նախընտրական առաջին հեռուստաբանավեճը:
Թեկնածուներն անթաքույց կերպով ամեն ինչ արեցին՝ միմյանց նվաստացնելու և իրենց դիրքերն ամրապնդելու համար: Վիճաբանությունցի հետո, կողմերն անցան թունդ արտահայտությունների: Մի քանի անգամ Թրամփը կտրեց Բայդենի խոսքը, և վերջինս ի վերջո ասաց. «Հնարավո՞ր է լռես»:
Հիլարի Քլինթոնն իր հուշերում գրել է. «Շատ կցանկանայի, որ 2016թ նախագահը հետ հեռուստաբանավեճում նրան ասել «ձայնդ կտրիր»:
Մեկ այլ տեղ, Բայդենը Թրամփին ասել է. «Շարունակիր ոռնալ»:
Աֆթաբե Յազդ օրաթերթ
Դոլարն անկում է ապրել
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների հեռուստաբանավեճից հետո, Ուոլ Սթրիթում դոլարի և բաժնետոմսերի անկում է գրանցվել:
armenpress.am
Անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները. ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի ղեկավարների հայտարարությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես են եկել հայտարարությամբ՝ ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի շուրջ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունում ասվում է.
«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ու Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնն, ովքեր ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, ամենավճռական ձևով դատապարտում են բռնության էսկալացիան, որն առկա է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում:
Մենք սգում ենք զոհերի համար և ցավակցություններ ենք հայտնում սպանվածների ու վիրավորների ընտանիքներին:
Մենք կոչ ենք անում անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները մասնակից կողմերի զինված ուժերի միջև:
Մենք նաև կոչ ենք անում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին՝ անհապաղ իրենց վրա վերցնել կարգավորման շուրջ ըստ էության բանակցությունները բարեխղճորեն ու առանց նախապայմանների վերսկսելու պարտավորություն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ»:
armenpress.am
ԵՄ-ն պաշտոնապես Լոնդոնին ծանուցել է նրա կողմից Brexit-ի համաձայնագիրը խախտելու մասին
Եվրամիությունը (ԵՄ) պաշտոնական ծանուցում Է հղել Մեծ Բրիտանիայի իշխանություններին թագավորության կողմից Միության կազմից դուրս գալու համաձայնագրի խախտման մասին: Ինչպես հոկտեմբերի 1-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, դա կապված Է ներքին շուկայի մասին բրիտանական օրինագծի հետ, որը հակասում Է գործարքի պայմաններին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ինչպես դուք գիտեք, մենք Մեծ Բրիտանիային կոչ արեցինք մինչեւ սեպտեմբերի վերջն օրինագծում վերացնելու խախտումները: Երեկ օրինագիծն անցել Է նույն տեսքով, խախտումները չեն վերացվել: Ուսիտի Եվրահանձնաժողովը որոշել Է հղել պաշտոնական ծանուցում, որը խախտումների վերացման ընթացակարգի առաջին քայլն Է»,- ասել Է նա եւ ընդգծել, որ Լոնդոնը մեկ ամիս ունի պատասխանի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
panarmenian.net
Մարտունիում վիրավորվել է նաև 24News.am-ի լրագրողը
ԼՂ Մարտունի քաղաքում ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել է նաև 24News-ի լրագրող Սևակ Վարդումյանը։ Նա եղել է կրակի տակ հայտնված լրագրողների խմբում։
«Նա մեջքի շրջանում վիրավորում է ստացել, այս պահին գտնվում է հիվանդանոցի ճանապարհին», - տեղեկացնում է 24News.am-ը։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ադրբեջանական հրետակոծությունից վիրավորում է ստացել «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանը, ինչպես նաև ֆրանսիական Le Monde պարբերականի 2 լրագրող։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ԼՂ ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և ԼՂ-ում ռազմական դրություն է հայտարարված։
panarmenian.net
Le Monde-ի թղթակցի վիճակը ծանր է․ Վիրահատում են
Մարտունիում Ադրբեջանի զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորված ֆրանսիական Le Monde-ի թղթակցի վիճակը ծանր է,, նրան վիրահատում են Ստեփանակերտի բժկական կենտրոնում:
Ֆրանսիական պարբերականից 2 լրագորղ է վիրավորվել ադրբեջանցիների կրակի հետևանքով։
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից հայտնում են, որ նա վիրավորվել էր Մարտունու քաղաքապետարանի շենքում:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ ադրբեջանական զինված ուժերի կրակից տուժել են ոչ միայն խաղաղ բնակիչներ, այլև հայկական ու միջազգային մամուլի մի շարք ներկայացուցիչներ։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ԼՂ ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և ԼՂ-ում ռազմական դրություն է հայտարարված։