Մամուլի տեսություն 02.10.2020
Էթեմադ օրաթերթ Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ
Էթեմադ օրաթերթ
Հինգշաբթի օրը Բելառուսի նախագահը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների հետ հիմնականում վերաբերել են երկու երկրների հետ Բելառուսի երկկողմ հարաբերություններին և Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ընթացող հակամարտությանը:
Համշահրի օրաթերթ
Եմենի դատարանը մահվան է դատապարտել տասը հոգու, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլազիզին, Սաուդյան թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ՝ Սադե բազայում Եմենի ուսանողներ տեղափոխող ավտոբուսին օդային հարված հասցնելու կապակցությամբ:
2018-ի օգոստոսի 9-ին Սաուդյան Արաբիայի ռեժիմի կործանիչները, ԱՄՆ-ի աջակցությամբ, Եմենի Սադե նահանգի Սահիան քաղաքում, թիրախավորեցին երեխաներ տեղափոխող ավտոբուսը ՝ սպանելով 55 երեխայի և վիրավորելով 77 հոգու:
Գործը վարող դատավոր Ռիադ ալ-Ռազամին, Սաուդյան Արքայազն Թորքի բին Աբդուլազիզին, ԱՄՆ նախկին պաշտպանության նախարար Ջեյմս Մատիսին, Եմենի պաշտոնաթող նախագահ Մանսուր Հադիին և մի քանի այլ անձանց, դատապարտել է մահապատժի: Եմենի պաշտոնաթող կառավարության մի քնաի պաշտոնյաների դատապարտել է զոհված երեխաների ծնողներին 10 միլիարդ դոլար վնասի փոխհատուցման:
Ջամե Ջամ օրաթերթ
Իրանական «Ռիփեր» ԱԹՍ-ն օդ է բարձրացել
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ իրանական 149 ԱԹՍ-ի չափերը մոտավորապես համապատասխանում են ամերիկյան MQ-9 ԱԹՍ-ի չափերին, ինչը դրան թույլ է տալիս կրել տարատեսակ զենքեր:
Shahed 149 ԱԹՍ-ն կարելի է համարել Իրանի զինված ուժերի վերջին տարիների ամենակարևոր ձեռքբերումներից մեկը.
Անօդաչու և զինված թռչուն, որն ավելի ու ավելի է ապացուցում Իրանի դիրքը՝ այս ոլորտում տեխնոլոգիաներ ունեցող սահմանափակ երկրների շարքում:
Իրան օրաթերթ
ՀՀ նախագահը զգուշացրել է Կովկասն այլ Սիրիայի վերածելու մասին
Հայաստանի նախագահը միջազգային հանրությանը նախազգուշացրել է Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև լարվածության աճի հետևանքների կապակցությամբ:
«Պատկերացրեք, որ Կովկասը դառնում է մեկ այլ Սիրիա», - CNBC-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:
«Միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ եթե հիմա չմիջամտի, Կովկասը կդառնա մեկ այլ մեծ խնդիր», - զգուշացրել է Սարգսյանը:
Էթեմադ օօրաթերթ
ԱՄՆ-Ֆրանսիա-Ռուսաստան համատեղ հայտարարությունը՝ Լեռնային արաբաղում ընթացող բախումների վերաբերյալ
Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների նախագահները համատեղ հայտարարություն են տարածել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բախումների վերաբերյալ:
Հայտարարության մեջ ասված է. «Մենք պահանջում ենք այս տարածաշրջանում լարվածության արագ դադարեցումը: Մենք նաև կոչ ենք անում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներին վերսկսել առանց նախապայմանների բանակցությունները՝ Մինսկի խմբի աջակցությամբ»:
armenpress.am
Սպիտակ տան կայքում առցանց ստորագրահավաք է սկսվել ՆԱՏՕ-ից Թուրքիային հեռացնելու խնդրագրով
Սպիտակ տան կայքի We the People բաժնում սկսվել է առցանց ստորագրահավաք՝ Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիան դատապարտելու և Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու խնդրագրով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խնդրագրում նշվում է, որ Թուրքիան / Ադրբեջանը իրենց վարձկան ԴԱԻՇ ահաբեկիչների հետ պատերազմ են սկսել ընդդեմ Հայաստանի և Արցախի ՝ հայ ազգը և նրա պապենական հողերը ոչնչացնելու համար: Նշվում է նաև, որ դարեր շարունակ Արցախը Հայաստանինն է եղել:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված խնդրագրով կոչ է արվում.
1.Հեռացնել Թուրքիային ՆԱՏՕ-ից, հայտարարել ահաբեկչության հովանավոր
2.Արգելել Թուրքիային օգտագործել ՆԱՏՕ-ին պատկանող զենքերը ՝ ԱԹՍ ռմբակոծիչներ, միջուկային զենք, F-35 ինքնաթիռներ
3.Փակել Թուրքիայում ԱՄՆ ռազմական բազաները
4.Տնտեսական պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի դեմ
5.Դադարեցնել ռազմական օգնությունը Թուրքիային, Ադրբեջանին, աջակցություն ցուցաբերել Հայաստանին
6.Ճանաչել Արցախի անկախությունը
7.Կանգնեցնել Թուրքիայի և Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ ռազմական հանցագործություն կատարելը:
Սպիտակ տան կողմից խնդրագրի վերաբերյալ արձագանք ստանալու համար անհրաժեշտ է 100 հազար առցանց ստորագրություն, արդեն ստորագրել են 71 հազար 623 անձինք, մինչև հոկտեմբերի 28-ը անհրաժեշտ է հավաքել ևս 28 հազար 377 ստորագրություն:
ԼՂ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով ԼՂ-ում ընդհանուր առմամբ զոհվել է 7 քաղաքացի: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայտնաբերվել են փաստեր՝ Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ: Սեպտեմբերի Թուրքիայի F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է հայկական ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, զոհվել է օդաչուն:
Հայկական զինուժն ունի 103 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և ԼՂ-ում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ ԼՂ ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային շուրջ 1280 կորուստ և 2700 վիրավոր:
Հակառակորդը կորցրել է 90 ԱԹՍ, 12 ուղղաթիռ, 181 զրահատեխնիկա, 4 ինքնաթիռ, 2 «Սմերչ», 3 ՏՈՍ-1Ա ծանր հրանետային համակարգ:
armenpress.am
Մակրոնը հայտնել է Թուրքիայի տարածքով 300 սիրիացի իսլամիստ գրոհայինի ԼՂ գոտի տեղափոխվելու մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ավելի քան 300 սիրիացի իսլամիստներ թուրքական Գազիանթեփով տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի` Ադրբեջանի զինուժի կողմից ներգրավվելով ռազմական գործողություններում։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ միջազգային լրատվամիջոցները, Ֆրանսիան հաստատում է, որ դա ապացուցված փաստ է, Ռուսաստանը նույնպես տիրապետում է այդ տեղեկատվությանը:
Այս մասին Մակրոնը հայտարարել է ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքներով ճեպազրույցի ժամանակ։
Մակրոնը հավելել է, որ Ֆրանսիան սերտ կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ ու Լեռնային Ղարաբաղի իրավիճակի առնչությամբ նրանց հետ համատեղ խաղաղ նախաձեռնություններ է պատրաստում:
«Ես կարող եմ հայտարարել, որ ավելի քան 300 սիրիացի իսլամիստ գրոհայիններ, որոնք ավելի վաղ դուրս էին բերվել Հալեպի շրջանից, թուրքական Գազիանթեփով տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի։ Սա հաստատված փաստ է, այդ մարդիկ նույնականացված են, բոլորն էլ կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ։ Ես այդ հարցը քննարկել եմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ով հաստատել է, որ Ռուսաստանը նույնպես ունի այդ տվյալները», - ասել է Մակրոնը։
Նա ընդգծել է, որ Թուրքիայի այդ պահվածքը հարիր չէ ՆԱՏՕ-ի անդամ երկրին և շեշտել, որ նման գործողություններն անընդունելի են համարում։ Մակրոնն ասել է, որ տվյալ դեպքում կարմիր գիծն արդեն հատվել են։
«Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, առաջիկայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության դադարեցման մի շարք նախաձեռնություններ կձեռնարկեն։ Մենք սերտ աշխատանքային շփման մեջ ենք»,- նշել է Ֆրանսիայի նախագահը։
armenpress.am
Թրամփը վարակվել Է կորոնավիրուսով
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ նրա տիկին Մելանյան վարակվել են կորոնավիրուսով: Հոկտեմբերի 2-ին այդ մասին Միացյալ Նահանգների ղեկավարը հայտնել Է Twitter-ի իր Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Այսօր երեկոյան ԱՄՆ-ի առաջին տիկինը եւ ես հանձնեցինք կորոնավիրուսի թեստեր, (որոնց արդյունքը) դրական Էր: Մենք անհապաղ կսկսենք մեր կարանտինը եւ առողջացման գործընթացը: Մենք դա կանցնենք միասին»,- գրել Է նա:
.panarmenian.net
Փաշինյանը՝ Թրամփի խորհրդականին․ Առանց վարձկանների դուրս մղման, հրադադարն անհնար է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օբրայենի հետ հեռախոսազրույցում շեշտել է տարածաշրջանից վարձկանների և ահաբեկիչների դուրս մղման անհրաժեշտությունը, առանց որի անհնար է հրադադարի հաստատումը:
Վարչապետը հանգամանալից անդրադարձել է ներկայիս իրավիճակին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավվածության և Ադրբեջանում Թուրքիայի կողմից Սիրիայից վարձկանների ու ահաբեկիչների տեղակայման փաստը:
Դեսպան Օբրայենն ամերիկյան կողմի խորը մտահոգությունն է արտահայտել Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Նա վերահաստատել է շուտափույթ հրադադար և կայունություն հաստատելու հարցում ԱՄՆ շահագրգռվածությունը և Հայաստանի ու տարածաշրջանի համար օգտակար լինելու պատրաստակամությունը:
Օբրայենը շեշտել է, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում և կարգավորման առումով վերահաստատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ՌԴ ու Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի հետ համատեղ հայտարարությամբ արտահայտած տեսակետը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ՌԴ, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահները հոկտեմբերի 1-ին հայտարարություն են տարածել՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները ղարաբաղյան հակամարտության շփման գծում։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ԼՂ ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։
.panarmenian.net
Գեղարքունիքի 2 բնակավայր է հրետակոծվել. 1 զոհ, 2 վիրավոր կա
Հակառակորդը հարվածային անօդաչու թռչող սարքից (ԱԹՍ-ից) հրթիռ է արձակել Գեղարքունիքի Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, ինչի հետևանքով զոհվել է 1967 թ․ ծնված Գևորգ Վարդանյանը, 2 քաղաքացիական անձ ստացել է տարբեր աստիճանի վիրավորվում, հայտնել է պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։
ՊՆ խոսնակը նշել է նաև, որ Ադրբեջանը հրետանի է կիրառել Գեղարքունիքի Շատվան գյուղի ուղղությամբ։
«ՀՕՊ ուժերը տվյալ տարածաշրջանում ոչնչացրել են հակառակորդի երեք ԱԹՍ, այդ թվում՝ Մեծ Մասրիկ բնակավայրին հրթիռային հարված հասցրած անօդաչուն»,-գրել է նա։
Մեծ Մասրիկն ու Շատվանը Վարդենիս-Սոթք ճանապարհի մոտ են գտնվում։ Հոկտեմբերի 1-ի կեսօրին այն հրետակոծվել էր ադրբեջանական զինված ուժերի կողմից։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ԼՂ ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։