Մամուլի տեսություն 03.10.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i126323-Մամուլի_տեսություն_03.10.2020
Անկարան ու Թել Ավիվը Ղարաբաղի ճգնաժամային տարածաշրջանը հարմար առիթ են համարում իրենց առավելատենչական ցանկությունները հագեցնելու համար:
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Հոկտեմբեր 03, 2020 14:59 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 03.10.2020

Անկարան ու Թել Ավիվը Ղարաբաղի ճգնաժամային տարածաշրջանը հարմար առիթ են համարում իրենց առավելատենչական ցանկությունները հագեցնելու համար:

«Մարդոմսալարի»

Պատժամիջոցների հետևանքով Իրանում առաջացել է դեղերի դեֆիցիտ

Այս օրերին  համացանցում գրելով #Դեֆիցիտ-դեղ, #դեֆիցիտ-Ինսուլին, #դեֆիցիտչորկաթ և նման այլ հեշթեգներ, կարելի է  հասկանալ, թե որքան լուրջ է խնդիրը:

Ամենալուրջ խնդիրը սակայն, դեղերի դեֆիցիտն է: Պատժամիջոցների հետևանքով առաջացած ճնշումն այնքան է մեծացել, որ մեծ թվով հիվանդներ չեն կարողանում ստանալ իրենց անհրաժեշտ դեղորայքը և ստիպված են դիմանալ ցավին:

 

«Քեյհան»

 Թրամփը վարակվել է կորոնավիրուսով

ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից 31 օր առաջ, Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վարակվել է կորոնավիրուսով:

«Գարդիան» օրաթերթի հաղորդմամբ, բժիշկներւ կարծիքով, Թրամփը,  բաձր տարիքի  ու ավելորդ քաշի պատճառով, գտնվումէ ռիսկի խմբում:

ԱՄՆ-ի նախագահի կորոնավիրուսով վարակվելու մասին հայտարարությունցի հետո, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ֆոնդային շուկաներումա նկումէ գրանցվել:

NBC news-ը այս կապակցությամբ գրել է.«Ուրբաթ օրը, բանից հետո, երբ հայտարարվեց, որ Դոնալդ Թրամփի և նրա կնոջ կորոնավիրուսի թեսթը դրական է եղել, ԱՄՆ-ի Ուոլլ Սթրիթի ֆոնդային ինդեքսը մեծ անկում է գրանցել»:

 

«Խորասան»

Ղարաբաղն Անկարայի ու Թել Ավիվի առավելատենչության զոհ

Անկարան ու Թել Ավիվը Ղարաբաղի ճգնաժամային տարածաշրջանը դարձրել են իրենց առավելատենչական քաղաքականությունն առաջ տանելու վայր: Իսրայելը Ղարաբաղը դիտում է որպես  Հարավային Կովկասի տարածաշրջանում իր համար մի հնարավորություն՝ Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու, ՌԴ-ի հետ գործարք կնքելու համար  խաղաղթղթեր ձեռք բերելու  և ապագայում Թուրքիայի հետ հավասարկշռության հասնելու համար:

Այս առումով Թել Ավիվը փորձել է հակամարտող երկու կողմերի հետ ռազմական համագործակցություն ունենալ, որպեսզի այս ճանապարհով կարողանա հսկողություն ունենալ երկու երկրների հարձակողական ու պաշտպանողական համակարգերի վրա: Արդյունքում, Իսրայելը  ձեռք է բերում կողմերի ողջ տեղեկատվությունը, վերլուծում ու զենք վաճառում դիմացի կողմին: Թուրքիայի համար նույնպես Ղարաբաղը Հարավային Կովկասի ոսկյա կետն է:

 

«Իրան»

Ղարաբաղի պատերազմում Ադրբեջանը կիրառում է իսրայելական մահապարտ ԱԹՍ-ներ

Ղարաբաղի տարածաշրջանում հայկական ուժերի վրա հարձակվելու համար Ադրբեջանը օգտագործում է Իսրայելի արտադրության մահապարտ ԱԹՍ-ներ:

Այս կապակցությամբ Աքսիուս կայքը գրել է.«Միջազգային հարցերով Իլհամ Ալիևի խորհրդատու Հիքմեթ Հաջիևը, հաստատելով, այդ երկրի բանակի կողմից իսրայելական Հարուփ տեսակի մահապարտ ԱԹՍ-ների կիրառումը, ասել է.«Իսրայելցի մասնագետները պետք է հպարտանան այս սարքավորումներն  արտադրելու համար»:

Ադրբեջանի սպառազինության 60 տոկոսն Իսրայելի արատադրության է: Դրա դիմաց Ադրբեջանը մեծ բաժին ունի Իսրայելի նավթն ապահովելու հարցում»:

 

armenpress.am

Իրանի ԱԳՆ խոսնակը մեկնաբանել է ԼՂ հակամարտության գոտում վերջին զարգացումները

Իրանը մեծ զգայունությամբ և լրջությամբ հետևում է իր սահմանակից շրջաններում զարգացումներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Իրանի արտաքին գործերի նախարարության կայքը, այս մասին ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն, մեկնաբանելով  Ադրբեջանի և Արցախի միջև շարունակվող ռազմական գործողությունների ֆոնին Իրանի տարածքի խախտումների մասին հաղորդագրությունները:

«Անընդունելի համարելով հակամարտող կողմերից որևէ մեկի կողմից Իրանի տարածքի նկատմամբ ցանկացած տեսակի հարձակում ՝ լրջորեն նախազգուշացնում ենք կողմերին»,- ասել է Խաթիբզադեն:

Նա նաև ընդգծել է լուրջ բանակցությունների սկսման անհրաժեշտությունը: Կարևոր է պահպանել քաղաքացիական անձանց վրա չհարձակվելու սկզբունքը: Պետք է դադարեցվեն բախումները, և այդ նպատակներին հասնելու հարցում Իրանը պատրաստ է սատարել:

 

armenpress.am

Հայաստանն ավելացնում է ռազմական ծախսերը. կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

Հայաստանի Հանրապետությունը նախատեսում է շուրջ 40 մլրդ դրամի չափով ավելացնել ռազմական ծախսերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է Ազգային ժողովի կայքում հրապարակված նախագծում, որը կքննարկվի հոկտեմբերի 6-ի խորհրդարանի արտահերթ նիստում:

«Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագծով նշվում է, որ այն ուղղված է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և տնտեսության զորահավաքային ծավալման համար առավելագույն բարենպաստ պայմանների ստեղծմամբ Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման անմիջական վտանգը կանխելու, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց բնականոն գործունեությունն ու մարդկանց կյանքի և անվտանգության պաշտպանությունը ռազմական դրության պայմաններում ապահովելու նպատակի ապահովմանը:

Նախագծում նշվում է, որ ռազմական գործողություններով պայմանավորված՝ սպասվում է ընթացիկ ծախսերի աճ մոտ 40 մլրդ դրամի չափով: Վերոնշյալ զարգացումների արդյունքում, սպասվում է, որ.

2020թ. պետական բյուջեի հարկային եկամուտները կկազմեն շուրջ 1,320.5 մլրդ դրամ (ՀՆԱ-ի 21.4%), ինչը 112.7 մլրդ դրամով (ՀՆԱ-ի 0.7 տոկոսային կետով) ցածր է ապրիլին կատարված փոփոխությունների համեմատ և 35.4 մլրդ դրամով (ՀՆԱ-ի 0.3 տոկոսային կետով)  փոքր է 2021թ. բյուջեի նախագծի հիմքում դրվող 2020թ. սպասվող ցուցանիշից:

Պետական բյուջեի ընթացիկ ծախսերը կկազմեն շուրջ 1,637.4 մլրդ դրամ (ՀՆԱ-ի 26.5%), ինչը 9.5 մլրդ դրամով մեծ է ապրիլին կատարված փոփոխությունների համեմատ և 40 մլրդ դրամով մեծ է 2021թ. բյուջեի նախագծի հիմքում դրվող 2020թ. սպասվող ցուցանիշից:

Պետական բյուջեի պակասուրդը կկազմի շուրջ 459.0 մլրդ դրամ (ՀՆԱ-ի 7.4%), ինչը 134.8 մլրդ դրամով (ՀՆԱ-ի 2.4 տոկոսային կետով) ավելի մեծ է ապրիլին կատարված փոփոխությունների համեմատ և 75.4 մլրդ դրամով (ՀՆԱ-ի 1.3 տոկոսային կետով)  ավելի մեծ է 2021թ. բյուջեի նախագծի հիմքում դրվող 2020թ. սպասվող ցուցանիշից:

ԱԺ արտահերթ նիստում քննարկվելիք մեկ այլ նածագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հնարավորություն ստեղծել, որպեսզի առևտրային բանկերը և վարկային կազմակերպությունները կարողանան առանց լրացուցիչ հարկային պարտավորություններ կրելու ֆիզիկական անձանց ներել մինչև 2020 թվականի օգոստոսի 31-ը անհուսալի ճանաչված վարկերի գծով մինչև անհուսալի ճանաչելը հաշվարկված տույժերն ու տուգանքները:

 

news.am

Փորձագետ Էլիզաբեթ Ցուրկովը տեսանյութ է տեղադրել Ադրբեջանում սիրիացի վարձկանի մասնակցությամբ

Սիրիայի հարցով ամերիկացի փորձագետ Էլիզաբեթ Ցուրկովը, ով մի քանի օր է, ինչ հետեւում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքին, Twitter-ում տեսանյութ է տեղադրել «Ադրբեջանում գտնվող սիրիացի վարձկանի մասնակցությամբ, որը խոսում է հայկական ուժերի կողմից ուժեղ գնդակոծությունների մասին»:

 «Ես կապվել եմ նրա զարմիկի հետ: Այս զինյալը Մուստաֆա Կանտինն է, նա 23 տարեկան է: Նա «Համզայի դիվիզիա» թուրքամետ խմբավորման կողմից հավաքագրվել էր Լիբիայում պատերազմի համար»,- գրում է Ցուրկովը:

 

tert.am

«Կառավարե՛ք ձեր հույզերը».Ուկրաինայի ԱԳ նախարարը երկրի պաշտոնյաներին կոչ է արել ԼՂ հարցով «հավասարակշռված» մեկնաբանություններ անել

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան երկրի պաշտոնյաներին կոչ է արել հավասարակշռված մեկնաբանություններ անել  հայ-ադրբեջանկան հակամարտության վերաբերյալ, որպեսզի այդ մեկնաբանությունները համընկնեն այս հարցում Կիևի պաշտոնական դիրքորոշման հետ, այլ ոչ թե թշնամանք սադրեն:

«Կարճ ասած՝ կառավարե՛ք ձեր հույզերը և մի՛ խաղացեք այլոց հույզերի հետ»,-գրել է նախարարն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում:

Նա անդրադարձել է Գերագույն ռադայի պատգամավոր Լյուդմիլա Մարչենկոյի հայտարարությունն առ այն, որ Ուկրաինան պատրաստ է ԼՂ հակամարտության սրման ֆոնին ռազմական և մարդասիրական օգնություն ցուցաբերել Բաքվին:

«Պատգամավորի այս հայտարարությանն ի պատասխան կցանկանայի ասել հետևյալ. «Յուրաքանչյուր պատգամավոր կարող է ցանկացած հարցով իր դիրքորոշումը կամ կարծիքը հայտնել, սակայն այլ պետություններին օգնության տրամադրման հարցը կառավարության և երկրի նախագահի լիազորությունների շրջանակում է»»,-գրել է Կուլեբան:

Նա դիմել է Ուկրաինայի հայկական և ադրբեջանական համայնքներին՝ կոչ անելով չտրվել սադրանքներին:

Հիշեցնենք, որ նախօրեին Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը, իր պաշտոնական թվիթերյան միկրոբլոգում անդրադառնալով ԼՂ հակամարտության սրմանը, հայտարարել է, որ Ուկրաինան հակամարտության կողմերից որևէ մեկին ռազմական օգնություն չի տրամադրի:

«Ուկրաինան ռազմական օգնություն չի տրամադրի հայ-ադրբեջանական հակամարտության կողմերից և ոչ մեկին: Իսկ այ բուժօգնություն, մասնավորապես՝ դեղահաբեր, չափազանց վառ երևակայության տեր պատգամավորների համար պետք է ամբողջ երկրով փնտրենք»,-գրել է նախարարը:

Ավակովի գրառմանը նախորդել էր Գերագույն ռադայի պատգամավոր Լյուդմիլա Մարչենկոյի հայտարարությունն առ այն, որ Ուկրաինան պատրաստ է  ԼՂ հակամարտության սրման ֆոնին ռազմական և մարդասիրական օգնություն ցուցաբերել Բաքվին:

«Ժողովրդի ծառա» իշխանական կուսակցության անդամը նշել էր, որ եթե հարցը սուր դրվի, ապա Կիևն անտարբեր չի անցնի դրա կողքով: Նրա խոսքով՝ իշխանություններն արդեն աջակցություն են տրամադրում Բաքվին իրավական դաշտում և ռեսուրսների ոլորտում՝ պատրաստելով մարդասիրական օգնություն:

 «Ուկրաինան այսօր պատրաստ է տարբեր հարթակներում աջակցել Ադրբեջանին: Խոսքը և՛ ռազմական, և՛ մարդասիրական օգնության մասին է»,-հեռուստատեսությամբ հայտարարել է Մարչենկոն:

 

armeniasputnik.am

Արցախի անկախության ճանաչման հարցը ՀՀ օրակարգում կա. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Ալ Ջազիրա» արաբական հեռուստաալիքին, որում անդրադարձել է նաև Հայաստանի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու մասին հարցին։

Հանրապետության օրակարգում կա Արցախի անկախության ճանաչման հարցը: «Ալ Ջազիրա» արաբական հեռուստաալիքին տված հարցազրույցում այսպիսի հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դա օրակարգի հարց է։ Որոշում կկայացվի, թե չի կայացվի՝ կախված է բազմաթիվ գործոններից»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նաև ասել է, որ միաժամանակ քննարկվում է նաև Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքելու հնարավորությունը:

Փաշինյանի բնորոշմամբ` նման դաշինք այսօր էլ դե ֆակտո գոյություն ունի, և Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է։

«Եվ մենք պետք է ապագա զարգացումները հաշվի առնենք` այս դրույթը մեր օրակարգում ունենալով։ Շատ կարևոր է արձանագրել, որ այս իրավիճակը տարածաշրջանում նոր ռազմաքաղաքական իրողություն է առաջացրել։ Տարիներ շարունակ ռազմատենչ հռետորաբանություն զարգացնելով՝ Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա, և դա տեղի ունեցավ Թուրքիայի բացահայտ ռազմական աջակցությամբ։ Միջազգային մամուլում արդեն կան վկայություններ, որ Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող տարածքներից հավաքագրվում են վարձկաններ ու տեղափոխվում են մեր տարածաշրջան։ Այս պայմաններում մենք պետք է ուժեղացնենք մեր համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի հետ՝ անվտանգության ոլորտում»,- արձանագրեց ՀՀ վարչապետը: