Մեկնաբանություն.Իրանը հակամարտ կողմերին զգուշացրել է Ղարաբաղյան պատերազմի հետևանքների կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i126342-Մեկնաբանություն.Իրանը_հակամարտ_կողմերին_զգուշացրել_է_Ղարաբաղյան_պատերազմի_հետևանքների_կապակցությամբ
Լեռնային Ղարաբաղում (Nagorno-Karabakh) թեժ մարտեր են ընթանում Հայաստանի և Ադրբեջանի Զինված ուժերի միջև:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 04, 2020 07:14 Asia/Tehran
  • Մեկնաբանություն.Իրանը հակամարտ կողմերին զգուշացրել է Ղարաբաղյան պատերազմի հետևանքների կապակցությամբ

Լեռնային Ղարաբաղում (Nagorno-Karabakh) թեժ մարտեր են ընթանում Հայաստանի և Ադրբեջանի Զինված ուժերի միջև:

Դառը պատերազմի բոցերը թեժացել ու տարածվել են տարածաշրջանում: Պատերազմի պատճառները պետք է վերլուծել տարբեր դիտանկյուններից:

Ինչ պատճառով էլ որ սանձազերծված լինի այս պատերազմը,  այն ունենալու է  լայնամասշտաբ ու մտահոգիչ հետևանքներ: Հակամարտության երկու կողմերը միմյանց մեղադրում են այն սկսելու մեջ: Հակամարտության սրմաբնը զուգահեռ, Իրանի սահմանային շրջաններում նույնպես պայթյունների ձայներ են լսվում:

Օրերս Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող ռազմական գործողությունների ընթացքում մի քանի արկեր ու հրթիռներ են ընկել  երկու երկրի հետ Իրանի սահմանամերձ գյուղերում:  վիրավորվել է հինգ տարեկան երեխա: 

Իրանի Խոդաաֆարին շրջկենտրոնի կուսակալ Ալի Ամիրի Ռադն ԻՍՆԱ-ին տված հարցազրույցում  ասել է.«Հայաստանի և Ադրբեջանի միջև ԼՂ հակամարտության տարածքում կիրառված արկերից ավելի քան 10-ն  ընկել է Իրանի հյուսիս-արևմտյան շրջաններում: Ղարաբաղյան հակամարտության տարածքում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող մարտական գործողություններն սկսվելուց ի վեր, ավելի քան 30 արկ է  ընկել  այս շրջանում: Իհարկե դա դիտավորյալ չի եղել: Այնուամենայնիվ Իրանի իսլամական հանրապետությունը մեծ զգայունությամբ և լրջությամբ հետևում է իր սահմանակից շրջաններում զարգացումներին: Իրանի իսլամական հանրապետության ռազմական ուժերը նույնպես լիովին պատրաստ են և անհրաժեշտության դեպքում վճռականորեն կպատասխանեն  ցանկացած  ներխուժման»:

Իրանի ԱԳ նախարարության խոսնակն զգուշացնելով Ղարաբաղյան հակամարտության կողմերին, ասել է.«Իրանը չի հանդուրժի յուրաքանչյուրի կողմից ցանկացած ներխուժում իր տարածք»:

Խաթիբզադեն ապա հակամարտ կողմերին զգուշացրել է Իրանի տարածքը հարգելու կապակցությամբ:

Պարզից էլ պարզ է, որ ոչ մի երկիր  ու ժողովուրդ չի շահել պատերազմից  և պատերազմների արդյունքները եղել  են անմեղ մարդկանց կորուստը և ենթակառուցվածքների ոչնչացումը: Հարավային Կովկասը նաև զգայուն տարածաշրջան  է, և էներգետիկայի առումով կենսական նշանակություն ունի  Եվրոպայի համար, որտեղ կործանարար կորոնավիրուսից բացի, պատերազմը շատերին կներքաշի  այս հակամարտության մեջ:

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է.«Իրանն ուշադիր հետևում է ԼՂ-ում ընթացող մտահոգիչ բռնություններին: Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և երկխոսություն սկսել տարաձայնությունները կարգավորելու համար:Մեր հարևանները մեր գերակայությունն են, և մենք պատրաստ ենք լավ հիմք ստեղծել երկխոսության համար: Մեր տարածաշրջանն այսօր խաղաղության կարիք ունի»:

Այս տեսանկյունից հակամարտության կողմերին ուղղված Իրանի նախազգուշացումը վկայում է պատերազմն ընդլայնվելու և դրա  հետևանքների կապակցությամբ Իրանի մտահոգությունների մասին: Իրանի Իսլամական Հանրապետությունը համոզված է, որ տարաձայնությունների կարգավորումը  հնարավոր կլինի միայն տարածաշրջանի երկրների և հարևան երկրների միջև երկխոսության ու համագործակցության միջոցով: Ըստ այդմ, իր տարածաշրջանային դիվանագիտության մեջ Իրանն անհրաժեշտության դեպքում քայլեր կձեռնարկի բախումների դադարեցման և սպառնալիքների չեզոքացման ուղղությամբ: