Մամուլի տեսություն 05.10.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i126405-Մամուլի_տեսություն_05.10.2020
Իրանի խորհրդարանի պատգամավորը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող պատերազմի հետևանքով 15 հրթիռ է ընկել Խոդաաֆարին շրջանում։ Վիրավորվել է երկու իրանցի:
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Հոկտեմբեր 05, 2020 13:07 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 05.10.2020

Իրանի խորհրդարանի պատգամավորը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող պատերազմի հետևանքով 15 հրթիռ է ընկել Խոդաաֆարին շրջանում։ Վիրավորվել է երկու իրանցի:

«Էըթեմադ» օրաթերթ

Ղարաբաղյան պատերազմի հետևանքով  15 հրթիռ է ընկել Իրանի Խոդաաֆարին շրջանում. Կա երկու վիրավոր

 Իրանի խորհրդարանում Քալեյբարի, Խոդաաֆարինի և Հորանդի ներկայացուցիչը հայտնել է, որ Ղարաբաղում ընթացող պատերազմի հետևանքով 15 հրթիռ է ընկել Խոդաաֆարին շրջանում: 

«Ցավոք  երկու հրթիռները դիպչել են  Խոդաաֆարինի  Փարվիզ Խանլու գյուղի  երկու շենքերին ու ոչնչացրել դրանք:  Վիրավորվել է երկու մարդ»,-նշել է նա: 

Հոսեյն Հաթամին հավելել է.«Ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալը և  Իսլամական խորհրդարանի  մի խումբ պատգամավորներ, այցելել են Արևելյան Ատրպատական նահանգի Խոդաաֆարին  և Արդաբիլ նահանգի Փարսաբադ  քաղաքներ, քննարկելու  երկրի սահմանային շրջաններում Ադրբեջանի և Հայաստանի միջև  ընթացող ռազմական գործողությունների  ազդեցությունները»: 

 

«Քեյհան» օրաթերթ

Ղարաբաղյան ճգնաժամը սրվել է. Կողմերը հրթռիակոծում են միմյանց քաղաքները 

Երեկ հայկական բանակը Տոչկա հրթիռներով թիրախավորել է Ադրբեջանի երկրորդ քաղաք Գյանջան: Ադրբեջանական կողմը շարունակում է հրետանակոծել ԼՂ-ի մայրաքաղաք Ստեփանակերտը: Հրապարակված լուսանկարները վկայում են խաղաղ քաղաքացիներին հասցված վնասների մասին:

ԼՂ-ի տարածքի նախագահ  Արայիկ Հարությունյանը երեկ ասել է.«Իմ հրամանով այսօր Պաշտպանության բանակը Գյանջա քաղաքում տեղակայված ռազմական օբյեկտների վնասազերծման նպատակով հասցրել է մի քանի հրթիռային հարված: Այս պահի դրությամբ հանձնարարել եմ դադարեցնել կրակը՝ քաղաքացիական բնակչության շրջանում անմեղ զոհերից խուսափելու համար»,

Ավելի վաղ ստացված լուրերի համաձայն՝ Թուրքիան հազարավոր ահաբեկիչներ է  տեղափոխել Ղարաբաղ:

Հաղորդվում է նաև, որ Թուրքիայից դեպի Բաքու չվերթներն ավելացել են, նույնիսկ Լիբիայից դեպի Բաքու չվերթներ  են իրականանում:

 

«Ջամե Ջամ» օրաթերթ

Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարն անվճար ծխախոտ է բաժանել Թրամփի կողմնակիցներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոնավիրուսով վարակվելու  պատճառով գտնվում է Վաշինգտոնի Վալտեր Ռիդ  հիվանդանոցում: Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Մարկ Միդոուզը հիվանդանոցի դրսում հավաքված Թրամփի կողմնակիցներին անվճար ծխախոտ է բաժանել  և նրանց շնորհակալություն հայտնել: 

 

«Իրան» օրաթերթ

Բայդենի հաղթանակը կործանարար կլինի Իսրայելի համար

Թել Ավիվում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Ֆրիդմանը պնդում է, որ ԱՄՆ 2020 թ.  ընտրություններում  դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի հաղթանակը կլինի ի շահ Իրանի և ի վնաս Իսրայելի ու Պարսից ծոցի մերձափնյա արաբական երկրների:

«ԱՄՆ-ի առաջիկա նախագահական ընտրություններում դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի հաղթանակը նշանակում է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության փոփոխություն, որից կտուժեն  Իսրայելն ու Պարսից ծոցի մերձափնյա երկրները», - ասել է Ֆրիդմանը:

 «Ինչպես գիտեք, Բայդենը Բարաք Օբամայի վարչակազմի կաբինետի անդամ էր, որը բանակցեց Իրանի հետ և  համաձայնեց Իրանի հետ համաձայնագրի կնքմանը: Դոնալդ Թրամփն այդ համաձայնագիրն  անվանեց ամերիկյան պատմության մեջ ամենավատ միջազգային համաձայնագիրը, և ես այդ հարցում համաձայն եմ Թրամփի հետ»,ասել է Ֆրիդմանը:

 

Armenpress.am

Երևան է ժամանել ռուսական հատուկ նշանակության ինքնաթիռը

Ռուսական Ил-96-300 ինքնաթիռը, որը ներառված է «Ռուսաստան» հատուկ թռիչքային ստորաբաժանման մեջ, ժամանել է Երևան: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն, վկայակոչելով Flightradar հարթակի տվյալները և նշելով, որ հայտնի չէ, թե ով և ինչ նպատակով է հոկտեմբերի 5-ին այդ չվերթով ժամանել Երևան:

«Ռուսաստան» հատուկ ստորաբաժանումն ապահովում է երկրի պաշտոնատար անձանց, Ռուսաստանի հատուկ ծառայությունների և Զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչների տեղափոխումը և ենթարկվում է նախագահի աշխատակազմին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հաստատեց ՌԴ-ից հատուկ բորտի ժամանման լուրը։

Հատուկ բորտը վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում:

 

 

Aysor.am

ՆԱՏՕ-ն կոչ է անում դադարեցնել կրակը Ղարաբաղում և բանակցություններ սկսել

ՆԱՏՕ-ն մտահոգված է Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղ բնակիչների մահվան կապակցությամբ:Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կոչ է արել դադարեցնել կրակը և բանակցություններ սկսել, հայտնում է Ռիա Նովոստին:

«Խնդիրը ռազմական լուծում չունի», - Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուի հետ Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում ընդգծել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

«Մեզ շատ է անհանգստացնում Ղարաբաղում տիրող իրավիճակը: Մենք տեսնում ենք, որ խաղաղ բնակիչներ են զոհվում: Այս հակամարտությունը վտանգ է ներկայացնում բոլոր ոլորտների, այդ թվում՝ էներգետիկայի համար: Սա շատ վտանգավոր իրավիճակ է ամբողջ տարածաշրջանի, ինչպես նաև դաշինքի անդամների համար: Մենք հակամարտության բոլոր կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել պատերազմը և նստել բանակցությունների սեղանի շուրջ», - ասել է Ստոլտենբերգը:

 

1in.am

Պեսկովը բացատրել է, թե ինչու Պուտինը դեռ չի խոսել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հետ

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բացատրել է, թե ինչու երկրի ղեկավար Վլադիմիր Պուտինը դեռ չի խոսել Թուրքիայի և Ադրբեջանի իր գործընկերների՝ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի հետ, հաղորդում է Gazeta.Ru-ն:

Նախագահի օգնականը նշել է, որ ամեն ինչ կախված է «նախագահի աշխատանքային գրաֆիկից և նպատակահարմարությունից»:

«Դա ամենևին չի նշանակում, որ ռուսական կողմը աշխատանքային շփումների որոշակի պակաս ունի: Ընդհակառակը, նախարար Լավրովը մշտական կապի մեջ է Ադրբեջանի և Թուրքիայի իր գործընկերների հետ»,- պատասխանել է Պեսկովը:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio