Եվրոպան անկարող է ՀԳՀԾ-ի շրջանակներում չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i126437-Եվրոպան_անկարող_է_ՀԳՀԾ_ի_շրջանակներում_չեղարկել_Իրանի_նկատմամբ_պատժամիջոցները
Միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո Իրանը, մեկ տարի շարունակ, կատարել է համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները և անգամ դրանցի ավելին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 06, 2020 08:04 Asia/Tehran
  • Եվրոպան անկարող է ՀԳՀԾ-ի  շրջանակներում չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

Միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո Իրանը, մեկ տարի շարունակ, կատարել է համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները և անգամ դրանցի ավելին:

Այս ժամանակահատվածում եվրոպացիները համառորեն պնդում էին, որ Իրանը պետք է մնա ՀԳՀԾ-ում և խոստանում, որ իրենք ոչ միայն կկատարեն ՀԳՀԾ-ով ստանձնած իրենց պարտավորություններն այլև կփոխհատուցեն  համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու հետևանքով Իրանին պատճառված վնասները. Բայց գործնականում կատարվածը պարտավորությունների չկատարումն էր. Իրանը, ԱՄն-ի դուսր գալուց հետո, դրսևորելով ռազմավարական համբերություն,  համաձայնագրի անդամներին հնարավորություն տվեց կատարել իրենց պարտավորությունները ՝ հիմնվելով անկախության սկզբունքի վրա: Եվրոպական երեք երկրները պարտավորվել էին կատարել ՀԳՀԾ-ով ստանձնած համապատասխան 11 պարտավորությունները, բայց նույնիսկ եվրոպական հատուկ ֆինանսական մեխանիզմը, որը կոչվում էր Instex, չկարողացավ ապահովել Իրանի օրինական իրավունքները:

Այս ժամանակահատվածում Եվրամիությունը ցույց տվեց, որ ի վիճակի չէ կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու իր պարտավորությունները:

Եվ անտեսելով այդ հանգամանքը, Գերմանիայի արտգործնախարար Հեյկու Մաասը պնդում է, որ   Իրանը խախտել է ՀԳՀԾ-ն: Մաասի այս հայտարարությունը հնչում է այն պայմաններում, երբ ՄԱԿ-ի ԳԱ գագաթնաժողովում ունեցած ելույթում, ընդգծելով ՀԳՀԾ-ն պաշպահնելու անհրաժեշտությունը, նա խոստովանեց, որ ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով, Եվրոպան չի կարող կատարել Իրանի հետ տնտեսական կապերը զարգացնելու իր պարտավորությունները

Երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում,  Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբազադեն հայտարարել է. «Իրանը ՀԳՀԾ-ի անդամ եվրոպական երեք երկրներին (Գերմանիա, Բրիտանիա և Ֆրանսիա)  կոչ է անում մի փոքր ավելի զգույշ լինել, և համոզված է, որ պատմությունը կդատի, թե ՀԳՀԾ-ի  որ կողմն է ձախողվել և որ կողմը կատարել իր պարտավորությունները»: 

Արտաքին քաղաքականության վերլուծաբան Սեյեդ Ջալալ Սադաթյանն ասում է. «Եվրոպան և Միացյալ Նահանգներն են, որ իրենց  անգործունակությամբ և հարկադրանքով, փորձումե ն տապալել ՀԳՀԾ-ն  և ոչ թե  Իրանը, որը, ըստ ՄԱԳԱՏԷ-ի բազմաթիվ զեկույցների, կատարել և շարունակումէ  կատարել իր պարտավորությունները»,

Եվրոպան գիտի, որ Միացյալ Նահանգները վտանգավոր քայլ է արել՝ խախտելով ՀԳՀԾ-ն  և այժմ այդ երկիրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ մյուս երկրներին կոչ է անում չպահպանել իրենց միջազգային պարտավորությունները: Եվ հարց է առաջանում, թե ինչու եվրոպացիները պետք է խոնարհվեն ԱՄՆ-ի ահաբեկչության և միակողմանիության առջև, և ինչու այդ երկրները չճնշում չեն գործադրում Միացյալ Նահանգների վրա, որպեսզի Վաշինգտոնը վերադառնա ՀԳՀԾ և կատարի իր պարտավորությունները:

Հաշվի առնելով Թրամփի միակողմանի քաղաքականության շարունակությունը; Եվրոպան ունի երկու ճանապարհ.

Առաջին ճանապարհն է հավատարիմ մնալ բազմակողմ համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարմանը և   շարունակել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի գործադրումը:

Եվ երկրորդ ճանապարհը՝ ընտրել սխալ ուղի, որի դեպքում Եվրոպան պասիվ կլինի և կհեռանա ՀԳՀԾ-ից:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակի խոսքերն այս կապակցությամբ հստակ ուղերձ ունեն. «Բռնությանը ենթարկվելը վտանգավոր է և կարող է սպառնալ կայունությանը, խաղաղությանը և համաշխարհային անվտանգությանը»: