Մամուլի տեսություն 06.10.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i126455-Մամուլի_տեսություն_06.10.2020
Որոշ ԶԼՄ-ների տվյալներով, ընդհանուր թվով 13 միլիոն բնակչություն ունեցող Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող պատերազմը կարող է վերածվել համաշխարհային թնջուկի:
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Հոկտեմբեր 06, 2020 15:00 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  06.10.2020

Որոշ ԶԼՄ-ների տվյալներով, ընդհանուր թվով 13 միլիոն բնակչություն ունեցող Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող պատերազմը կարող է վերածվել համաշխարհային թնջուկի:

Մարդոմսալարի օրաթերթ

Իրանի և Չինաստանի համակեցությունը նավթի հիման վրա

Չինաստանում էներգիայի սպառման ծավալների աճն այդ երկրի ղեկավարներին ստիպել է երկարաժամկետ քաղաքականություն վարել մեծ քանակությամբ էներգիա մատակարարելու համար: Նախատեսվում է, որ մինչև 2035 թվականը Չինաստանի պահանջարկը օրական 6 միլիոն բարել նավթից կաճի մինչև 13 միլիոն բարելի: Մյուս կողմից, Իրանն աշխարհում նավթի պաշարների առումով չորրորդ տեղում է, բայց պատժամիջոցների պատճառով չի կարողացել շահագործել այդ պաշարները:

 

Քեյհան օրաթերթ

Washington Post. Ղարաբաղյան պատերազմը սպառնում է տարածաշրջանին և աշխարհին

Թերթը գրել է. «Ընդհանուր թվով 13 միլիոն բնակչություն ունեցող  Ադրբեջանի  և  Հայաստանի միջև ընթացող  պատերազմը կարող է վերածվել համաշխարհային թնջուկի»:

 Պատերազմը սրվումէ  և կողմերն ունեն հարյուրավոր քաղաքացիականզ ոհեր: Երկու երկրներն էլ հաստատել են  լրիվ կամ մասնակի ռազմական դրություն և զորակոչ:

 

Աֆթաբե Յազդ օրաթերթ

Թրամփի կորոնաշոուն

ԱՄՆ նախագահը դիմելէ  տարօրինակ քայլի, հիվանդանոցից  դուրս գալով և իր համակիրներին պիցցա հյուրասիրելով: Իսկ նրա հարազատները ծխախոտի են նվիրեցին հիվանդանոցում հավաքված համակիրներին:

Փաստորեն, Թրամփն այն անմիտ մարդկանցից է, ովքեր ամեն առիթ օգտագործում են իրենց տեսանելի դարձնելու համար, նույնիսկ եթե հիվանդ են:

ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին քիչ ժամանակ է մնացել, և Դոնալդ Թրամփն օգտագործում է կորոնավիրուսով վարակված լինելը որպես վտանգավոր քարոզչական շոու:

 

Իրան օրաթերթ

Ամերիկան ​​ժողովրդավարության ճանապարհին

Վերջին մեկ տարվա ընթացքում, երբ ԱՄՆ – ում համակարգված ռասիզմի դեմ բողոքներն աճել են, ժողովրդավարության հետ կապված մտահոգությունները նոր երանգ են ստացել:

Անցյալ շաբաթ ԱՄՆ առաջին նախագահական բանավեճի ավարտին մտահոգություններն ավելացան և ամերիկյան հասարակությունը, որը միշտ ժողովրդավարության հավակնորդ է, հարց  է բարձրացնում, թե  ,   հնարավո՞ր է հուսալ, որ իրենց երկրում ժողովրդավարության հիմքերը ամուր կմնան, թե վերջին տարիների իրադարձությունները ջրհեղեղի նման  ներթափանցել են այս հիմքերի մեջ և թուլացրել դրանք:

Ժողովրդավարություն օրաթերթ

ՆԱՏՕ-ն նախազգուշացնում է Լեռնային արաբաղի պատերազմի կապակցությամբ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի   և Հայաստանի միջև ռազմական գործողությունների շարունակման կապակցությամբ և երկու կողմերին կոչ արել անհապաղ հրադադարի ռեժիմ հաստատել:

Անկարայում կայացած Մամլո Ասուլսիում Յենս Ստոլտենբերգը նախազգուշացրել է, որ հակամարտությունը կարող է սպառնալիք դառնալ բոլոր ոլորտներում, այդ թվում `էներգետիկայում, և   իրավիճակը շատ վտանգավոր է ամբողջ տարածաշրջանի և ՆԱՏՕ-ի անդամների համար:

 

 

armenpress.am

«Վեկտոր» կենտրոնի COVID պատվաստանյութը նախակլինիկական փորձարկումներ Է անցել

Կորոնավիրուսի դեմ երկրորդ պատվաստանյութը նախակլինիկական փորձարկումներ Է անցել կենդանիների վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 6-ին «Ինտերֆաքս»-ին հաղորդել Է Ռոսպոտրեբնադզորի «Վեկտոր» վիրուսաբանության եւ կենսատեխնոլոգիաների գիտական պետական կենտրոնի մամուլի ծառայությունը:

 

Այնտեղ նշել են, որ արտադրության ժամկետների մասին դեռ վաղ Է խոսել, քանի որ պատրաստուկը չի անցել Է բոլոր անհրաժեշտ հետազոտությունները: Խոսելով պատվաստանյութի առանձնահատկությունների մասին՝ «Վեկտոր»-ում հայտնել են, որ «այն բազավորվում Է անվտանգ վերահամակցված վիրուսային վեկտորի վրա, որը պատվաստելիս ապահովում Է SARS-CoV-2 վիրուսի բաղադրիչների ներքին բջջային սինթեզը, դրանով իսկ մակածելով ինչպես բջջային, այնպես Էլ հումորալ իմունային պատասխանի ձեւավորումը»:

Այնտեղ ճշտել են, որ «Վեկտոր» կենտրոնի «ԷպիՎակԿորոնա» պատվաստանյութը, որը պետք Է մինչեւ հոկտեմբերի կեսերը գրանցում ստանա ընդգրկուն հետգրանցումային հետազոտություններն սկսելու համար, «պատկանում Է «սինթետիկ պեպտիդային պատվաստանյութերին, վերահամակցված վիրուսի հիման վրա պատվաստանյութը՝ վեկտորայիններին»:

«Վեկտոր»-ում նշել են, որ ոչ թե մեկ, այլ մի քանի պատվաստանյութերի առկայությունը առավելություն Է: Ռուսաստանյան առաջին պատվաստանյութը դարձել Է ՌԴ-ի առողջապահության նախարարության Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնի (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ մշակումը, որն ստացել Է ստացել Է «Սպուտնիկ V» անվանումը: Պատվաստանյութը գրանցվել Է օգոստոսին՝ արագացված ընթացակարգով: Ներկայում այն Մոսկվայում հետգրանցումային հետազոտություններ Է անցնում, որին մասնակցում Է 40 հազար մարդ, որոնց քառորդ մասը կստանա պլացեբո:

Դրան զուգահեռ պատվաստում կստանան ռիսկի խմբերը՝ բժիշկները, բուժաշխատողները, ուսուցիչները: ՌՈւՆՀ-ն հայտնել Է, որ «Սպուտնիկ V»-ն կայուն հումորալ եւ բջիջների իմունային պատասխան Է ձեւավորել կլինիկական հետազոտությունների մասնակիցների 100 տոկոսի մոտ: Հիմնադրամի տեղեկատվության համաձայն, վիրուսաչեզոքացուցիչ հակամարմինների մակարդակը կամավորների մոտ, որոնց «Սպուտնիկ V» են պատվաստել, 1,4-1,5 անգամ գերազանցել Է այն անձանց հակամարմինների մակարդակից, որոնք հիվանդացել են COVID-19-ով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

 

armenpress.am

 

ՆԱՏՕ-ն մտահոգված է Միջերկրական ծովում Ռուսաստանի մեծացող ներկայությունից. Ստոլտենբերգ

 ՆԱՏՕ-ն մտահոգված Է Միջերկրական ծովում Ռուսաստանի մեծացող ներկայությունից եւ դաշինքի անդամ երկրներին կոչ Է անում համտեղ հակազդելու դրան: Հոկտեմբերի 6-ին այդ մասին դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել Է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ կառավարության ղեկավարի նստավայում կայացած հանդիպումից հետո, տեղեկացնում Է «Արմենպերս»-ը:

Հանդիպմանը, մասնավորապես, քննարկվել Է Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ լարվածությունը Հունաստանի Կաստելորիզո կղզու մերձակայքում սեյսմիկ հետախուզության համար ռազմանավերի խմբի ուղեկցությամբ Oruc Reis հետազոտական նավի առաքման պատճառով եւ ՆԱՏՕ-ում ստեղծվող մեխանիզմն Արեւելյան Միջերկրականում մայցամաքային ափամերձ ծանծաղուտի պատկանելության շուրջը հակամարտության լուծման համար:

«Մենք նաեւ քննարկեցինք մտահոգությունները Միջերկրական ծովում Ռուսաստանի մեծացող ներկայության պատճառով: Դա հետեւանքներ ունի մեր սեփական անվտանգության համար եւ, հետեւաբար, մենք պետք Է համատեղ հակազդենք դրան»,- ասել Է Ստորտենբերգը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

.panarmenian.net

 

Ասադ․ էրդողանը ԼՂ-ում կոնֆլիկտի գլխավոր նախաձեռնողն է

 Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին որակել է ԼՂ հակամարտության նոր փուլի գլխավոր նախաձեռնող։

«Նա Լիբիայում աջակցում է ահաբեկիչներին, նա է եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղում վերջերս սկսած կոնֆլիկտի գլխավոր դրդողն ու նախաձեռնողը»,- ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է Ասադը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Ռազմական գործողություններին ներգրավված է նաև Թուրքիան, այդ թվում՝ իր հարվածային թուրքական անօդաչու սարքերով և կործանիչներով։

 

.panarmenian.net

 

ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել աշխարհին՝ նպաստել կրակի դադարեցմանը Ղարաբաղում

 ՄԱԿ գլխավոր քարտուղր Անտոնիո Գուտերեշը կոչ է արել տարածաշրջանային և միջազգային դերակատարներին օգնել շտապ դադարեցնել կրակը ղարաբաղյան հակամարտության գոտում։ Այդ մասին տեղեկացրել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարկը։

Գուտերեշը դատապարտել է շարունակվող բախումները Ղարաբաղում` չնայած միջազգային հանրության բազում կոչերին։ Նա նաև մեծապես մտահոգված է բնակելի թաղամասերի հրետակոծման մասին հաղորդագրություններով, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Գլխավոր քարտուղարը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում, և կոչ է արել կողմերին անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները»,-ասել է Դյուժարիկը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։