Մեկնաբանություն.Աշխարհի 26 երկրներ դատպարտել են ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i126456-Մեկնաբանություն.Աշխարհի_26_երկրներ_դատպարտել_են_ԱՄՆ_ի_միակողմանի_պատժամիջոցները
Աշխարհի 26 երկրներ, այդ թվում Իրանը,Սիրիան, Ռուսաստանը,Չինաստանը և Իրաքը համատեղ հայտարարություն են տարածել,որում նշելով,որ աշխարհի որոշ անկախ երկրների նկատմամբ սահմանված ԱՄՆ-ի և արևմտյան որոշ երկրների միակողմանի ու բռնի տնտեսական պատժամիջոցները դարձել են մեծ խոչընդոտ կորոնավիրուսի դեմ պայքարի ճանապարհին , պահանջել են դադարեցնել այդ պատժամիջոցները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 06, 2020 15:01 Asia/Tehran
  • Մեկնաբանություն.Աշխարհի 26 երկրներ դատպարտել են ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցները

Աշխարհի 26 երկրներ, այդ թվում Իրանը,Սիրիան, Ռուսաստանը,Չինաստանը և Իրաքը համատեղ հայտարարություն են տարածել,որում նշելով,որ աշխարհի որոշ անկախ երկրների նկատմամբ սահմանված ԱՄՆ-ի և արևմտյան որոշ երկրների միակողմանի ու բռնի տնտեսական պատժամիջոցները դարձել են մեծ խոչընդոտ կորոնավիրուսի դեմ պայքարի ճանապարհին , պահանջել են դադարեցնել այդ պատժամիջոցները:

Երկուշաբթի օրը Մարդու իրավուքների հարցերով կայացած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երրորդ նստաշրջանում Չինաստանն ընթերցեց  26 երկրների համատեղ հայտարարությունը:Այդ երկրները հայտարարել են, որ դա մարդու իրավունքների ոտնահարում է՝ կորոնավիրուսի պանդեմիայի դեմ համաշխարհային պայքարի ընթացքում:

Միացյալ Նահանգները հանդիսանում է աշխարհի ամենամեծ պատժամիջոցներ սահմանող երկիրը և իր արտաքին քաղաքականության նպատակների շրջանակում  ունի ամենաերկար պատմությունը ՝ այլ երկրների նկատմամբ բոլոր տեսակի պատժամիջոցներ կիրառելու հարցում:

Վաշինգտոնի որոշ դաշնակիցներ նույնպես համագործակցում են ԱՄՆ-ի հետ պատժամիջոցներ կիրառելու հարցում: Այս պատժամիջոցներն իրականացվում են ԱՄՆ-ի քաղաքականություններին ու քայլերին դեմ գնալու կամ ԱՄՆ-ի կողմից  պատժամիջոցների ենթարկված երկրներն սպառնալիք ներկայացվելու  պատրվակով: Նույնիսկ այս զգայուն ժամանակահատվածում երբ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով շատ երկրներում տնտեսական ծանր պայմաններ են տիրում,  Վաշինգտոնը նույն տեմպով շարունակում է  պատժամիջոցներ կիրառելու իր քաղաքականությունը:

ԱՄՆ-ն առավելագույն ճնշման քաղաքականության շրջանակում Իրանի դեմ պատմության ամենախիստ պատժամիջոցները սահմանելով , միակողմանի բազում պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի, Չինաստանի, Վենեսուելայի,Կուբայի , Սիրիայի ու Հյուսիսային Կորեայի նման երկրների նկատմամբ: 

ԱՄՆ-ի կողմից Սիրիայի  նկատմամբ սահմանված վերջին պատժամիջոցները կիրառվել են սեպտեմբերի 30-ին: ԱՄՆ Պետդեպարտամենտը պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի 17 անձանց ու  կառույցների նկատմամբ:

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Գիեր Փիթերսոնը Դամասկոսի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների մասին ասել է.«Սիրիային պարտադրված միակողմանի պատժամիջոցները խոչընդոտում են այդ երկրի առողջապահական պարագաների և սննդամթերքի ապահովմանը:

Թեև այլ երկրների հատկապես մրցակից երկրների դեմ քաղաքական, առևտրային,անվտանգության և նույնիսկ մարդու իրավունքների տարբեր պատրվակներով  են կիրառվում   ԱՄՆ-ի պատժամիջոցները, այնուամեյանիվ, այդ քաղաքականության շարունակման հիմնական նպատակը Վաշիգտոնի շահերի հետապնդումն է:

Հաշվի առնելով կորոնավիրուսի  պանդեմիան ,միջազգային շրջանակները բողոքել են տարբեր երկրների նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականության շարունակման դեմ :

ՄԱԿ-ի անկախ փորձագետները 2020 թվականի օգոստոսին հայտարարել են.«Կուբայի ու Վենեսուելայի նման երկրների դեմ տնտեսական միակողմանի պատժամիջոցները մեծ տառապանք են պատճառել այդ երկրների ժողովուրդներին:

Այժմ թե՛ ԱՄՆ-ում և թե՛ աշխարհի մասշտաբով արշավ է սկսվել,որպեսզի Թրամփի վարչակազմին ստիպեն վերացնելու ԱՄՆ-ի կողմից  այլ ժողովուրդների դեմ սահմանված  բռնի, անմարդկային ու  միակողմանի պատժամիջոցները :

Հաշվի առնելով ԱՄՆ-ի շարունակական  միակողմանի պատժամիջոցների կործանարար հետևանքները, անհրաժեշտ է, որ երկրները քննադատեն Վաշինգտոնին, առանց Անվտանգության խորհրդի թույլտվության`միակողմանի պատժամիջոցներ կիրառելու պատճառով, որպեսզի ԱՄՆ-ն ստիպված լինի վերանայել այդ հարցը: