Իրանի ՀՕՊ ցանցը համալրվել է առաջատար ռադարային համակարգով
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i126481-Իրանի_ՀՕՊ_ցանցը_համալրվել_է_առաջատար_ռադարային_համակարգով
Չնայած պատժամիջոցներին. Իրանի Իսլամական Հանրապետությունը կարողացել է բավարարել իր պաշտպանական կարիքների ավելի քան 90 տոկոսը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 07, 2020 08:00 Asia/Tehran
  • Իրանի ՀՕՊ ցանցը համալրվել է առաջատար ռադարային համակարգով

Չնայած պատժամիջոցներին. Իրանի Իսլամական Հանրապետությունը կարողացել է բավարարել իր պաշտպանական կարիքների ավելի քան 90 տոկոսը:

Իսկ դա հնարավոր է եղել կարևոր և առանցքային ոլորտներում, ներառյալ հակաօդային պաշտպանության համակարգերի արտադրության ոլորտում, տեղական  մասնագիտացված գիտելիքների  կիրառման շնորհիվ : Ռադարները կարևոր դեր են խաղում օդային երթևեկի կառավարման և օդային տարածքն անվտանգ պահելու հարցում: Այս ոլորտում Իրանը կարողացել է գրանցել արևոր ձեռքբերումներ,  ներառյալ ռադարային համակարգերի հրթիռներիև կապի համակարգերի արտադրությունը:

Երեքշաբթի օրը, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդուժի կողմից կառուցված «Ղադիր» ռադարային երկու համակարգեր, Խաթամ ​​ալ-Անբիա ՀՕՊ բազայի հրամանատար գեներալ-մայոր Սեյեդ Աբդոլռահիմ Մուսավին  ներկայությամբ, հանձնվել են ԻՀՊԿ ռադիոլոկացիոն պաշտպանության ցանցին:

«Ղադիր» ռադարի  առանձնահատկություններից մեկը 360 աստիճան և հազար կիլոմետր հեռավորությամբ  ծածկույթի ապահովումն է: Այս ռադարը կարող է հայտնաբերել բոլոր տեսակի ռադարախույս ինքնաթիռները և աշխատել  էլեկտրոնային պատերազմների պայմաններում: Հակաօդային պաշտպանության ուժերի   հաջողությունները անվտանգության հովանոց են ստեղշել Իրանի երկնքում: Տեղական արտադրության պաշտպանական  համակարգերը վերահսկում են յուրաքանչյուր ռազմական թռչող օբյեկտի տեղաշարժը: Այս հանգամանքը կարևոր է երկու առումով:

Առաջին՝ այն վկայում է Իրանի պաշտպանական կարողությանի աճը և հնարավոր սպառնալիքներն ու հարձակումները կանխելու կարողության մասին:

Երկրորդ, դա պատասխան է ԱՄՆ պատժամիջոցներին, որը  փորձում է կանխել Իրանի   զենքի էմբարգոյի չեղարկումը:

Վերջին տարիներին պաշտպանական արդյունաբերության փորձագետներն օգտվելով տեղական գիտելիքներից ու տեխնոլոգիաներից, պաշտպանական կարիքների բավարարման հարցում արձանագրել  են նշանակալի նվաճումներ, այդ թվում նաև  ռադարային համակարգերի, հրթիռների և կապի համակարգերի արտադրության ոլորտներում:

Այս առումով  կարելի է նշել տեղական արտադրության մի շարք առաջադեմ ռադարային և պաշտպանական համակարգեր, ինչպիսիք են «Խորդադի 15» ՀՕՊ համակարգը,  «Սայադ 2 և 3» հակահրթիռային պաշտպանական համակարգերը և «Բավար 3» համակարգը, որոնք  բազմիցս ապացուցել են իրենց արդյունավետությունը:

«RQ-4 Global Hawk» գլոբալ Hawk ամերիկյան առաջադեմ անօդաչու թռչող սարքի խոցումը 2019-ի հունիսին և դրա ոչնչացման համար իր տեղեկատվությունը Խորդադի 3-րդ համակարգին ուղարկելը, իրանական առաջադեմ ռադարների կարողության ևս մեկ ապացույցն է::

«Ամերիկյան անօդաչու թռչող սարքի  խոցումը  ցույց տվեց, որ Իրանը կիրառեց իր նոր ռազմական հնարավորություններից մեկը», - գրում է RAND կորպորացիայի փորձագետ Բեկա Վասերը `նշելով, որ Իրանի ՀՕՊ կարողությունը կարող է լուրջ մարտահրավեր հանդիսանալ Միացյալ Նահանգների համար:  «Իրանը կարողացել է թիրախավորել ԱՄՆ-ի ռադարախույս  թռչող սարքերը 18 կիլոմետր հեռավորության վրա, ինչը ցույց է տալիս, որ նրանք ունեն առաջադեմ պաշտպանական համակարգեր»,- աել է նա:

Այս ձեռքբերումները կարևոր ուղերձ են հղում առ այն, որ ԱՄՆ-ի պատժամիջոցների հետևանքով Իրանը ոչ միայն չի դադարեցրել իր պաշտպանական արդյունաբերության զարգացումը այլև ձեռնարկելու է բոլոր հնարավոր քայլերը՝ ռազմական ինքնաբավության և անվտանգության անկախության հասնելու համար: