Իրանի ՀՕՊ ցանցը համալրվել է առաջատար ռադարային համակարգով
Չնայած պատժամիջոցներին. Իրանի Իսլամական Հանրապետությունը կարողացել է բավարարել իր պաշտպանական կարիքների ավելի քան 90 տոկոսը:
Իսկ դա հնարավոր է եղել կարևոր և առանցքային ոլորտներում, ներառյալ հակաօդային պաշտպանության համակարգերի արտադրության ոլորտում, տեղական մասնագիտացված գիտելիքների կիրառման շնորհիվ : Ռադարները կարևոր դեր են խաղում օդային երթևեկի կառավարման և օդային տարածքն անվտանգ պահելու հարցում: Այս ոլորտում Իրանը կարողացել է գրանցել արևոր ձեռքբերումներ, ներառյալ ռադարային համակարգերի հրթիռներիև կապի համակարգերի արտադրությունը:
Երեքշաբթի օրը, իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդուժի կողմից կառուցված «Ղադիր» ռադարային երկու համակարգեր, Խաթամ ալ-Անբիա ՀՕՊ բազայի հրամանատար գեներալ-մայոր Սեյեդ Աբդոլռահիմ Մուսավին ներկայությամբ, հանձնվել են ԻՀՊԿ ռադիոլոկացիոն պաշտպանության ցանցին:
«Ղադիր» ռադարի առանձնահատկություններից մեկը 360 աստիճան և հազար կիլոմետր հեռավորությամբ ծածկույթի ապահովումն է: Այս ռադարը կարող է հայտնաբերել բոլոր տեսակի ռադարախույս ինքնաթիռները և աշխատել էլեկտրոնային պատերազմների պայմաններում: Հակաօդային պաշտպանության ուժերի հաջողությունները անվտանգության հովանոց են ստեղշել Իրանի երկնքում: Տեղական արտադրության պաշտպանական համակարգերը վերահսկում են յուրաքանչյուր ռազմական թռչող օբյեկտի տեղաշարժը: Այս հանգամանքը կարևոր է երկու առումով:
Առաջին՝ այն վկայում է Իրանի պաշտպանական կարողությանի աճը և հնարավոր սպառնալիքներն ու հարձակումները կանխելու կարողության մասին:
Երկրորդ, դա պատասխան է ԱՄՆ պատժամիջոցներին, որը փորձում է կանխել Իրանի զենքի էմբարգոյի չեղարկումը:
Վերջին տարիներին պաշտպանական արդյունաբերության փորձագետներն օգտվելով տեղական գիտելիքներից ու տեխնոլոգիաներից, պաշտպանական կարիքների բավարարման հարցում արձանագրել են նշանակալի նվաճումներ, այդ թվում նաև ռադարային համակարգերի, հրթիռների և կապի համակարգերի արտադրության ոլորտներում:
Այս առումով կարելի է նշել տեղական արտադրության մի շարք առաջադեմ ռադարային և պաշտպանական համակարգեր, ինչպիսիք են «Խորդադի 15» ՀՕՊ համակարգը, «Սայադ 2 և 3» հակահրթիռային պաշտպանական համակարգերը և «Բավար 3» համակարգը, որոնք բազմիցս ապացուցել են իրենց արդյունավետությունը:
«RQ-4 Global Hawk» գլոբալ Hawk ամերիկյան առաջադեմ անօդաչու թռչող սարքի խոցումը 2019-ի հունիսին և դրա ոչնչացման համար իր տեղեկատվությունը Խորդադի 3-րդ համակարգին ուղարկելը, իրանական առաջադեմ ռադարների կարողության ևս մեկ ապացույցն է::
«Ամերիկյան անօդաչու թռչող սարքի խոցումը ցույց տվեց, որ Իրանը կիրառեց իր նոր ռազմական հնարավորություններից մեկը», - գրում է RAND կորպորացիայի փորձագետ Բեկա Վասերը `նշելով, որ Իրանի ՀՕՊ կարողությունը կարող է լուրջ մարտահրավեր հանդիսանալ Միացյալ Նահանգների համար: «Իրանը կարողացել է թիրախավորել ԱՄՆ-ի ռադարախույս թռչող սարքերը 18 կիլոմետր հեռավորության վրա, ինչը ցույց է տալիս, որ նրանք ունեն առաջադեմ պաշտպանական համակարգեր»,- աել է նա:
Այս ձեռքբերումները կարևոր ուղերձ են հղում առ այն, որ ԱՄՆ-ի պատժամիջոցների հետևանքով Իրանը ոչ միայն չի դադարեցրել իր պաշտպանական արդյունաբերության զարգացումը այլև ձեռնարկելու է բոլոր հնարավոր քայլերը՝ ռազմական ինքնաբավության և անվտանգության անկախության հասնելու համար: