Մամուլի տեսություն 07.10.2020
Իրանի նախագահն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում հայտարարել է Թեհրանի պատրաստակամության մասին՝ օգնելու լուծել Լեռնային Ղարաբաղի շուրջ Բաքվի ու Երևանի միջև ընթացող հակամարտությունը:
Քեյհան թերթ
ՅՈՒՆԻՍԵՖ-ը բարձր է գնահատել Ալե Սաուդի օգնությունը Եմենի երեխաներին:
Ալե Սաուդն ամբողջ աշխարհում հայտնի է որպես մանկասպան ռեժիմ ՝ Եմենի հազարավոր երեխաների հրթիռային հարվածների կամ սննդի ու դեղորայքի շրջափակման միջոցով սպանելու համար:
Վերջին 5 տարվա ընթացքում ռեժիմը Եմենում սպանել է մեծ թվով երեխաների: Սակայն իր նավթային դոլարների միջոցով, ռեժիմը միշտ փորձել է շեղել հասարակության ուշադրությունն իր ոճրագործություններից: Եվ որոշ դեպքերում, դա նրան հաջողվել է:
Եվ 2018թ. եմենցի աշակերտներին տեղափոխող ավտոբուսի վրա սաուդյան կոալիցիայի կողմից իրականացված հարձակման տարելիցին ընդառաջ, ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Չորսը բարձր է գնահատել Ալե Սաուդին՝ Եմենում ՄԱԿ-ի մարդասիրական օգնության նախագծերին աջակցելու հարցում «առատաձեռն» օգնության համար: Նա հայտարարել է, որ թագավոր Սալմանի օգնության կենտրոնը Եմենի երեխաներին համար իրականացրել է 46 միլիոն դոլար արժողությամբ յոթ տարբեր ծրագրեր:
Աֆթաբե Յազդ թերթ
Դոնալդ Թրամփի կորանավիրուսային ռազմավարությունը
Կորոնավիրուսը դարձել է ԱՄՆ նախագահական ընտրությունների հիմնական և ազդեցիկ գործոններից մեկը:
Մոտ վեց ամիս առաջ, երբ ԱՄՆ-ում բռնկվեց կորոնավիրուսը, այն ի չիք դարձրեց փչացրեց Դոնալդ Թրամփի տնտեսական ձեռքբերումների զգալի մասը և լուրջ մարտահրավեր առաջացրեց գործող նախագահի համար, քանի որ երկրում աճեց գործազրկությունը:
Սա այն դեպքում, երբ Թրամփը տնտեսության ոլորտում իրեն հաղթող էր համարում իր առաջին ժամկետի ընթացքում: Հետևաբար, կորոնավիորւսի դեմ նրա ընտրած ռազմավարությունը դարձավ վիրուսն անտեսելը և պնդելը, որ երկիրը չպետք է փակվի այս վիրուսի պատճառով:
Իրան օրաթերթ
Իրանի պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի հկամարտության լուծմանը
ԻԻՀ նախագահը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում: հայտարարել է.. «Մենք ուշադրությամբ հետևում տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներին, որոնք բխում են Ադրբեջանի և Հայաստանի երկու հարևան երկրների հակամարտությունից: Տարածաշրջանի խաղաղության հարցը շատ կարևոր է: Եվ իհարկե մեր հարևանների տարածքային ամբողջականությունը նույնպես շատ կարևոր է»:
Ջավան օրաթերթ
Վելայաթի.ԼՂ հակամարտությունը պետք է հնարավորինս շուտ դադարեցվի
Անդրադառնալով Լեռնային արաբաղի տարածաշրջանի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող հակամարտությանն Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին ասել է. «Այն պետք է հնարավորինս շուտ դադարեցվի»:
Ընդգծելով բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը, որպես ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներից մեկը, Վելայաթին ասել է. «Իրանը, որպես ՄԱԿ-ի անդամ երկիր, կարևորում է այս սկզբունքը, հատկապես հաշվի առնելով, որ այս երկու երկրներն իր հյուսիսային հարևաններն են»:
armenpress.am
Քուվեյթի Էմիրը շեյխ Մաշաալ ալ Ահմեդ աս Սաբահին ընտրել Է գահաժառանգ արքայազն. KUNA
Քուվեյթի Էմիր շեյխ Նավաֆ ալ Ահմեդ ալ Ջաբերը հոկտեմբերի 7-ին հայտնել Է պետության ղեկավարի պաշտոնում իրեն հաջորդողի անունը: Ինչպես հայտնել Է KUNA լրատվական գործակալությունը, գահաժառանգ Է դարձել նոր միապետի կրտսեր եղբայր շեյխ Մաշաալ ալ Ահմեդ ալ Ջաբեր աս Սաբահը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ազգային գվարդիայի հրամանատարի 80-ամյա տեղակալի եւ Էմիրի արքունիքի գործերի նախարարի պաշտոնակատարի թեկնածությունը պաշտպանել են կառավարող գերդաստանի մի քանի անդամներ: Սահանադության համաձայն՝ սեպտեմբերի 30-ին երդում տված Էմիրը մեկ տարի ուներ իր հաջորդողի անունը հրապարակելու համար:
Ըստ KUNA-ի տեղեկատվության՝ հոկտեմբերի 8-ին երկրի Ազգային ժողովը (խորհրդարանը) կհավաքվի այս նստաշրջանի իր եզրափակիչ նիստին եւ, ինչպես սպասվում Է, պատգամավորները հատուկ ընթացակարգի ընթացքում պետք Է իրենց լոյալությունը հայտնեն նոր գահաժառանգ արքայազնին:
Շեյխ Մաշաալ ալ Ահմեդ ալ Ջաբեր աս Սաբահը ծնվել Է 1940 թվականին: Քուվեյթի Էմիր 91-ամյա շեյխ Սաբահ ալ Ահմեդ ալ Ջաբեր աս Սաբահը մահացել Է սեպտեմբերի 29-ին: Հաջորդ օրը երդում Է տվել նոր Էմիրը՝ նրա արյունակից եղբայր 83-ամյա Նավաֆ ալ Ահմեդ ալ Ջաբեր աս Սաբահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են ՀԱՊԿ-ի երկրներում իրադրությունը խախտելու արտաքին ուժերի փորձերի մասին
Արտաքին ուժերը փորձում են ապակայունացնել հասարակական-քաղաքական իրադրությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրներում. դա դիտվել Է Բելառուսում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը:
«Ուշադրություն Է գրավում մեր երկրներում հասարակական-քաղաքական իրադրությունն ապակայունացնելու արտաքին ուժերի ձգտումը: Մենք դա դիտել ենք Բելառուսում, որտեղ մեզ համար ակներեւ են ներքին բարդություններն օգտագործելու փորձերը, որոնց հետ բախվել են մեր եղբայր բելառուսները, այն բանի համար, որպեսզի միջամտվի դրսից, բելառուս ժողովրդին պարտադրվեն կարգեր, որոնք շահավետ կլինեն արտաքին խաղորդների համար»,- ասել Է Պանկինը ռազմավարական զարգացման կողմնորոշիչների թեմային նվիրված ՀԱՊԿ-ի կլոր սեղանի ընթացքում:
Նա ընդգծել Է, որ, ըստ Էության, խոսքը հետխորհրդային տարածքի համար պայքարի մասին Է, որտեղ «մեզ հենց մեր տանը համառորեն ցանկանում են պարտադրել ինչ-ինչ կանոններ, որոնք խորթ են մեզ, մեր մշակույթին, հասարակության մեր ընկալմանը, մեր միասնության ընկալմանը»:
Ընդդիմադիրների զանգվածային բողոքների ակցիաներն ամբողջ Բելառուսում սկսվել Էին օգոստոսի 9-ին, նախագահի ընտրություններից հետո, որոնց ժամանակ հաղթանակ Է տարել Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն. ԿԸՀ-ի տվյալներով՝ նա հավաքել Է ձայների 80,1 տոկոսը: ՀԱՊԿ-ի մեջ մտնում են՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
armenpress.am
Պուտինը հաստատել Է ԱՄՆ-ի ապագա բոլոր նախագահների հետ աշխատելու իր պատրաստակամությունը
Ցանկացած պետության, այդ թվում՝ ԱՄՆ-ի, նախագահի թեկնածուների դիրքորոշումը պետք Է գնահատեն այդ երկրների քաղաքացիները, Ռուսաստանն այստեղ դիտորդ կողմ Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմնեպրես»-ը, հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ցանկացած երկրի նախագահի թեկնածու, այդ թվում մեծ տերության, հարկավոր Է այդ մասին ուղղակիորեն ասել, ինչպես ԱՄՆ-ն Է, պետք Է գնահատեն այդ երկրի ընտրողները, այս դեպքում՝ Միացյալ Նահանեների քաղաքացիները:
Մենք կողմնակի դիտորդներ ենք, մենք չենք միջամտում»,-ասել Է Պուտինը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե ԱՄՆ-ի նախագահի որ թեկնածուի դիրքորոշումն Է իրեն ավելի մոտ: Ռուսաստանը կաշխատի ԱՄՆ-ի ապագա բոլոր նախագահների հետ, որին կվստահի ամերիկյան ժողովուրդը, հավելել Է Վլադիմիր Պուտինը:
«Մենք կաշխատենք Միացյալ Նահանգների ապագա բոլոր նախագահների հետ, որին կվստահի ամերիկյան ժողովուրդը»,ասել Է նա՝ հանդես գալով «Ռոսիա 24» հեռուստաալիքով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
panarmenian.net
Փաշինյանը և Պուտինը կրկին քննարկել են իրավիճակը ԼՂ-ում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Վարչապետը շնորհավորել է նախագահ Պուտինին ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Նա ջերմ բարեմաղթանքներ է հղել այդ առթիվ՝ հաջողություն ցանկանալով նրան պետության ղեկավարի բարձր առաքելությունն իրականացնելու գործում:
Կողմերը նաև քննարկել են նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ կարևորելով ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցումը:
Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ այն, ինչ կատարվում է Ղարաբաղում, ողբերգություն է։ Նա ասել էր նաև, որ ՌԴ-ն պատրաստ է կատարել ՀԱՊԿ գծով իր պարտավորությունները ՀՀ հանդեպ։ Կրեմլից պարզաբանել էին, որ ՀԱՊԿ շրջանակում ՌԴ պարտավորությունները ԼՂ-ի վրա չեն տարածվում։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։
panarmenian.net
Բաքվի հայտարարություններից հետո Աթենքը հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին
Հունաստանը հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին ադրբեջանական կողմի հայտարարությունից հետո, իբրև Հունաստանն իր տարածքում հանդուրժում է ահաբեկիչների։ Reuters-ի փոխանցմամբ՝ հունական կողմը նման պնդումներն ամբողջությամբ անհիմն ու վիրավորական է որակել։
Ըստ Հունաստանի ԱԳՆ-ի՝ խիստ բողոք է ներկայացվել նաև Հունաստանում Ադրբեջանի դեսպանին, իսկ Ադրբեջանում Հունաստանի դեսպանը հետ է կանչվել Աթենք՝ խորհրդակցությունների:
Ադրբեջանը հայտարարել էր, որ հունական կառավարությունը հանդուրժողականություն է դրսևորում ԼՂ բախումներում Ադրբեջանի նկատմամբ հունական տարածքից կազմակերպվող ահաբեկչական գործողությունների, զինյալ-ահաբեկիչների հավաքագրման փորձերի և կիբերհարձակումների նկատմամբ։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։