Աֆղանստանից ամերիկյան զորուժը դուրս բերելու Թրամփի նոր խոստումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i126582-Աֆղանստանից_ամերիկյան_զորուժը_դուրս_բերելու_Թրամփի_նոր_խոստումը
Նախագահ Դոնալդ Թրամփը իր նախընտրական խոստումների և 2020-ի փետրվարին ԱՄՆ-Թալիբան համաձայնագրի շրջանակներում շեշտը դրել էր Աֆղանստանից ամերիկյան զորքերի վաղաժամկետ դուրսբերման վրա: Եվ հիմա, նախագահական ընտրությունների նախօրեին, Թրամփը հանկարծ նորցի անդրադառնուէմ այդ խնդրին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 09, 2020 08:41 Asia/Tehran
  • Աֆղանստանից ամերիկյան զորուժը դուրս բերելու Թրամփի նոր խոստումը

Նախագահ Դոնալդ Թրամփը իր նախընտրական խոստումների և 2020-ի փետրվարին ԱՄՆ-Թալիբան համաձայնագրի շրջանակներում շեշտը դրել էր Աֆղանստանից ամերիկյան զորքերի վաղաժամկետ դուրսբերման վրա: Եվ հիմա, նախագահական ընտրությունների նախօրեին, Թրամփը հանկարծ նորցի անդրադառնուէմ այդ խնդրին:

Նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը Թվիթերում գրել է, որ Աֆղանստանում մնացած ամերիկյան զորքերը պետք է տուն վերադառնան մինչ Ծննդյան տոները (2020 թ. դեկտեմբերի 25-ին): Հատկանշական է, որ չորեքշաբթի օրը,  Թրամփի Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդական Ռոբերտ Օ'Բրայանը հայտարարել էր, որ հաջորդ տարվա սկզբին ԱՄՆ-ը Աֆղանստանում իր զորքերի թիվը կկրճատի, ահսցնելով  2500-ի:

2020-ի փետրվարին Միացյալ Նահանգները համաձայնագիր ստորագրեց Թալիբան խմբավորման հետ, որի համաձայն օտարերկրյա զորքերը Աֆղանստանից  դուրս պիտի գային  մինչև 2021 թ.

Թրամփը,  նախընտրական խոստումներից մեկն ամերիկացի զինծառայողների հայրենիք վերադառնալն էր, ավելի ավղ հայտարարել էր, որ մինչև 2020 թ. նոյեմբեր ամիսն  Աֆղանստանում ամերիկյան զորքերի թիվը կկրճատվի ՝ 6 հազարից դառնալով  5,000: Օ'Բրայանը չորեքշաբթի օրը նաև շեշտել է, որ երբ Թրամփը եկավ իշխանության, Աֆղանստանում կար ավելի քան 10 հազար  ամերիկացի զինծառայող, սակայն այսօր այդ թիվը 5 հազարից պակաս է և 2021 թ. սկզբին կհասնի 2500-ի:

Համեմատելով Թրամփի և Օ'Բրայենի հայտարարությունները `պարզ  է դառնում, ամերիկացի երկու պաշտոնյաների միջև չկա նույնիսկ համաձայնեցվածություն  Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման ժամկետների հետ: Հետևաբար, է, որ Թրամփը, ով նախընտրական արշավում  հետ է մնում իր դեմոկրատ մրցակից Ջո Բայդենից, հատկապես առաջին նախընտրական հեռուստաբանավեճից հետո, փորձում է դատարկ խոստումներ տալ ամերիկյան բոլոր զորքերը Աֆղանստանից լիարժեք վերադարձնելու մասին, որպեսզի շահի ընտրողների ձայները: 

Թալիբները ողջունել են  Թրամփի հայտարարությունը: Հինգշաբթի օրը  Թալիբանը հայտարարել է, որ Աֆղանստանից մինչ Ծննդյան տոներ ամերիկացի զինծառայողներին դուսր բերելու  Թրամփի հայտարարությունը համարելով դրական քայլ է՝ Քաթարի համաձայնագիրը կյանքի կոչելու ուղղությամբ:

Փաստորեն, Թրամփի նոր հայտարարությունն ավելի շատ նախընտրական խոստում է, քան Աֆղանստանից վերջին զորքերը դուրս բերելու պաշտոնական ժամկետ:  Ռուսաստանը, որպես Աֆղանստանի դերակատարներցի մեկը,  արձագանքել է ԹՐամփի հայտարարությանը: Աֆղանստանում Ռուսաստանի հատուկ բանագնաց Զամիր Կուբալովը հինգշաբթի օրը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահի հայտարարությունն արվել է նախընտըրական քարոզարշավի շրջանակներում:

Մեկ այլ կարևոր խնդիր է այն, որ ԱՄՆ նախագահական ընտրություններին մնացել է մեկ ամսից էլ պակաս ժամանակ, և անհասկանալի է, թե հաջորդ նախագահը որքանով կկատարի Թրամփի վերջին խոստումը ՝ կրճատել ամերիկյան զորքուժն Աֆղանստանում: ԱՄՆ-ի Աֆղանստան ներխուժման 19 տարիների ընթացքում, այդ երկրում սպանվել  և վիրավորվել են  հազարավոր  ամերիկացի զինծառայողներ: Այդ երկրի ներկայությունն Աֆղանստանում որևէ արդյունք չի ունեցել քան սպանությունը, անապահովության աճն ու թմրանյութերի արտադրության ծավալների աճը: