Մամուլի տեսություն 10.10.2020
Այսօր Իրանական լրատվական կայքերի մեծ մասի գլխավոր լուրը իրանցի հանրահայտ երգիչ ու իրանական երգի վարպետ Մոհամմեդ Ռեզա Շաջարյանի մահվան մասին էր: Մոհամմեդ Ռեզա Շաջարյանի մարմինը հողին հանձնվեց Իրանիցի հանրահայտ բանաստեղծ Ֆիրդովսու կողքին Թուս քաղաքում:
«Շարղ»
Կյանքից հեռացավ բարձրաոճ երաժշտության ու անկախ արվեստի սիմվոլ Մոհամմեդ Ռեզա Շաջարյանը
Մոհամմեդ Ռեզա Շաջարյանը իրանական երգի վարպետ, բարձրաոճ երաժշտության ու անկախ արտվեստի խորհրդանիշ էր: Երջանկահիշատակ Շաջարյանը աշխարհի բարձրակարգ երգիչների ինչպես Պավարոտտիի ու այլոց շարքին էր դասվում: Այդ աստվածատուր ընդունակությունը ժառանգել է երիտասարդ տարիքում, երբ նա ազան էր ասում Մաշհադ քաղաքի մզկիթներից մեկում: Հետագայում ճանաչվեց Յունեսկոյում ու միջազգային կառույցներում: Ձայնային այս որակով էր, որ նա դարձավ իրանական դասական երգեցողության առաջնակարգ ուսուցիչներից մեկը և կարողացավ նոր երգեցողությամբ ու գործիքավորմամբ վերականգնել ու արդիականացնել իրանական երգի ավանդույթները: Հետևաբար նա Իրանի գիտական և հոգևոր կամ բարձրաոճ երաժշտության վերջին շրջանի սիմվոլներից մեկն է, որ հնից եկած ավանդությունը վերամշակեց ճաշակով իրանական ավանդական երաժշտությունից հեռացած երիտասարդների համար: Այնպես որ այդ երգը հնչեց նրանց շուրթերից ու նրանք Շաջարյանի ոճով սկսեցին երգել դասական ու նույնիսկ ժամանակակից բանադտեղծների երգերը:
«Խորասան»
Պատժամիջոցի զենքով ընտրապայքար
Այն դեպքում, երբ շուրջ երկուսուկես տարի է անցնում Իրանի դեմ ամենածանր տնտեսական պատժամիջոցներից, Իրանը չի հանձնվել ԱՄՆ-ի ամենածանր պատժամիջոցներին և շարունակում է իր դիմադրությունը բոլոր ճնշումների դեմ: ԱՄՆ-ի գնաձապետական դեպարտամենտը հայտարարում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում պատրաստ է աջակցկե իրանցիներին, սակայն այս հայտարարությանը հայակսող քայլով պատժամիջոցներ է սահմանում իրանական 18 բանկերի ու ֆինանսական կառույցների դեմ:
Նյու Հեմփշիր համալսարանի քաղաքագիտության դասախոս «Քըրք Դորսեյի» ասելով.«Թրամփը շարունակ ուզում է իցույց դնել Իրանի նկատմամբ իր խստությունը»: Փաստորեն Թրամփը ձգտում է այս քայլը որպես քարոզչական միջոց կիրառել դեմոկրատականների դեմ, որոնք քննադատել են Թրամփի հակաիրանական քաղաքականությունների անարդյունավետությունը: Հանրապետականների վերլուծական կենտրոնները նույնպես ձգտում են դեմոկրատ թեկնածուի հաղթանակի դեպքում մեծացնել Թրամփի կառավարության որոշումների հավանական չեղարկման ծախսերը»:
«Ջավան»
ԱՄՆ-ում ներքին պատերազմի բռնկման հավանականություն կա
ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների երկու թեկնածուների օգնականների բանավեճից հետո կատարված սոցհարցումների արդյունքները խոսում են դեմոկրատ թեկնածուի առաջատարության մասին: Այս պայմաններում, Դոնալդ Թրամփը մի անգամ ևս խոսել է առաջիկա ընտրություններուն ընտրակեղծիքի մասին և մյուս կողմից դաշնային ոստիկանությունը հայտնել է, որ Թրամիփ աջակից զինվածա անձինք փորձել են առևանգել Թրամփի քաղաքականությունները քննադատող նահանգապետին, սակայն այդ փորձը ձախողվել է: ԱՄՆ-ի ներքին դրությունը այնքան լարված է, որ նույնիսկ հյուսիսային հարևանը այսինքն Կանադան խոսել է ԱՄՆ-ի գալիք ընտրություններում թափանցիկության բացակայության հավանականության ու լարվածությունների սրման հարցով Վաշինգտոնի պատրաստության մասին: Չնայած որ առնվազն ԱՄՆ-ի երկու նահանգներում ազգային գվարդիան պատրաստ վիճակի գալու հրահանգ է ստացել:
«Էբթեքար»
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների բանավեճերը հայտնվել փակուղու առջև
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների բանավեճերը բադությունների մեջ են հայտնվել: Չնայած որ այս ընտրապայքարում հետքրքիր դեպքերն էլ քիչ չեն: Սկսած բանավեճերի ժամանակ տգեղ խոսքեր հնչեցնելուց մինչև նախագահի օգնականաի գլխին ճանճի նստելը, բոլորը իրենց վրա են կենտրոնացրել ԶԼՄ-ների ուշադրությունը: Սակայն բանավեճերից առավել կարևոր խնդիրը օնլայն բանավեճն է, որն նախատեսվում է անցկացվել Թրամփի հիվանդության պատճառով: Իհարկե Թրամփը դեմ էայս քայլին:
armenpress.am
Թարգմանչաց տոնը խոսում է մշակույթի հաղթանակի մասին. հայտնի են «Կանթեղ» մրցանակի դափնեկիրները
Թարգմանչաց տոնի կապակցությամբ Հայաստանի գրողների միության կազմակերպած ամենամյա «Կանթեղ» մրցանակաբաշխությանը մրցանակների արժանացան թարգմանիչներ Շուշանիկ Թամրազյանը, Անահիտ Թոփչյանը, Կառա Չոբանյանը, Գևորգ Ասատրյանը և Գուրգեն Բարենցին: Միջոցառումն անցկացվեց հոկտեմբերի 10-ին Օշականում:
Գրողների միության անդամները ծաղիկներ խոնարհեցին Մեսրոպ Մաշտոցի գերեզմանին, այնուհետև Տերունական աղոթքով մեկնարկեց «Կանթեղ»-ը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը խոստովանեց, որ երկմտել են՝ արժե՞ այս օրերին նշել տոնը, թե՞ ոչ: «Թարգմանչաց տոնը նշվել է նաև շատ ծանր տարիների, քանի որ այն խոսում է մշակույթի հաղթանակի մասին: Թարգմանական արվեստը տարբեր ժողովուրդների հետ հաղորդակցման ձև է, իսկ մենք պետք է ցույց տանք մեր ինքնությունը, որը դարերով է կերտվել: Այս տոնը ևս մեկ առիթ է, որ աշխարհը տեսնի, թե մեր ժողովուրդն ինչով է զբաղված: Այնպես որ երբեք չպետք է մոռանանք նման տոների մասին»,-շեշտեց Միլիտոնյանը:
Կառա Չոբանյանը, որը իսպաներենից հայերեն է թարգմանել ականավոր հեղինակների գործեր, ասաց՝ իր համար ամենամեծ մրցանակն ընթերցողների սերն ու սպասումն է, հաճելի է նաև գրչակից ընկերների բարձր գնահատականը: Չոբանյանն իր թարգմանություններից նշանակալի է համարում Նոբելյան մրցանակի արժանացած գործերը՝ Մարիոս Վարգաս Լյոսայի գրքերը և Գաբրիել Գարսիա Մարկեսի ստեղծագործությունները: «Հատկապես կարևորում եմ «Նահապետի աշունը» գրքի թարգմանությունը, քանի որ թեման մինչ օրս արդիական է»,-եզրափակեց նա:
Ֆրանսերենից հայերեն թարգմանությունների հեղինակ Շուշանիկ Թամրազյանն էլ կարևորեց այն, որ հայ մարդը միշտ ձգտել է մի կողմից անաղարտ պահել իր մշակութային ինքնությունը, մյուս կողմից զգայուն լսողություն է ունեցել օտար մշակույթի հանդեպ:
Գևորգ Ասատրյանն այժմ պարսկերենից հայերեն է թարգմանում «Շահնամե» գործը: Նա նշում է, որ չի կարողանում աշխատել, ինչ Ադրբեջանը ռազմական գործողություններ է սանձազերծել Արցախի դեմ: «Պարսիկ գրող Ֆիրդուսին հայերի թշնամիներին վայրի խոզեր է համարել: Նա գրել է, որ Հայաստանը հրաշալի կանաչ դրախտավայր է, որը հայերը ծաղկացնում են, իսկ վայրի խոզերը փղաչափ ժանիքներով ուզում են փորել այդ հողը»,-պատմեց նա: Անդրադառնալով մրցանակին՝ Ասատրյանն ասաց, որ իր համար պատիվ է այն ստանալը:
Թարգմանչաց տոնը Հայաստանի Հանրապետությունում սահմանված պետական տոն է՝ նվիրված հայ գրերի գյուտին, թարգմանչաց շարժմանը և մշակույթի նշանավոր գործիչներին: Հայ առաքելական եկեղեցին, Աստվածաշունչն առաջինը հայերեն թարգմանողներին դեռևս վաղ միջնադարում դասել է եկեղեցու սրբերի շարքը և սահմանել հատուկ՝ Սրբոց թարգմանչաց տոն: Թարգմանչաց տոնը նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը: Տոնակատարությունը պաշտոնապես բացվում է Օշականում՝ Հայոց այբուբենին նվիրված հուշարձանի մոտ: Երևանում, Գառնիում և այլ վայրերում կազմակերպվում են շքեղ տոնախմբություններ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ Հայաստանի գրողների միությունը 10-ից ավելի տարիներ իրականացնում է այս մրցանակաբաշխությունը, որի նպատակը դարեր ի վեր գոյություն ունեցող թարգմանչական ավանդույթները շարունակելն է:
armenpress.am
Գերմանիան կոչ է անում հարգել մարդասիրական նպատակով կրակի դադարեցման պայմանավորվածությունները
Գերմանիան ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունը և կոչ է անում հետևել կրակի դադարեցման ռեժիմին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը:
«Դաշնային կառավարությունը ողջունում է Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված մարդասիրական նպատակով կրակի դադարեցման պայմանավորվածությունները և երկու կողմին կոչ է անում հարգել այն և խուսափել հետագա զոհերից»,- նշված է հայտարարության մեջ:
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարել են, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած հաստատվում է մարդասիրական նպատակով կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան: «Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն լրացուցիչ։ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինում բովանդակային բանակցությունների՝ խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով: Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը»,-նշվել է հայտարարության մեջ։
Նախքան հումանիտար հրադադարի ուժի մեջ մտնելը, ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ էր ձեռնարկել Հադրութի ուղղությամբ: ՊԲ-ն իրականացրել է ներթափանցած խմբի շրջափակման և ոչնչացման գործողություններ:
Օրեր առաջ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը հայտարարել էր, որ Հայաստանն ազդարարել է հրադադարի վերաբերյալ իր սկզբունքային պատրաստակամությունը, և «եթե Ադրբեջանն այս հարցում չգնա զիջումների, Եվրամիությունը պետք է ուժեղացնի իր ճնշումը Բաքվի վրա»։
news.am
Ադրբեջանը ևս 1 անգամ ապացուցեց, որ վտարյալ պետություն է, որը չի կատարում իր պարտավորություններն անգամ 5 րոպե. Արցախի ԱԳՆ
Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից մարդասիրական հրադադարը խախտելու վերաբերյալ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Խստագույնս դատապարտում ենք մարդասիրական նպատակներով զոհվածների և ռազմագերիների փոխանակման համար հրադադարի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների Ադրբեջանի ուխտադրուժ խախտումը։ Հատկապես աղաղակող է այն փաստը, որ Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների եռյակ դաշինքը հարձակում է ձեռնարկել մարդասիրական հրադադարի շրջանակներում Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կողմից կրակի դադարեցման մասին հայտարարելուց անմիջապես հետո։ Իր գործողություններով Ադրբեջանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ հանդիսանում է վտարյալ պետություն, որը չի կատարում իր պարտավորություններն անգամ 5 րոպե։
Այսօրվա ուխտադրուժ հարձակումը համոզիչ կերպով վկայում է, որ Ադրբեջանը բանակցությունները դիտարկում է բացառապես որպես քողարկում՝ ռազմական գործողություններին պատրաստվելու համար։ Ստեղծված իրադրությունում միջազգային հանրությունը վտարյալ պետությանը կարող է կանգնեցնել միայն մեկ ճանապարհով՝ Արցախի Հանրապետության ճանաչմամբ, ինչն անհրաժեշտ իրավական մեխանիզմներ կապահովի՝ խաղաղություն և անվտանգություն երաշխավորելու ինչպես մեր հանրապետության, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար»:
news.am
ՌԴ-ն և այլ գերտերությունները հստակ տեղեկատվություն ունեն՝ ով է խախտել հրադադարը. ինչ կանեն՝ իրենց որոշելիքն է. Թունյան
Ադրբեջանը խախտեց հրադադարը դրա հաստատումից ընդամենը 5 րոպե անց։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Հայաստանում եւ Արցախում որեւէ մեկը հավատո՞ւմ էր, որ սրանք իրենց խոսքի տերը կլինեն։ ՈՉ։
Հայկական զինուժը իր զգոնությունը թուլացնելու է՞ր այսօր ժամը 12:00-ից հետո։ Իհարկե, ՈՉ։
Ռուսաստանը եւ այլ գերտերությունները հստակ տեղեկատվություն ունե՞ն՝ ով է խախտել հրադադարը։ ԱՅՈ։
Սա Ադրբեջանի եւ իր ավագ եղբոր կողմից արհամարհական վերաբերմո՞ւնք է Ռուսաստանի եւ մյուսների նկատմամբ։ ԱՅՈ։
Թե ինչ կանեն այս պետությունները, իրենց որոշելիքն է։
Մեր անելիքը հստակ է՝ շարունակել հակաահաբեկչական պատերազմը եւ այնպես ծնկի բերել թշնամուն, որ հրադադար աղերսեն։
Կարո՞ղ ենք։ ԱՆԿԱՍԿԱԾ։
Դրա համար սառնասիրտ, առանց չափից դուրս ոգեւորվելու կամ վհատվելու, առանց հոգնելու, խելացի, մտածված, միասնաբար, ամեն մեկս մեր կարողացածի չափով, պիտի պայքարենք։
Լույսի պես տղերք են զոհվել ու զոհվում, գիտեմ՝ ծանր է։ Գիտեմ, էդ տղերքի ծնողներին էսպիսի գրառումներով չես մխիթարի։ Ամեն հոգեհանգստի մասնակցելուց հետո, անկախ ինձնից, իրենց աչքերով եմ նայում էս սոցցանցային աժիոտաժին...
Բայց ունենք, ինչ ունենք։ Պատերազմ է, որը մենք չենք սկսել, բայց որը պիտի հաղթենք՝ առաջին հերթին հանուն հենց էդ տղերքի։ Այլընտրանք պարզապես չկա։
Մեկը կռվելով, մյուսը գումարով, երրորդը՝ իր կապերով, չորրորդը՝ իր գիտելիքներով ու փորձով, հինգերորդը՝ իր ծառայություններով... Միասին, իրար մեջքի կանգնած՝
news.am
Ղրղզստանի խորհրդարանը հավանություն է տվել վարչապետի պաշտոնում Սադիր Ժապարովի թեկնածությանը
Ժոգորկու Քենեշը (Ղրղզստանի խորհրդարան) արտահերթ նիստում հավանություն է տվել վարչապետի պաշտոնում Սադիր Ժապարովի թեկնածությանը, հաղորդում է Սպուտնիկ Ղրղզստանը:
Հոկտեմբերի 6-ին խորհրդարանականների մի մասը հավանություն է տվել նրա թեկնածությանը: Այսօր ընթանում է խորհրդարանի արտահերթ նիստը, որի օրակարգում է կառավարության ղեկավարի պաշտոնում թեկնածությունը: Ընդ որում, ավելի վաղ խորհրդարանի փոխխոսնակ Աիդա Քասըմալիեւան առաջարկել է վերանայել այլ թեկնածություն:
Իրադարձությունները խորհրդարանական ընտրություններից հետո
Հոկտեմբերի 5-ին Բիշքեկում խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ակցիա է տեղի ունեցել: Բախումներ են սկսվել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ, ինչի հետեւանքով տուժել է ավելի քան 1000 մարդ, մեկ մարդ մահացել է: Գիշերը ցուցարարները գաղութից ազատել են նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին, Սադիր Ժապարովին եւ մի քանի այլ քաղաքական գործիչների:
Հոկտեմբերի 6-ին ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել ընտրությունների արդյունքները: Երեկոյան խորհրդարանականների մի մասը հավանություն է տվել վարչապետի պաշտոնում Ժապարովի թեկնածությանը:
Հոկտեմբերի 7-ին պետական ձեռնարկություններն ու ընկերությունները հայտնել են գրավման փորձի մասին, մայրաքաղաքում կրկին ցույցեր են անցկացվել: Ցուցարարներից մեկը հանդես է եկել ի աջակցություն Ժապարովի, մյուսները պահանջել են պաշտոնյաների լյուստրացիան:
Հոկտեմբերի 8-ին նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին տեղեկացրել են, որ առանձին պատգամավորներ իմպիչմենթի գործընթաց են սկսել:
Հոկտեմբերի 9-ին 4 կուսակցությունների միությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է Օմուրբեկ Բաբանովին: Նրա աջակիցների շարասյունը միացել է ի աջակցություն Աթամբաեւի հանրահավաքին: Նրանք միասին ուղեւորվել են Ալա-Տոո հրապարակ: Ցուցարարների եւ Ժապարովի աջակիցների միջեւ բախումներ են տեղի ունեցել, Աթամբաեւի մեքենայի ուղղությամբ կրակոցներ են արձակել:
hraparaktv.am
ՖՐԱՆՍԻԱՆ ՈՂՋՈՒՆԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ ԿՐԱԿԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ֆրանսիան ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հումանիտար զինադադարի մասին հայտարարությունը: Այն այժմ պետք է իրականացվի եւ խստորեն պահպանվի, որպեսզի պայմաններ ստեղծվեն երկու երկրների միջեւ ռազմական գործողությունների մշտական դադարեցման համար: Այս մասին հայտնում է Ֆրանսիայի ԱԳՆ-ն։
Առարկայական բանակցությունները, որոնց կողմերը ներգրավվել են Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, պետք է վերսկսվեն առանց նախապայմանների: Ֆրանսիան մնում է կենտրանցած ՝ այս շրջանակներում դրան նպաստելու համար: