Ղարաբաղում պատերազմի ավարտն Իրանի և Ռուսաստանի նախագաների խորհրդակցության առանցքում
Ղարաբաղում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող հակամարտությունը բանակցությունից բացի այլ լուծում չունի: Իրանը դեմ է ռազմական գործողություններին, քանի որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմի միակ պարտվողը ժողովուրդներն են:
Մոտ երկու շաբաթ առաջ սկսված այս հակամարտությունը մարդկային և ֆինանսական կորուստներ է պատճառել երկու կողմերին, հատկապես տարածաշրջանի բնակիչներին:
1988 թվականի փետրվարին մեկնարկած Ղարաբաղյան ճգնաժամը վերածվեց ավերիչ պատերազմի և շարունակվեց մինչև 1994 թվականը: Վեց տարի տևած պատերազմի հետևանքով զոհվեց մոտ 35 հազար մարդ: Ավելի քան 800 հազար մարդ տեղահանվեց: Թեև հակամարտության հենց սկզբում նախագծեր ներկայացվեցին հակամարտության կարգավորման համար, բայց դրանք, այդ թվում Մինսկի միջնորդական խմբի ձևավորումը ոչ մի արդյունքի չհասան և տարածաշրջանը շարունակեց մնալ «ոչ խաղաղություն ոչ պատերազմ» իրավիճակում: Իհարկե ղարաբաղյան հակամրտությանը որոշ միջնորդությունների նպատակը տարածաշրջանի խաղաղության խախտումն է եղել: Արևմտյան երկրներն անկասկած տարածաշրջանում ունեն այնպիսի շահեր, որոնք նրանք տեսնում են տարածաշրջանի երկրների միջև ճգնաժամային հարաբերությունների պահպանման մեջ: Ղարաբաղում ներկա հակամարտության սրմանը նույնպես պետք է մեծ ուշադրություն դարձնել՝ հաշվի առնելով դրա տարածաշրջանային հետևանքները: Այս շրջանակում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շաբաթ օրը հեռախոսազրույցում մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում որոշ ահաբեկչական խմբավորումների ներգրավվածության կապակցությամբ:
Անցած մի քանի օրերի ընթացքում Իրանի նախագահն ու արտգործնախարարը հեռախոսազրույցներ են ունեցել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ՝ կոչ անելով հրադադար հաստատել և սկսել բանակցությունները՝ լուծելու իրենց տարաձայնությունները: Փորձը ցույց է տալիս, որ շարունակվող հակամարտությունները ոչ միայն չեն օգնի կարգավորել տարաձայնությունները, այլև ավելի կբարդացնեն իրավիճակը տարածաշրջանում:
Իրանի դիտանկյունից՝ Հարավային Կովկասում ռազմական գործողությունների դադարեցումը խաղաղության համար լուրջ և արդյունավետ երկխոսություն սկսելու առաջին քայլն է: Անցած մի քանի օրերի ընթացքում տարածաշրջանային ջանքերով Բաքուն և Երևանը եկել են այն եզրակացության ,որ տարաձայնությունները լուծելու համար նախ պետք է հրադադարի ռեժիմ հաստատել, ապա նստել բանակցությունների սեղանի շուրջ: Նման պայմաններում տարածաշրջանի երկրների կողմից այս հակամարտության կարգավորման համար մեխանիզմի ակտիվացման կարիքն առավել քան երբևէ զգացվում է:
ԻԻՀ նախագահն կարևորելով հրադադարի ռեժիմի հարգումն ու հարատևումը, Թեհրանի պատրաստակամությունն է հայտնել այս ոլորտում ցանկացած օգնություն ու համագործակցություն ցուցաբերելու համար:
Կասկած չկա, որ երկու հարևան երկրների՝ Ադրբեջանի ու Հայաստանի միջև ռազմական բախումը դառն ու մտահոգիչ է, և հակամարտության շարունակումն անշուշտ, կբարդացնի իրավիճակը տարածաշրջանում: Փորձը ցույց է տվել, որ այս ճգնաժամերի հետևանքով կձևավորվեն այնպիսի սպառնալիքներ, ինչպիսին է ահաբեկչական խմբավորումների ներթափանցումը, ինչը, եթե չկանգնեցվի, ճգնաժամ կստեղծվի ողջ տարածաշրջանի համար:Սա հենց այն կարևոր կետն է, որ ընդգծվել է Իրանի և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցում: