Ի՞նչ նպատակ ունի ԱՄՆ-ն Իրանի դեմ պատժամիջոցների խստացմամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i126715-Ի_նչ_նպատակ_ունի_ԱՄՆ_ն_Իրանի_դեմ_պատժամիջոցների_խստացմամբ
ԱՄՆ-ն ամբողջ լայնածավալ տնտեսական պատերազմ է մղում Իրանի դեմ ՝ կոպտորեն խախտելով միջազգային բանաձևերն ու օրենքները և խստացնելով հակաիրանական պատժամիջոցները:
(last modified 2026-05-10T14:28:54+00:00 )
Հոկտեմբեր 12, 2020 08:33 Asia/Tehran
  • Ի՞նչ նպատակ ունի ԱՄՆ-ն Իրանի դեմ պատժամիջոցների խստացմամբ

ԱՄՆ-ն ամբողջ լայնածավալ տնտեսական պատերազմ է մղում Իրանի դեմ ՝ կոպտորեն խախտելով միջազգային բանաձևերն ու օրենքները և խստացնելով հակաիրանական պատժամիջոցները:

Բայց որո՞նք են ԱՄՆ նպատակները և կա՞ արդյոք վերջ այս թշնամական գործընթացի համար:

Այս հարցի պատասխանը պետք է փնտրել ԱՄՆ-ի ամբարտավան և հարկադրական բնույթի մեջ, որը դարձել է ամերիկյան քաղաքականության մի մասը: ԱՄՆ-ի կառավարությունը, սխալ հաշվարկների վրա հիմնվելով, կարծում է, որ պատժամիջոցների միջոցով կարող է ստիպել Իրանի ժողովրդին հանձնվել:

Վաշինգտոնը հայտարարել է, որ Իրանի դեմ «առավելագույն ճնշման քաղաքականության» նպատակը Թեհրանի հետ նոր համաձայնության հասնելն է, որը կհամապատասխանի  ԱՄՆ-ի բոլոր պահանջներին:

Իրանի իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, Ղուրբանի տոնի կապակցությամբ, իր ելույթում Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների հիմնական նպատակների մասին ասել է. «Դրանք խոչընդոտում են երկրի առաջընթացին, հատկապես գիտական ​​առաջընթացին: Նրանց երկարաժամկետ նպատակը կառավարությունը սնանկացնելն է, այսինքն` երկրի տնտեսության մասնատումը և  փլուզումը »:

Թրամփի վարչակազմի գնահատականն ի սկզբանե այն էր, որ պատժամիջոցները կհանգեցնեն ժողովրդական դժգոհության և ռեժիմի փոփոխության, կամ Իրանի ռեժիմը ստիպված կլինի հանձնվել Միացյալ Նահանգներին: Թրամփը, սակայն, այս հաշվարկներում սխալվեց և հիմնվելով դրանց վրա, կայացրեց  սխալ որոշումներ՝ միջազգային ասպարեզում վարկաբեկելով Միացյալ Նահանգներին:

Իրանի Պաշտպանության և Զինված ուժերի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամիի ելույթը, կիրակի օրը Թեհրանում Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողության ժամանակ, վերաբերում էր հենց այս հարցին:

Նա հայտարարել է. «Պաշտպանական արդյունաբերության ոլորտում թշնամին ցանկանում էր կասեցնել մեր առաջընթացը, բայց որդեգրելով ինքնաբավության ջիհադի քաղաքականությունը, մենք այսօր կարողացանք մեծ ձեռքբերումներ ունենալ այս ոլորտում և զբաղեցնել լավ դիրք: Թրամփն իր օրկագրում դրեց ՀԳՀԾ-ի ոչնչացումը: Այդ նպատակին հասնելու համար Միացյալ Նահանգները որդեգրեց քաղաքկաանություն,  որն ուղղված է Իրանի միջուկային ծրագրի  և հրթիռների հնարավորությունների դեմ , և ճնշում է գործադրել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության վրա ՝ Իրանի մասին կեղծ տեղեկություններ կեղծ տեղեկություններ հրապարակելու  և:   չհիմնավորված մեղադրանքների և ապացույցների հիման վրա Իրանի դեմ որոշում ընդունելու նպատակով:Միացյալ Նահանգների համար այս գործընթացն ավարտելու հաջորդ քայլը տնտեսական պատժամիջոցների ընդլայնումն էր ՝ ուղղված Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելուն»:

Թրամփի օրոք Իրանի  հակաիրանական պատժամիջոցները հասել են ամենաբարձր մակարդակի: ԱՄՆ-ի հանցագործ ռեժիմը սահմանափակեց անգամ Իրանի `դեղորայքի հասանելիությունը, անտեսելով անգամ կորոնավիրուսիպանդեմիան:

Իրանի արտգործնախարար Զարիֆի խոսքով ՝ այժմ ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչությանը գումարվել է բժշկական ահաբեկչությունը:

Ինչպես նշել է Իրանի զինված ուժերի պաշտպանության և աջակցության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին. «Իրանի ժողովուրդը չի մոռանա այդ հանցագործությունները»: