Հեղափոխության առաջնորդի մեկնաբանությունը՝ Սպիտակ տան անհիմն հայտարարությունների վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i126774-Հեղափոխության_առաջնորդի_մեկնաբանությունը_Սպիտակ_տան_անհիմն_հայտարարությունների_վերաբերյալ
ԱՄՆ-ի կառավարությունը, սխալ մեկնաբանության վրա հիմնվելով և Իրանին թուլացնելու նպատակով, ոտնահարելով միջազգային օրենքներն ու հանձնառություններն ամենածանր պատժամիջոցներն է կիրառել իրանցիների նկատմամբ: Սակայն վերլուծությունները վկայում են, որ այդ քայլերն արվում են անհիմն հաշվարկների վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 13, 2020 08:55 Asia/Tehran
  • Հեղափոխության առաջնորդի մեկնաբանությունը՝ Սպիտակ տան անհիմն հայտարարությունների վերաբերյալ

ԱՄՆ-ի կառավարությունը, սխալ մեկնաբանության վրա հիմնվելով և Իրանին թուլացնելու նպատակով, ոտնահարելով միջազգային օրենքներն ու հանձնառություններն ամենածանր պատժամիջոցներն է կիրառել իրանցիների նկատմամբ: Սակայն վերլուծությունները վկայում են, որ այդ քայլերն արվում են անհիմն հաշվարկների վրա:

Այս կապակցությամբ, ԻԻՀ առաջնորդ և Իրանի ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Այաթոլլահ Խամենեին նշել է. «Միացյալ նահանգներն ամեն անգամ հերթական ռազմավարական սխալն է թույլ տալիս, և կրում հերթական պարտությունը: Ներկայումս, ԱՄՆ-ի հակաիրանական քաղաքականությունը հայտնվել է անելանելի վիճակում: Դրա ամենապարզ ապացույցն այն  հիմար և հիվանդագին խոսքերն են, որ հնչեցնում է մի անձ, ով նստել է Սպիտակ տանն ու մտածում է, թե ողջ աշխարհի տեր ու տիրականն է»:

Երկուշաբթի օրը, Իրանի իմամ Ալիի անվան  սպայական համալսարանում Զինված ուժերի սպայական համալսարանների  ուսանողների ուսումնական ծրագրի համատեղ  ավարտական միջոցառման ժամանակ տեսակապի ձևաչափով ունեցած ելույթում, Իրանի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն ասել է.«Ամերիկացիների անհեթեթ հայտարարությունները բխում են նրանց վախից ու այս ոլորտում նրանց հետամնացությունից, սակայն առանց ուշադրություն դարձնելու այդ հակաքարոզչություններին, պետք է պահպանել ռացիոնալ հաշվարկային համակարգը: Իսլամական Հանրապետությունը կշարունակի իր առաջխաղացումը բոլոր ոլորտներում»:

Ինչպես հայտարարել է ԻԻՀ առաջնորդն. «Այսօրվա ԱՄՆ-ի վիճակը հազարավոր միլիարդ դոլարի հասնող բյուջեի դեֆիցիտն է  և տասնյալկ միլիոնավոր աղքատ ու սոված մարդիկ»:

Կարելի է  ասել,  որ ԱՄՆ-ի ներկա իրավիճակը Սպիտակ տան ոչ ադեկվատ և շփոթահար վիճակի արդյունքն է: Միացյալ Նահանգները ոչ միայն կորցրել է աշխարհում  իր հեգեմոնիան, այլ իր ներսում կանգնել է լուրջ մարտահրավերների առաջ: Այսօր ԱՄՆ-ում առկա են դասակարգային խորը տարբերություններ, ռասայական խտրություն և  տնտեսական բազամթիվ դժվարություններ: Միջազգային առումով նույնպես 13 երկրներ, ՄԱԿ-ի ԱԽ-ում մեկ ամվսա ընթացքում երեք անգամ դեմ արտահայտվեցին ԱՄՆ-ին: Այդ իսկ պատճառով, ամերիկյան ԶԼՄ-ներն, այդ թվում նաև Washingtwn Post-ն ԱՄՆ նախագահի քաղաքականությունը որակել են սնանկացած:  

Իսլամական հեղափոխության հաղթանակի առաջին  իսկ օրից, Միացյալ  Նահանգներն իրականում ամեն ինչ արել է, որպսզի Իրանին հարվածի՝ սկսած պատժամիջոցներից մինչև Իրանին Իրաքի բռնատեր Սադդամի ռեժիմի կողմից պարտադրված պատերազմ, ռազմական հեղաշրջում և աջակցություն ահաբեկչական խմբավորումներին: Սակայն բոլոր այդ քայլերն ապարդյուն են եղել: Բոլոր ճնշումներով հանդերձ, հատկապես Թրամփի օրոք, Իրանի ժողովուրդը այս տարիների ընթացքում ապացուցել է, որ իր արտաքին ու ներքին քաղաքականությունը չի ազդվում Սպիտակ տան իրադարձություններից և պատժամիջոցն իրոք միջոց է՝ տնտեսությունը զարգացնելու և դրա հիմքերն ամրապնդելու համար: Մյուս կողմից պետք է ուշադիր լինել, քանի որ ԻԻՀ-ը ներկայումս գտնվում է քաղաքական պայքարի կիզակետում և ենթարկվում քաղաքական ու այլ տեսակի հարձակումների: Դա նշանակում է, որ թշնամին ամեն ինչ անում է Իրանին վնասելու համար և պատժամիջոցներով ու սպառնալիքներով փորձում թուլացնել Իրանի ժողովրդի կամքը: Հենց այս իրականությունից ելնելով, Իրանի առաջնորդը կարևորում է սպառնալիքներին դիմակայելու անհրաժեշտությունը նոր ծրագրերով ու նախագծերով, նշելով, որ Իրանի զինված ուժերի համալսարանների հետազոտական կենտրոնում պետք է լրջորեն ուսումնասիրվեն ժամանակակից սպառնալիքներն ու դրանց դիմակայելու միջոցները: