Մամուլի տեսություն 13.10.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i126789-Մամուլի_տեսություն_13.10.2020
Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմը շարունակվում է:
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Հոկտեմբեր 13, 2020 13:35 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 13.10.2020

Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմը շարունակվում է:

Քեյհան օրաթերթ

Ռուսաստանն ընդունում է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի տապալումը: պատերազմում կիրառվում է արգելված զենք

Երեկ Սերգեյ Լավրովը Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մանացականյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում հրադադարի ռեժիմը լիովին չի պահպանվում, և որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև պատերազմը շարունակվում է:

ԼՂ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բիգլերյանն ադրբեջանական բանակին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում արգելված զենք կիրառելու մեջ: Ըստ Երիտասարդ լրագրողների ակումբի հաղորդման, Բիգլերյանը հայտարարել է, որ Բաքվի բանակը օգտագործել է կասետային  ռումբեր: Նա պնդում է, որ Ադրբեջանը կիրառել է նաև հարձակողական ԱԹՍ-ներ, որոնք Բաքվին են տրամադրվել երրորդ երկրների կողմից:

Արգելված զենքի կիրառման հետևանքով զոհվել  և վիրավորվել են մեծ թվով  մեծ թվով խաղաղ բնակիչներ:

 

Իրան օրաթերթ

 

Թրամփ. Վերցրեք այս կենդանիներին և բանտ նստեցրեք

Մինչ ցուցարարները վերադառնում են Պորտլենդ, իսկ   մի խումբ  ցուցարարներ  տապալել են  Թեոդոր Ռուզվելտի և  Աբրահամ Լինքոլնի  արձանները,  նախագահական ընտրություններից երեք շաբաթ առաջ, Դոնակլդ Թրամփը  ցուցարարներին կենդանիներ է անվանել ու նշել ,որ նրանք պետք է բանտարկվեն:

 

Համշահրի օրաթերթ

Հյուսիսային Կորեայում ներկայացվել  է աշխարհի ամենամեծ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը, որը կկարող է հասնել ԱՄՆ-ի տարածք

 Հյուսիսային Կորեայի աշխատավորական կուսակցության հիմնադրման 75-ամյակի կապակցությամբ տեղի ունեցած շքերթի ժամանակ, ներկայացվել է աշխարհի ամենամեծ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը:

 ԱՄՆ-ը խոստովանել է, որ Hwasung-15 հրթիռը կարող է խոցել իր տարածքի ցանկացած կետ:

 

Էբթեքար օրաթերթ

Ղարաբաղյան պատերազմի հաղթողներն ու  պարտվողները

Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմը շարունակվում է:

Չնայած Հարավային Կովկասում տասնամյակներ տևած և վերջրերս նորից բռնկված պատերազմում հրադադարի ռեժիմի ընդունման հետ կապված կողմերրի միջև առկա տարաձայնություններին, Երևանն ու Բաքուն ի վերջո համաձայնեցին հոկտեմբերի 10-ին հրադադար հաստատել:

Շատ փորձագետները համոզված ենն, որ ԼՂ պատերազմը հնարավոր չէ հեշտությամբ հաղթել: Պատճառներցի մեկը կողմերի դրդապատճառներն են, իսկ մյուսը՝ երկարատև պատերազմին դիմակայելու նրանց ռազմատնտեսական կարողությունը: Բացի այդ, հակամարտության աշխարհագրական դիրքը երկու կողմերի համար կդժվարացնի  երկարատև պատերազմը:

Արդյունքում, կողմերից ոչ մեկը դեռ այնքան ուժեղ չէ, որ մյուսին ստիպի հանձնվել, սակայն ներկայիս կրակը չի կարող մարվել՝ առանց բոլոր կողմերի ընդունելի արդյունքի հասնելու:

 

armenpress.am/

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ հաստատել հումանիտար հրադադար

 ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ են անում անհապաղ հումանիտար հրադադար հաստատել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է համանախագահների տարածած հաղորդագրության մեջ:

«Համանախագահները տագնապով են արձանագրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակվող բռնությունը։ Համանախագահները կոչ են անում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անհապաղ քայլեր ձեռնարկել հոկտեմբերի 10-ի մոսկովյան հայտարարությանը համապատասխան կողմերի պարտավորությունների ամբողջական կատարման ուղղությամբ ՝ տարածաշրջանի համար աղետալի հետևանքները կանխելու համար:

Համանախագահները կրկին հայտարարում են, որ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերն անընդունելի են որևէ պարագայում։ Համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ հաստատել հումանիտար հրադադար, որպեսզի ապահովեն աճյունների, ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց վերադարձը, և կոչ են անում կողմերին անհապաղ համաձայնեցնել հրադադարի ստուգման մեխանիզմը:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ զրույցներից հետո համանախագահներն աշխատում են կողմերի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացի առարկայական հարցերի շուրջ՝ բանակցային լուծման հասնելու նպատակով»,- ասված է համանախագահների տարածած հաղորդագրությունում:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Շփման գծում ընթացող համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման  փաստեր:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարել են, որ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից սկսած հաստատվում է մարդասիրական նպատակով կրակի դադարեցման մասին՝ ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման նպատակով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ և չափորոշիչներին համապատասխան: «Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն լրացուցիչ։ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինում բովանդակային բանակցությունների՝ խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով: Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը»,-նշվել է հայտարարության մեջ։

Ադրբեջանը հոկտեմբերի 11-ից շարունակում է խախտել հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը:

 

armenpress.am

Վրաստանի տարածքով ռազմական տարանցում չի իրականացվում. Լաշա Դարսալիայի հայտարարությունը

 Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Լաշա Դարսալիան հայտարարություն է տարածել՝ հավաստիացնելով, որ Վրաստանի տարածքով ռազմական բեռների տարանցում չի իրականացվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Վրաստանի արտաքին գործերի փոխնախարարը նշում է, որ Լեռնային Ղարաբաղում էսկալացիայի սկսվելուն պես, Վրաստանի կողմից դադարեցվել է ռազմական նշանակության բեռների տեղափոխումը Վրաստանի ցամաքային և օդային ճանապարհով, ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ուղղությամբ:

Նա նշել է, որ Վրաստանի տարածքով ռազմական տարանցում չի իրականացվում: Փոխնախարարի խոսքով՝ Վրաստանում առկա փաստաթղթերի համաձայն, Վրաստանի օդային տարածքով իրականացվող թռիչքները կրում են միայն հումանիտար և քաղաքացիական բնույթ և լիովին համապատասխանում են ICAO- ի ստանդարտներին:

Փոխնախարարը հավելել է, որ միևնույն ժամանակ, Վրաստանը շարունակում է հստակ կատարել իր միջազգային պարտավորությունները հումանիտար և քաղաքացիական, այդ թվում ՝ առևտրային բեռների, փոխադրման առումով: Դա արվում է միջազգային իրավունքի նորմերին` ներառյալ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) կանոնակարգերին, լիովին համապատասխան:

Լաշա Դարսալիան նկատել է, որ, այնուամենայնիվ, լրատվամիջոցներում ակտիվորեն շատացել է տեղեկատվության շահարկումները, իբրև թե Վրաստանի տարածքով ռազմական բեռների փոխադրումները իրականացվում են քաղաքացիական ավիաթռիչքների միջոցով:

Նա ընդգծել է, որ կոնկրետ փոխադրողի և բեռի սեփականատիրոջ պարտականությունն է լիովին պահպանել միջազգային իրավունքի նորմերը և չչարաշահել հումանիտար միջանցքները: «Խախտումների հայտնաբերման և հստակ ապացույցների առկայության դեպքում, Վրաստանը պատշաճ կերպով կպատասխանի, և խախտողները պատասխանատվություն կկրեն միջազգային իրավունքի համաձայն, այդ թվում նաև Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության  (ICAO)- ի առջև»,- նշել է Վրաստանի ԱԳ փոխնախարարը:

 

panarmenian.net

Պատրիարք Կիրիլը կոչ է արել օգտագործել հրադադարը` քաղաքական դաշտ տեղափոխելու LՂ կարգավորումը

Համայն Ռուսիո և Մոսկվայի պատրիարք Կիրիլը կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին երկարացնել հրադադարի ռեժիմը և օգտագործել այն՝ համակամարտության կարգավորումը քաղաքական դաշտ տեղափոխելու համար։ Պատրիարքի հայտարարությունը հրապարակվել է Ռուս ուղղափառ եկեղեցու կայքում։

«Չափազանց կարևոր եմ համարում ՌԴ միջնորդությամբ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները։ Դիմում եմ երկու երկրի պետական ղեկավարությանը՝ կոչ անելով օգտագործել հրադադարը հարցի լուծումը քաղաքական դաշտ տեղափոխելու համար։ Հանուն երկու հարևան ժողովրդների ապագայի հորդորում եմ երկարաձգել հրադադարի ռեժիմն ու օգտագործել այն խաղաղ բանակցությունների համար»,- ասվում է ուղերձում, գրում է ՏԱՍՍ-ը։

Համայն Ռուսիո պատրիարքը նաև կոչ է արել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեին Ռուս ուղղափառ եկեղեցու հետ միասին աշխատել, որ հակամարտությանը չվերածվի միջկրոնական դիմակայության։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

 

panarmenian.net

ԱՄՆ-ն ՀՀ-ին ու Ադրբեջանին կոչ է արել կատարել հրադադարի պարտավորությունը

 ԱՄՆ-ն Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել իրականացնել հրադադարի համաձայնության ընթացքում ստանձնած պարտավորությունները և դադարեցնել քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումը, որոնցից են Գյանջան ու Ստեփանակերտը։

Թվիթերյան իր միկրոբլոգում այս մասին գրել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։

Նա նաև ցավակցել է զոհերի համար ու նշել, որ իրենք հավատարիմ են ԼՂ հարցի խաղաղ կարգավորմանը։

ՀՀ-ն և Ադրբեջանը Մոսկվայում պայմանավորվել էին հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ից ԼՂ գոտում կրակի դադարեցման մասին՝ դիակների և գերիների փոխանակման նպատակով։ Ադրբեջանական կողմը չի կատարել պայմանավորվածությունը՝ հրադադար փաստացի չի պահպանվել, կրակը բոլոր ուղղություններով շարունակվում է։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։