ԱՄՆ-ի պատժամիջոցների ստվերն Իրանում կորոնավիրուսի դեմ պայքարի վրա
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i126830-ԱՄՆ_ի_պատժամիջոցների_ստվերն_Իրանում_կորոնավիրուսի_դեմ_պայքարի_վրա
Միակողմանի և անօրինական պատժամիջոցները դարձել են ԱՄՆ արտաքին քաղաքականության գործիքներից մեկը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 14, 2020 08:54 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի պատժամիջոցների ստվերն Իրանում կորոնավիրուսի դեմ պայքարի վրա

Միակողմանի և անօրինական պատժամիջոցները դարձել են ԱՄՆ արտաքին քաղաքականության գործիքներից մեկը:

ԱՄՆ պատժամիջոցների սահմանած սահմանափակումները խնդիրներ են առաջացրել Իրանի բանկային և առևտրային փոխանակումների, ինչպես նաև  արտարժույթի փոխանակման համար, ինչըն իր հերթին լուրջ խնդիրներ է ստեղծել դեղորայքի և հումքի ներմուծման ոլորտում:

Ըստ Human Rights Watch- ի, 2019 թվականից ի վեր Իրանը դեղորայքի պակասի խնդիր ունի, քանի որ արտասահմանյան շատ ընկերությունների և հ բանկեր, վախենալով ԱՄՆ պատժամիջոցներից, խուսափում են համագործակցել Իրանի հետ: Այսպիւսով վտանգի տակ է հայտնվել իրանցիների՝ առողջ ապրելու իրավունքը:

ԱՄՆ պատժամիջոցների պատճառով, կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման սկզբնական շրջանում, Իրանում առաջացավ դեղորայքի և բժշկական պարագաների, ներառյալ արհեստական ​​շնչառության սարքերի և պաշտպանիչ  դիմակների պակաս. Առողջապահական  համակարգը դժվարանում էր պայքարել կորոնավիորւսի դեմ:  Սակայն չնայած պատժամիջոցներին, Իրանին հաջողվեց ի վերջո մեծ առաջընթաց արձանագրել կորոնավիրուսի դեմ պայքարում:

Երեքշաբթի օրը,  Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարար Սաիդ Նամաքին հայտարարել է.  «Բացի ԱՄՆ-ի պատժամիջոցներից, Իրանը  պայքարում է նաև կորոնավիրուսի դեմ, և աշխարհն իմացավ, թե այս իրավիճակում Իրանն ինչ ձեռքբերումներ ունեցավ»:

Նամաքին հավելել է, որ կորոնավիրուսի  բռնկման առաջին 50 օրերին, չնայած ԱՄՆ ճնշող պատժամիջոցներին, Իրանի նավթաքիմիական ոլորտի ընկերություններն  արտադրում էին նյութեր, որոնցից կարելի էր արտադրել թեթև հագուստ և դիմակներ: Այս ժամանակահատվածում Իրանը կարողացավ նաև արտահանել առողջապահական սարքավորումներ:

Սաիդ Նամակին երկուշաբթի օրը տեսակապի միջոցով անցկացված Արևելյան Միջերկրածովյան Առողջապահության նախարարի 67-րդ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաև  նաև ԱՄՆ-ի խափանարարություններին, նշելով, որ որոշ երկրներ բազմաթիվ խնդիրներ են ստեղծել Իրանի համար գրիպի պատվաստանյութերի ներմուծման համար: Նա հավելել է, որ բացի գների բարձրացումից, այս պատվաստանյութը ներմուծելու համար այլ խոչընդոտներ նույնպես գոյություն ունեն   և այս պահին Իրանն իր ողջ ուժով, ներառյալ ԻՀՊԿ-ն,  պայքարում է  վիրուսի երրորդ ալիքի դեմ:

Պատժամիջոցների կործանարար և վնասակար հետևանքները, բացի դեղորայքային պատժամիջոցներից, բազմաթիվ խնդիրներ են առաջացրել առողջապահության այլ ոլորտներում: Այդ պատժամիջոցները խախտում են  մարդու հիմնարար իրավունքներն ինչպես՝ կյանքի իրավունքը, առողջության իրավունքը, խնամք ստանալու իրավունքը, սննդամթերք  և դեղորայք ստանալու իրավունքը: Այս մասին խոսվում է մարդու իրավունքների բազմաթիվ պարտադիր փաստաթղթերում: Անօրինական պատժամիջոցներն ու հարկադրանքի միջոցները, հատկապես պանդեմիայի բռնկման պայմաններում,  ինչպես ասել է ԻԻՀ Առողջապահության նախարարը, ցեղասպանության նշան են: 

ԱՄՆ-ի քայլերն այնքան ստոր են, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը, չնայած մարդու իրավունքների խախտման վերաբերյալ փաստերի անտեսմանը, վերջերս հայտարարեց, որ Իրանի ժողովրդի նկատմամբ կիրառվում է բժշկական ահաբեկչություն: Սակայն ԱՄՆ-ն շարունակում է պատժամիջոցից որպես գործիք օգտվել՝ ճնշելու այն ժողովուրդներին ու երկրներին, որոնք չեն ենթարկվում Սպիտակ տան քաղաքաանությանը: