Մամուլի տեսություն 14.10.2020
Ադրբեջանի Հանրապետությունը կխզի դիվանագիտական հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչող ցանկացած երկրի հետ:
Քեյհան օրաթերթ
Շահագործման հանձնվեց Իրանում արտադրված ուլտրաձայնային առաջին սարքը
Իրանի պաշտպանության և պաշտպանության զինված ուժերի փոխնախարար, բրիգադային գեներալ Ղասեմ Թաղիզադեն երեկ հայտարարել է պաշտպանական արդյունաբերության փորձագետների ջանքերով արտադրված դոպլերային ուլտրաձայնային սարքի շահագործման մասին:
Թաղիզադեն հայտարարել է, որ դոպլեր սարքն օժտված է առաջադեմ ծրագրակազմով `հղիության ժամկետը որոշելու համար, օգտագործելով պատկերավորման և պատկերի մշակման առաջատար տեխնոլոգիա, տեղեկատվության հեռավար կառավարման հնարավորությամբ և 15 դյույմ չափով գունավոր LED էկրան, 2.5-ից 14 ՄՀց հաճախականությունների տիրույթ, փոքր քաշը և պատկերի բարձր հստակություն:
Խորասան թերթ
Ամերիկայի նոր երազանքը Իրաքի համար
Ալ-Հաշդ ալ-Շաբին վաղուց տապալել է Իրաքում Վաշինգտոնի երազանքները ՝ ջախջախելով ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը և ուժեղացնելով Իրաքը՝ հակառակ այդ երկիրը մասնատելու ԱՄՆ-ի ծրագրերի:
Ամերիկյան ռեժիմը, սիոնստները և հետադիմական արաբները հոգեբանական պատերազմ սկսեցին Ալ-Հաշդի դեմ, որը սրվեց ալ-Ղադիմիի վերջերս Վաշինգտոն կատարած այցից հետո: Այդ ուղևորությունից հետո հարձակումները ռազմական բազաների, ինչպես նաև Իրաքում ԱՄՆ դեսպանատան վրա ավելացել են:
ԱՄՄ-ն այդ հարձակումների մեջ մեղադրում է Իրաքի դիամդրության խմբերին և սպառնումփ ակել Բաղդադում իր դեսպանատունը: Սակայն ԱՄՆ-ի իրականա նպատակը Հաշդ ալ Շաբիին որպես անկառավարելի զինված ուժ ներկայացնելն է:
Էթեմադ օրաթերթ
Ալիև. Մենք կկտրենք կապերը ցանկացած երկրի հետ, որը կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը
Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Բաքվի դիվանագիտական հարաբերությունները կխզվեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչող ցանկացած երկրի հետ :
Ալիևն այդ մասին ասել է Haberterk թերթին տված հարցազրույցումԼ Նա հավելել է, որ մինչ այժմ աշխարհի ոչ մի երկիր հարաբերություններ չի հաստատել տարածաշրջանի հետ: Նա ասաց, որ վստահ է, որ ոչ մի երկիր դա չի անի:
Էբթեքար օրաթերթ
Բայդենը 11 ազդեցիկ նահանգներից 10-ում հաղթում է Թրամփին
Հարցումների համաձայն, կորոնավիրուսով վարակվելու պատճառով, Դոնալդ Թրամփը կորցրել մեծ թվով ընտրողների ձայներ:
Բայդենը 11 նահանգներից 10-ում առաջ է անցել Թրամփից, չնայած նրանց մրցակցությունը Ջորջիայում և Օհայոյում կարող է համեմատաբար հավասար լինել :
armenpress.am
Լավրովը գնահատել է ԱՄՆ-ի հետ ռազմավարական կայունության շուրջ բանակցությունները
ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ ռազմավարական կայունության շուրջ բանակցություններում չի ներառել տիեզերքի ռազմականացման թեման, Մոսկվան դա հաշվի կառնի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«ԱՄՆ-ը մեր խոսակցություններում չի ներառել տիեզերքի ռազմականացման թեման, թեեւ պաշտոնապես տիեզերքը նրանց դոկտրինաներում Է, ինչպես եւ կիբեռտարածությունը ներառված Է մարտական գործողությունների ասպարեզում: Եվ, իհարկե, մենք դա չենք կարող հաշվի չառնել»,-ասել Է Լավրովը՝ ռուսաստանյան երեք ռադիոկայաններին, ներառյալ Ռադիո Sputnik-ին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ ամերիկացիները չեն ցանկանում հաշվի առնել այն փաստը, որ իրենք «խաչ են դրել միջուկային փորձարկումների համապարփակ արգելման շուրջ պայմանագրին իրենց միանալու վրա», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
armenpress.am
Ռուսաստանը պլանավորում Է ամսական 15 մլն չափաբաժին պատվաստանյութ թողարկել գարնանը
Ռուսաստանում կորոնանվիրուսի դեմ պատվաստանյութի արտադրության ծավալները կարող են դեկտեմբերին դառնալ 1,5 մլն չափաբաժին, 3-3,5 միլիոն՝ հունվարին եւ հետո ավելանալ բազմակի՝ ամսական մինչեւ 15 միլիոն՝ հաջորդ տարվա գարնանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտարարել Է ՌԴ-ի արդյունաբերության եւ առեւտրի նախարարության ղեկավար Դենիս Մանտուրովը:
«Մենք մեր առջեւ արտադրության հարցում այդպիսի խնդիր ենք դնում. 800 հազար չափաբաժին՝ նոյեմբերին, 1,5 միլիոնով պլանավորում ենք դուրս գալ դեկտեմբերին, 3-3,5 միլիոնով՝ հունվարին, եւ այնուհետեւ մասշտաբը կավելանա բազմակի: Այսինքն՝ մենք ի վիճակի կլինենք հաջորդ տարվա գարնանը ամսական արտադրել 15 միլիոն չափաբաժին»,-հայտարարել Է նախարարը:
Նա ճշտել Է, որ խոսքը Գամալեայի անվան գիտահետազոտական կենտրոնի եւ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի «Սպուտինկ V» պատվաստանյութի մասին Է: Դրա հետ մեկտեղ Մանտուրովը նշել Է, որ դեղագործական ընկերությունների ամենագլխավոր խնդիրը, որոնց մեծ մասն արդեն միացել Է պատվաստանյութի վրա աշխատանքին, արտադրության ծավալի մասշտաբայնացումն Է:
«Երբ մենք կստանանք պատվաստանյութի որակի եւ կայունության հաստատումները մեծ չափի ռեակտորների վրա, ապա կարելի կլինի վստահորեն խոսել ամենամսյա արտադրության որակի մասին: Այսօր մենք միայն կարող ենք տալ մոտավոր ծավալներ»,-ճշտել Է Մանտուրովը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
panarmenian.net
ՀՀ-ում ԱԹՍ-ի հարվածից 14 տարեկան երեխա է տուժել․ Վիճակը ծանր է
Հայաստանի տարածքում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով` անօդաչու թռչող սարքի հարվածից տուժել է 14 տարեկան երեխա, ով մեքենայով գնալիս է եղել դաշտ հողագործական աշխատանքի, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
«Պատանին բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր»,- գրել է նա։
Երեխան ունի կրծքավանդակի բեկորային վնասվածք, ձախակողմյան հեմոպնևմոթորաքս, աջակողմյան պնևմոթորաքս, որովայնի սալջարդ։
panarmenian.net
Քարնեգիի գիտաշխատողը՝ Պոմպեոյին․ Թվիթով ԼՂ մարտերը չեն կանգնի
Թվիթով քաղաքականությունը չի կանգնեցնում Ղարաբաղյան հակամարտությունը։ ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն, եթե չի այցելում տարածաշրջան և կողմերին բանակցությունների չի կանչում, պետք է առնվազն լինի հեռախոսային կապի մեջ նրանց հետ: Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Քարնեգի հիմնադրամի առաջատար գիտաշխատող Փոլ Սթրոնսկին` անդրադառնալով ԼՂ կողմերին հրադադարը չխախտելու կոչով Պոմպեոյի գրառմանը։
Պետքարտուղարն ԱՄՆ-ի անունից կոչ էր արել Հայաստանին և Ադրբեջանին կատարել հրադադարի շուրջ իրենց պարտավորվածությունները և չհասցնել հարվածներ քաղաքացիական շրջաններին, ինչպիսիք են՝ Ստեփանակերտը և Գյանջան։
«Մենք ցավում ենք մարդկային զոհերի համար և հայտնում ենք մեր հավատարմությունը խաղաղ կարգավորմանը»,- գրել էր նա։
ՀՀ-ն և Ադրբեջանը Մոսկվայում պայմանավորվել էին հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ից ԼՂ գոտում կրակի դադարեցման մասին՝ դիակների և գերիների փոխանակման նպատակով։ Ադրբեջանական կողմը չի կատարել պայմանավորվածությունը՝ հրադադար փաստացի չի պահպանվել, կրակը բոլոր ուղղություններով շարունակվել է։