Մեկնաբանություն. ԱՄՆ-ն աշխարհում մարդու իրավունքների մեծագույն խախտողն է
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i126897-Մեկնաբանություն._ԱՄՆ_ն_աշխարհում_մարդու_իրավունքների_մեծագույն_խախտողն_է
ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Գենադի Գատիլովը չորեքշաբթի օրն ԱՄՆ-ին անվանել է մարդու իրավունքների ամենախոշոր խախտողն աշխարհում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 15, 2020 14:07 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. ԱՄՆ-ն աշխարհում  մարդու իրավունքների մեծագույն խախտողն է

ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Գենադի Գատիլովը չորեքշաբթի օրն ԱՄՆ-ին անվանել է մարդու իրավունքների ամենախոշոր խախտողն աշխարհում:

Նա իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.«Աշխարհում մարդու իրավունքների ամենամեծ խախտողները գտնվում են Միացյալ Նահանգներում:  Այլ երկրներին մարդու իրավունքների ոտնահարման մեջ մեղադրելու փոխարեն, Միացյալ Նահանգները պետք է լուծի իր ներքին խնդիրները: ԱՄՆ պաշտոնյաները երկրի ներսում  աչք են փակում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի վրա և այլ երկրներում փնտրում են մարդու իրավունքների խախտումներ»:

Գատիլովն իր գրառմամբ արձագանքել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոի թվիթերյան հաղորդագրությանը: Պեմպեոն երեքշաբթի օրը թվիթերյան իր միկրոբլոգում գրել էր.«ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին անդամակցելու համար Չինաստանի, Ռուսաստանի ու Կուբայի ընտրությունը  հաստատում է  2018 թ.-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից դուրս գալու և  մարդու իրավունքները  խթանելու համար այլ  կառույցներն  օգտագործելու ԱՄՆ-ի որոշման հավաստիությունը:

ԱՄՆ-ն, որ մշտապես իրեն համաշխարհային ժանդարմի դերում է տեսնում և այդ հիմամբ էլ իրեն իրավունք է վերապահում կարծիք հայտնել այլ երկրների իրավիճակի մասին և նույնիսկ իր նպատակների ուղղությամբ միակողմանի քայլեր անել, նման մոտեցում է դրսևորում մարդու իրավունքների հարցում, և այդ երկրի Պետդեպարտամենտն էլ  տարեկան զեկույց է հրապարակում այդ կապակցությամբ:

Դա այն դեպքում, երբ բազմաթիվ զեկույցներ,այդ թվում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի զեկույցը և տարբեր փաստեր ու տվյալներ վկայում են այն մասին, որ ԱՄՆ-ն համարվում է մարդու իրավունքների մեծագույն խախտողն աշխարհում:

ԱՄՆ-ում մարդու իրավունքները ոտնահարվում են տարբեր հարթակներում:

Չնայած մարդու իրավունքների, անհատական, սոցիալական ու քաղաքացիական իրավունքների ոլորտներում ԱՄՆ վարչակազմի կարգախոսներին, այդ երկրում  բնիկ ժողովուրդների և փոքրամասնությունների նկատմամբ բռնի, անմարդկային և խտրական վերաբերմունք է դրսևորվում: ԱՄՆ-ի ոստիկանությունը անսահմանափակ բռնություն է կիրառում սևամորթների նկատմամբ: Բանտարկյալների վիճակը ծանր է: Եվ այս բոլորը վկայում են,որ  մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Վաշինգտոնի հայտարարությունները կեղծ են:

Մարդու իրավունքների խախտման բազմաթիվ  դեպքեր զայրույթ, հիասթափություն և պառակտում են առաջացրել ԱՄՆ հասարակության մեջ, ինչի հավաստիքն է 2020 թվականին այդ երկրի տարբեր քաղաքներում և նահանգներում  տեղի ունեցած աննախադեպ բողոքի ցույցերը:

Իսկ արտերկրում Միացյալ Նահանգները միշտ ձգտել է հետապնդել իր նպատակները ՝ անկախ համաշխարհային արժեքներից և միջազգային իրավունքից, և այդ նպատակներին հասնելու համար այլ երկրներում կատարել է մարդու իրավունքների համատարած և բացահայտ խախտումներ:

Միջազգային իրավունքի խախտումները և Աֆղանստան ու Իրաք կատարված ներխուժումը, Աբու Ղորայբի ու  Բագրամի բանտերում մարդու իրավունքների աղետները, հազարավոր անմեղ մարդկանց մահը, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերով այսպես կոչված հակաահաբեկչական հարձակումներն ԱՄՆ-ի կողմից իրականացված մարդու իրավունքների բացահայտ խախտումներ են: