Մեկնաբանություն. ԱՄՆ-ն աշխարհում մարդու իրավունքների մեծագույն խախտողն է
ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Գենադի Գատիլովը չորեքշաբթի օրն ԱՄՆ-ին անվանել է մարդու իրավունքների ամենախոշոր խախտողն աշխարհում:
Նա իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.«Աշխարհում մարդու իրավունքների ամենամեծ խախտողները գտնվում են Միացյալ Նահանգներում: Այլ երկրներին մարդու իրավունքների ոտնահարման մեջ մեղադրելու փոխարեն, Միացյալ Նահանգները պետք է լուծի իր ներքին խնդիրները: ԱՄՆ պաշտոնյաները երկրի ներսում աչք են փակում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի վրա և այլ երկրներում փնտրում են մարդու իրավունքների խախտումներ»:
Գատիլովն իր գրառմամբ արձագանքել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոի թվիթերյան հաղորդագրությանը: Պեմպեոն երեքշաբթի օրը թվիթերյան իր միկրոբլոգում գրել էր.«ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին անդամակցելու համար Չինաստանի, Ռուսաստանի ու Կուբայի ընտրությունը հաստատում է 2018 թ.-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից դուրս գալու և մարդու իրավունքները խթանելու համար այլ կառույցներն օգտագործելու ԱՄՆ-ի որոշման հավաստիությունը:
ԱՄՆ-ն, որ մշտապես իրեն համաշխարհային ժանդարմի դերում է տեսնում և այդ հիմամբ էլ իրեն իրավունք է վերապահում կարծիք հայտնել այլ երկրների իրավիճակի մասին և նույնիսկ իր նպատակների ուղղությամբ միակողմանի քայլեր անել, նման մոտեցում է դրսևորում մարդու իրավունքների հարցում, և այդ երկրի Պետդեպարտամենտն էլ տարեկան զեկույց է հրապարակում այդ կապակցությամբ:
Դա այն դեպքում, երբ բազմաթիվ զեկույցներ,այդ թվում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի զեկույցը և տարբեր փաստեր ու տվյալներ վկայում են այն մասին, որ ԱՄՆ-ն համարվում է մարդու իրավունքների մեծագույն խախտողն աշխարհում:
ԱՄՆ-ում մարդու իրավունքները ոտնահարվում են տարբեր հարթակներում:
Չնայած մարդու իրավունքների, անհատական, սոցիալական ու քաղաքացիական իրավունքների ոլորտներում ԱՄՆ վարչակազմի կարգախոսներին, այդ երկրում բնիկ ժողովուրդների և փոքրամասնությունների նկատմամբ բռնի, անմարդկային և խտրական վերաբերմունք է դրսևորվում: ԱՄՆ-ի ոստիկանությունը անսահմանափակ բռնություն է կիրառում սևամորթների նկատմամբ: Բանտարկյալների վիճակը ծանր է: Եվ այս բոլորը վկայում են,որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Վաշինգտոնի հայտարարությունները կեղծ են:
Մարդու իրավունքների խախտման բազմաթիվ դեպքեր զայրույթ, հիասթափություն և պառակտում են առաջացրել ԱՄՆ հասարակության մեջ, ինչի հավաստիքն է 2020 թվականին այդ երկրի տարբեր քաղաքներում և նահանգներում տեղի ունեցած աննախադեպ բողոքի ցույցերը:
Իսկ արտերկրում Միացյալ Նահանգները միշտ ձգտել է հետապնդել իր նպատակները ՝ անկախ համաշխարհային արժեքներից և միջազգային իրավունքից, և այդ նպատակներին հասնելու համար այլ երկրներում կատարել է մարդու իրավունքների համատարած և բացահայտ խախտումներ:
Միջազգային իրավունքի խախտումները և Աֆղանստան ու Իրաք կատարված ներխուժումը, Աբու Ղորայբի ու Բագրամի բանտերում մարդու իրավունքների աղետները, հազարավոր անմեղ մարդկանց մահը, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերով այսպես կոչված հակաահաբեկչական հարձակումներն ԱՄՆ-ի կողմից իրականացված մարդու իրավունքների բացահայտ խախտումներ են: