Մամուլի տսություն 16.10.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i126948-Մամուլի_տսություն_16.10.2020
ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությանը Թուրքիայի մասնակցությունը մեծացրել է տարածաշրջանի ապակայունացման ռիսկը:
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Հոկտեմբեր 16, 2020 13:41 Asia/Tehran
  • Մամուլի տսություն 16.10.2020

ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությանը Թուրքիայի մասնակցությունը մեծացրել է տարածաշրջանի ապակայունացման ռիսկը:

Իրան

Պոմպեոյի արձագանքը ԼՂ հակամարտությանը Թուրքիայի ներգրավվածությանը

ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Թուրքիայի մասնակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությանը մեծացրել է տարածաշրջանի ապակայունացման ռիսկը: Նա կրկնել է հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու իր կոչը

1990-ականներին Լեռնային Ղhարաբաղի   պատերազմից հետո, որի հետևանքով զոհվեց 30 հազար մարդ, տասնամյակների ՛արունակ կրկնվող բախումները հերթական անգամ վերսկսվել են կրկին խլելով հարյուրավոր մարդկանց կյանքեր:

Մերժելով ՆԱՏՕ-ի դաշնակիցների քննադատությունը` Թուրքիան Հայաստանին մեղադրել է ադրբեջանական տարածքները գրավելու մեջ և խոստացել   լիակատար աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին: Անկարան բազմիցս խնդրել է Մինսկի խմբին Հայաստանին հորդորել իր ուժերը դուսր բերել գրավյալ տարածքներից: 

 

Համշահրի օրաթերթ

Հրթիռը հօդս ցնդցրեց Թրամփի բոլոր հույսերը

ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ, Հյուսիսային Կորեան ցուցադրել է իր հեռահար բալիստիկ հրթիռի նոր մոդելը, որը հօդս է ցնդեցրել արտաքին քաղաքականության ոլորտում ԱՄՆ նախագահի   «ձեռքբերումները»:

Չնայած մետաղական հանքերին՝ Հյուսիսային Կորեան չունի ստորգետնյա արժեքավոր ռեսուրսներ: Հյուսիսային Կորեայի արտարժույթի ամենակարևոր եկամուտը Գինսենգի գործարանի արտադրանքի արտահանումից ստացվող եկամուտն է, որի ամենակարևոր հաճախորդը Հարավային Կորեան է: Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցները սահմանափակել են բազմաթիվ իրերի ՝ նավթի և արդյունաբերական սարքավորումների արտահանումը Հյուսիսային Կորեա:

 

Ջամե Ջամ օրաթերթ

Երբ կորոնավիրուսի ախտանշանները շարունակոմ են գոյություն ունենալ ամիսներ շարունակ

Կորոնավիրուսի առաջացումից ամիսներ անց տարածված կարծիք կա, որ Covid 19-ով հիվանդները կամ մահանում են, կամ վերականգնում են երկու շաբաթվա ընթացքում: Բայց կա նաև երրորդ մոդելը: Դա այն մարդիկ են, ովքեր պայքարում են այս հիվանդության հետևանքների դեմ և ապրում դրանց հետ: Հազարավոր բրիտանացիներ ապրում են կորոնավիրուսից հետո մնացած ախտանշաններով: Իսկ քանի որ կորոնավիրուսը շարունակվում է տարածվել ամբողջ Մեծ Բրիտանիայում, նման մարդկանց թիվն  ամենայն հավանականությամբ  կավելանա:

 

Էթեմադ օրաթերթ

Ներքին խնդիրների լուծումը այլ երկրների ընտրությունների հետ կապելը վիրավորանք է իրանցիների համար

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Էբրահիմ Ռեզաին ասում է. «Ներքին խնդիրների լուծումն այլ երկրի ընտրությունների հետ կապելը սխալ մտածողություն է և վիրավորանք Իրանի մեծ ազգի համար»:

 

armenpress.am

Ջոնսոնը հայտարարել է, որ Լոնդոնը պատրաստվում է ԵՄ-ի հետ առեւտրական գործարքի բացակայության սցենարին

Մեծ Բրիտանիան կպատրաստվի Եվրամիության հետ առեւտրական գործարքի բացակայության սցենարին Brexit-ից հետո անցումային շրջանի ավարտից հետո: Այդ մասին հայտարարել Է թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը, որի ելույթը հեռարձակել Է Sky News հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպերս»-ը:

«Հաշվի առնելով վերջին մի քանի ամսում Եվրամիության մերժումը վարելու լուրջ բանակցություններ, ինչպես նաեւ այն փաստը, որ (Եվրամիության) այդ գագաթնաժողովը, կարծես, վճռականորեն մերժեց առեւտրական գործաքի կնքման հնարավորությունը կանադական օրինակով, ես հանգեցի այն եզրակացության, որ մենք պետք Է պատրաստվենք այն բանին, որ հունվարի 1-ից (առեւտրի ոլորտում ԵՄ-ի հետ) մեր հարբերություններն ավելի շատ կհիշեցնեն ԵՄ-ի եւ Ավստրալիայի միջեւ գոյություն ունեցող հարաբերությունները»,- ասել Է Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարը:

Ավստրալիան Եվրամիության հետ առեւտուր Է իրականացնում Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանոններով` առեւտրական տարիֆների եւ բաժնեմասերնի կիրառմամբ:

Ջոնսոնը Մեծ Բրիտանիայի եւ Եվրամիության միջեւ ապագա հարաբերությունների ձեւաչափի եւ ազատ առեւտրի շուրջն առեւտրական բանակցությունների շարունակումը Brexit-ից հետո անցումային շրջանն ավարտվելիս հնարավոր Է համարում սոսկ Եվրամիության «մոտեցման հիմնովին փոփոխման» դեպքում:

«Որքան ես կարող եմ դատել, ԵՄ-ում հրաժարվեցին ազատ առեկտրի շուրջը համաձայնագիր կնքելու մտադրությունից: Մենք որեւիցե տաղաշարժ չենք տեսնում Բրյուսելի կողմից եւ նրանց ասում ենք լոկ մի բան. «Խնդրեմ, եկեք մեզ մոտ, եթե ձեր մոտեցումը հիմնովին փոխվի»,- նշել Է Ջոնսոնն՝ ընդգծելով, որ Լոնդոնը նախկինի պես պատարստ Է քննարկելու գործնական հարցերը, որոնք կառաջանան անցումային շրջանի ավարտից հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

Zara-ի սեփականատերը Ռուսաստանում փակում է էժան հագուստի խանութները

 Իսպանական Inditex ընկերությունը, որը Zara, Massimo Dutti,Bershka եւ այլ բրենդների սեփականատերն Է, Ռուսաստանում փակում Է ոչ թանկ հագուստի խանութների ցանցը՝ Lefties-ը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է «Վեդոմոստի»-ն՝ վկայակոչելով անշարժ գույքի հարցերով խորհրդատուներին: Առեւտրի կենտրոններից մեկի կառավարիչը հրատարակությանը հաստատել Է, որ գլխավոր ընկերությունը որոշում Է ընդունել չերկարացնել հաստատությունների վարձակալության պարտավորագիրը:

«Վեդոմոստի»-ի աղբյուրների խոսքով՝ ցանցը փակվում Է ֆինանսական ցածր ցուցանիշների պատճառով:

Սկզբում Lefties-ի խանութներում ներկայացված են եղել Zara-ի հավաքածուներից չվաճառված իրերը: Հետագայում այդ բրենդի ներքո սկսեցին թողարկվել հագուստի, կոշիկի եւ աքսեսուարների բյուջետային շարքերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

armenpress.am

COVID-19-ի դեմ «Վեկտոր» կենտրոնի պատվաստանյութի արտադրությունը կսկսեն հոկտեմբերի վերջին

 Կորոնավիրուսային վարակի դեմ «Էպիվակկորոնա» պատվաստանյութի առաջին հետգրանցումային շարքը կթողարկվի հոկտեմբերի վերջին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հաղորդել Է Ռոսպոտրեբնադզորի մամուլի ծառայությունը:

«Էպիվակկորոնա» պատվաստանյութի արտադրությունը կսկսվի Ռոսպոտրեբնադզորի վիրուսաբանության եւ կենսատեխնոլոգիաների «Վեկտոր» պետական գիտական կենտրոնի բազայի վրա, որը լիցենզավորված արտադրական հարթակներ ունի GMP-ի պահանջներին համապատասխան: Առաջին հետգրանցումային շարքը կթողարկվի հոկտեմբերի վերջին»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 14-ին հայտարարել Է կորոնավիրուսի դեմ եւս մեկ հայրենական պատվաստանյութի գրանցման մասին, որը մշակել Է «Վեկտոր» պետական գիտական կենտրոնը, այն ստացել Է «ԷպիՎակԿորոնա» անվանումը:Ռուսաստանյան երկրորդ պատվաստանյութի՝ «ԷպիՎակԿորոնա»-ի հետգրանցումային կլինիկական փորձարումները Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններում կանցկացվեն 40 հազար կամավորների վրա, այդ թվում՝ 150-ը՝ 60-ից բարձր տարիքի:

Պատվաստանյութի առաջին խմբաքանակները՝ 60 հազար չափաբաժին ծավալով, կարտադրվեն մոտ ժամանակներս: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ այդ պատվաստանյութի հետգրանցումային հետազոտությունները կանցկացվեն 30 հազար կամավորների վրա եւ պետք Է սկսվեն նոյեմբերին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

panarmenian.net

 

Հունաստանի ԱԳ նախարար․ Թուրքիան ագրեսիայի, տարածաշրջանում ապակայունության հայտարարն է

Լեռնային Ղարաբաղում պետք է վերջ տալ արտաքին միջամտությանը։ Անկարայի վարքագիծը լուրջ մտավախություններ է առաջացնում։ Այս մասին ՀՀ այցի ժամանակ հայտարարել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը՝ նշելով, որ անչափ կարևոր է՝ միջազգային հանրությունը տարանջատի կրակի վրա յուղ լցնողներին և կառուցողական մոտեցում դրսևորողներին։

Նրա խոսքով՝ Սիրիայի, Իրաքի, Լիբիայի հետևում կանգնած է Թուրքիան, որի մասին պետք է դատել գործերով, այլ ոչ թե խոսքով։ Ըստ Դենդիասի՝ Թուրքիան ագրեսիայի, տարածաշրջանում ապակայունացման ընդհանուր հայտարարն է։

«Հունաստանն ու Հայաստանը միևնույն արժեքներն ունեն՝ կայունություն, խաղաղություն տարածաշրջանում: Այս փոխըմբռնումը, որի մասնակից են Կիպրոսը, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները, մենք չենք համարում կոալիցիա ինչ-որ մեկի դեմ, մենք համարում ենք խաղաղություն սիրող, պահող ազգերի մի հանրություն, որոնք տարածաշրջանում կայունության հենասյունն են»,- ասել է նա։

Նա հայտնել է, որ ուրախ կլիներ՝ Թուրքիան էլ կիսեր այդ արժեքները։

Նախարարը Հայաստան է ժամանել Արցախում թուրք-ադրբեջանական գործողությունների ֆոնին, օրակարգում նրա հանդիպումն է նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Հունաստանը Եվրոպայում Հայաստանի առանցքային գործընկերներից մեկն է։ Երկու երկրի միջև սերտ գործակցություն է ընթանում նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով։ Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ առաջին գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել Հայաստանում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

 

panarmenian.net

Ռուսաստանը զորավարժություններ է սկսել Կասպից ծովում

 ՌԴ Կասպից նավատորմի նավերը զորավարժություններ են սկսել Կասպից ծովում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Նշվում է, որ զորավարժությունները մեկնարկել են ծովի կենտրոնական մասում՝ դեպի հյուսիս Ապշերոնի թերակղզուց, որտեղ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն է գտնվում։

Զորավարժություններին մասնակցում է 6 նավ, 7 ինքնաթիռ և ավելի քան 400 զինծառայող։ Մասնավորապես, խոսքը «Կալիբրր» թևավոր հրթիռներ կրող 4 նավի մասին է՝ հրթիռակիր «Թաթարստան» և «Դաղստան» նավերի, ինչպես նաև փոքր հրթիռային «Ուգլիչ» և «Վելիկի Ուստյուգ» նավերի մասին, գրում է Kommersant-ը։

Զորավարժություններն անցնում են 2020-ի ամփոփիչ ստուգման շրջանակում։

«Անցկացվող միջոցառումները սպառնալիք չեն հանդիսանում և սահմանափակումներ չեն ենթադրում մերձկասպյան պետությունների տնտեսական գործունեության առումով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։