Մամուլի տեսություն 17.10.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i126989-Մամուլի_տեսություն_17.10.2020
ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների նախօրեին Հյուսիսային Կորեան ցուցադրել է իր հեռահար բալիստիկ հրթիռների նոր մոդելը, ինչը քամուն է տալիս արտաքին քաղաքականության ոլորտում ԱՄՆ-ի նախագահի «ձեռքբերումները»:
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Հոկտեմբեր 17, 2020 14:03 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 17.10.2020

ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների նախօրեին Հյուսիսային Կորեան ցուցադրել է իր հեռահար բալիստիկ հրթիռների նոր մոդելը, ինչը քամուն է տալիս արտաքին քաղաքականության ոլորտում ԱՄՆ-ի նախագահի «ձեռքբերումները»:

«Էթեմադ»

ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների վերաբերյալ սոցհարցումների արդյունքները սարսափեցնում են Բին Սալմանին

Թաքթիքալ Ռիփորթ տեղեկատվական կայքը հաղորդել է, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների նախօրեին անցկացվող սոցհարցումների արդյունքները վկայում են Ջո Բայդենի աննախադեպ առաջընթացի մասին, ինչը սարսափեցրել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բին Սալմանին: Ռիադից եկող լուրերը խոսում են այն մասին, որ Մոհամմեդ Բին Սալմանը փորձում է բազմակողմանի աջակցություն ցուցաբերել Դոնալդ Թրամփին նախագահական ընտրություններում վերջինիս հաղթելու համար:

 

«Համշահրի»

Հրթիռը քամուն տվեց Թրամփի հյուսած թելերը

ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների նախօրյակին Հյուսիսային Կորեան ցուցադրել է իր հեռահար բալիստիկ հրթիռների նոր մոդելը, ինչը քամուն է տալիս արտաքին քաղաքականության ոլորտում ԱՄՆ-ի նախագահի «ձեռքբերումը»: Չնայած մետաղական առատ հանքերի առկայությանը Հս. Կորեան համարվում է արժեքավոր պաշարներ չունեցող երկրներից մեկը: Հս. Կորեայի արժութային եկամուտի ամենակարևոր աղբյուրը «Ջինսինգ» բույսի արտահանումն է, ինչի ամենակարևոր գնորդը Հարավային Կորեան է: Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի Ախ-ի պատժամիջոցները սահմանափակել են բազմաթիվ իրերի՝ նավթի և արդյունաբերական սարքավորումների արտահանումը Հյուսիսային Կորեա:

 

«Ջամե Ջամ»

Թռչուն, որ առանց թևերը թափահարելու կտրում է 160 կմ. տարծություն

Վերջերս անցկացված մի հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ Անդյան կոնդոր անգղը  կարող է առանց թևերը թափահարելու մմի քանի ժամ ճախրել երկնքում:

Այս անգղը, որ աշխարհում թռչելու ամենաբարձր կարողությունն ունեցող թռչունն է, ունի ավելի քան 3 մետր երկարությամբ թևեր և շուրջ 15 կգ. քաշ:

Վերջին հետազոտությունների ընթացքում գիտնականները առաջին անգամ չափող սարքեր են միացրել 8 անդյան անգղերի՝ Հրավային Ամերիկայի Պատագոնիա  շրջանում 250 ժամ թռիչքի ընթացքում այս թռչունների թևերի շարժումները ուսումնասիրելու համար:

Արդյունքները զարմանալիորեն ցույց են տալիս,  որ այս թռչունները թռիչքի տևողության միայն մեկ տոկոսը այն էլ միայն գետնից բարձրանալիս են թափահարում իրենց թևերը:

 

«Իրան»

Ճապոնիան մեկ միլիոն տոննա զտված միջուկային ջուր կլցնի ծով

Japan Today թերթը գրում է, որ չնայած տեղի ձկնորսների և բնապահպան ակտիվիստների խիստ հակազդեցությանը Ճապոնիան նախատեսում է, որ «Ֆուկուսիմա» վնասված ատոմակայանից ավելի քան մեկ միլիոն տոննա զտված ատոմային ջուր բաց թողնել ծով:

Ճապոնիայի այս պարպերականը հավելում է, որ 2022-ի սկզբից և գիտնականների երկար ուսումնասիրությունից հետո այս ջուր կլցվի ծովը:

Որոշումը կայացվել է տարիներ շարունակ քննարկումներից հետո, թե ինչպես կարելի է արտազտել հեղուկները, այդ թվում՝ Ֆուկուսիմա էլեկտրակայանը զովացնելու համար օգտագործվող ջուրը: Այս գործարանը մեծապես վնասվել էր 2011-ի երկրաշարժից և ցունամիից:

 

armenpress.am

Ադրբեջանում F-16 կործանիչներն օգտագործելով՝ Թուրքիան խախտել է ԱՄՆ օրենսդրությունը. ամերիկագետ

Թուրքիան խախտել է Ամերիկայի Միացյալ Նահանգների օրենսդրությունը` ԼՂ-ի դեմ պատերազմի ընթացքում Ադրբեջանի տարածքում օգտագործելով ամերիկյան F-16 կործանիչ ինքնաթիռները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ամերիկագետ Սուրեն Սարգսյանը՝ նշելով, որ ամերիկյան կործանիչներն Ադրբեջանի տարածքում կարող էին հայտնվել միայն ԱՄՆ նախագահի թույլտվությամբ, ինչը չի եղել:

«Միացյալ Նահանգների կողմից արտադրված զենքն ու զինամթերքը մշտապես շատ լուրջ մոնիտորինգի տակ են գտնվում Միացյալ Նահանգների իշխանության կողմից: Խոսքը,  բնականաբար, այն զինատեսակների մասին է, որոնք վաճառվում են գործընկեր պետություններին: Օրենքը նախատեսում է, որ, եթե ԱՄՆ զենքը, որը ձեռք է բերել գործընկեր պետությունը, պետք է կիրառվի այլ պետության տարածքում, ապա անպայման պետք է լինի Միացյալ Նահանգների նախագահի համաձայնությունը: Այս դեպքում այդ համաձայնությունը չկար»,- ասաց Սարգսյանը:

Ամերիկագետը նշեց, որ F-16 ինքնաթիռները ոչ միայն տեղակայված են եղել Գյանջայի օդանավակայանում, այլև մասնակցել են ռազմական գործողություններին, ավելին՝ դրանցից մեկը խոցել է ՀՀ Զինված ուժերի ռազմական օդանավը, սակայն սա առաջին դեպքը չէ, որ Թուրքիան խախտում է ԱՄՆ օրենսդրությունը:

 

armenpress.am

ԳԴՀ-ի ԱԳ նախարարը հրաժարվել Է Թուրքիա այցից Միջերկրականում նրա գործողությունների պատճառով

Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հայկո Մաասը հայտնել Է, որ հրաժարվել Է ընթացիկ շաբաթում Թուրքիա այցից Արեւելյան Միջերկրականում Անկարայի գործողությունների լույսով: «Շաբաթվա սկզբին կրկին ուղարկելով Oruc Reis նավը (Հունաստանի ծովային ափամերձ ծանծաղուտ սեյսմիկ հետախուզության)՝ Թուրքիան լրջորեն փչացրեց վստահության այն մթնոլորտը, որը մենք նախկինում ջանադրությամբ ստեղծել Էինք»,- հոկտեմբերի 17-ին ասել Է Մաասը Redaktionsnetzwerk Deutschland (RND) խմբագրական միավորմանը տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այդ պատճառով ես ընթացիկ շաբաթում ձեռնպահ մնացի Ակարա պլանավորված այցից»,- հայտնել Է նա: Հունաստանը եւ Կիպրոսը մի քանի ամիս Եվրախորհրդից ակտիվորեն պահանջում են պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ Միջերկրական ծովում նրա գործողությունների պատճառով: Հունաստանն այս ամռանը համաձայնագրեր Է կնքել Իտալիայի եւ Եգիպտոսի հետ ծովային գոտիների սահմանագծման շուրջը, որոնք հավաստում են Հունաստանի կղզիների՝ ծովային ափամերձ ծաղաղուտի եւ բացառիկ տնտեսական գոտու իրավունքը: Անկարան հայտարարել Է, թե չի ճանաչում հունա-եգիպտական համաձայնագիրը, եւ սեյսմիկ հետախուզության համար Oruc Reis հետազոտական նավը՝ ռազմանավերի ուղեկցությամբ ուղարկել Է Հունաստանի ծովային ափամերձ ծանծաղուտ՝ Կաստելորիզո կղզու մերձակայք:

Ի պատասխան Հունաստանը մարտական պատրաստության վիճակի Է բերել իր զինված ուժերը եւ հայտարարել, որ կպաշտպանի իր սուվերեն իրավունքները: Սեպտեմբերի 13-ին նավը վերադարձել Է Թուրքիայի Անթալիա նավահանգիստ՝ պլանային տեխնիկական զննության համար, սակայն Թուրքիան հայտարարել Է, թե Միջերկրական ծովում սեյսմիկ հետախուզությունը կշարունակվի: Վերջին տվյալներով՝ հոկտեմբերի 12-ին Oruc Reis նավը վերստին ծով Է դուրս եկել Անթալիայի նավահանգստից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

news.am

ՌԴ դեսպան. Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի դիրքորոշումները սկզբունքորեն համընկնում են

Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի դիրքորոշումները սկզբունքորեն համընկնում են: Այս մասին շաբաթ օրը Առաջին ալիքի «Մեծ խաղ» հաղորդման եթերում հայտարարել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Հաճելի անակնկալ էր, երբ հրապարակվեց երեք նախագահների (ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ` Ռուսաստան, Ֆրանսիա, Միացյալ Նահանգներ) համատեղ հայտարարությունը: Մեզ մոտ այնքան քիչ իրադարձություններ են եղել, երբ ամերիկյան եւ ռուսական դիրքորոշումները համընկել են, մենք կողմերին զսպվածության, նախ կրակի դադարեցման եւ ամեն ինչ դիվանագիտական ուղի տեղափոխելու կոչ ենք արել: Սա իսկապես այդպես է»,- ասել է դեսպանը:

«Կան որոշ նրբերանգներ, բայց սկզբունքորեն աջակցում ենք այն գործընթացին, որը պետք է կողմերին խաղաղ ճանապարհով տանի»,- ընդգծել է դիվանագետը:

 

news.am

Ավագ սերժանտ Մհեր Դանիելյանը հակառակորդի գնդապետի է ոչնչացրել`առգրավելով կարևոր փաստաթղթեր ու ռադիոկապ

Ավագ սերժանտ Մհեր Դանիելյանը՝ հակառակորդի գնդապետի կոչումով բարձրաստիճան սպայի է ոչնչացրել՝ առգրավելով կարևոր փաստաթղթեր ու ռադիոկապ: Այս մասին հայտնում է ԼՂ-ի ՊԲ-ն` ներկայացնելով մերօրյա  հերոսներին:

«Կոլեկտիվ ու անհատական հերոսության դրվագներ են կերտել շարքայիններ Գոռ Հովհաննիսյանը, Վարդգես Ալոյանը, Պետիկ Հունանյանը, Ռաֆայել Կարապետյանը, Հայկ Դարբինյանը, սերժանտ Վահե Սահակյանն ու ավագ սերժանտ Մհեր Դանիելյանը: Տղաները, ավագ սերժանտ Մհեր Դանիելյանի հրամանատարությամբ, հերոսաբար մարտնչել են հարձակման անցած հակառակորդի գերազանցող ուժերի դեմ՝ պատճառելով բազմաթիվ կորուստներ: Ոչնչացված թշնամական ուժերի շարքում եղել է նաև գնդապետի կոչումով բարձրաստիճան սպա, որին անձամբ ոչնչացրել է ավագ սերժանտ Դանիելյանը՝ առգրավելով կարևոր փաստաթղթեր ու ռադիոկապ: Նշված տղաները բոլորն էլ ներկայացվել են պետական բարձր պարգևների և շուտով կստանան «Արիության համար» մեդալներ, իսկ շարքային Գոռ Հովհաննիսյանը ներկայացվել է «Մարտական խաչ«-ի ասպետության 2-րդ աստիճանի:

Փառք մեր հերոսներին…»,- հայտնում են ՊԲ-ից:

 

panorama.am

Իսրայելում ակցիա է անցկացվում Ադրբեջանին զենք վաճառելու դեմ

Իսրայելում ցույց է անցկացվում Ադրբեջանին զենք վաճառելու դեմ, որը ներառում է Հայֆայից Երուսաղեմ ավտոերթով և Կնեսետի դիմաց ակցիայի կազմակերպում: «ՌԻԱ նովոստի»-ն փոխանցում է կազմակերպիչների խոսքերն այն մասին, որ ակցիային մասնակցում են տասնյակ մեքենաներ և մի քանի հարյուր մարդ:

«Մենք դիմում ենք Իսրայելի կառավարությանը խնդրանքով և պահանջով, և սա արդեն պահանջ է, ոչ թե խնդրանք, որ նրանք դադարեցնեն զենք մատակարարել Ադրբեջանին: Քանի որ մենք գիտենք, որ իսրայելական հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը ծառայում են Ադրբեջանին և օգտագործվում են ԼՂ-ի քաղաքացիական բնակչության դեմ»,- «ՌԻԱ նովոստի»-ին ասել է ակցիայի կազմակերպիչներից մեկը՝ Արմինա Խանյանը:

Ակցիային մասնակցող մեքենաները պատված են Հայաստանի ազգային դրոշի գույներով: Հանրահավաքին մասնակցում են Իսրայելի հայ համայնքի անդամները: Կազմակերպիչները «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են, որ այն Իսրայելի կառավարության վրա ճնշում գործադրելու նախատեսված մի շարք միջոցառումների սկիզնբ է, որոնց նպատակը Ադրբեջանին իսրայելական զենքի և ռազմական տեխնոլոգիաների մատակարարումը դադարեցնելն է:

Հոկտեմբերի 1-ին Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել է խորհրդատվությունների համար Իսրայելից իր դեսպանին հետ կանչելու մասին՝ այդ երկրի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու պատճառով: