ԱՄՆ, ընտրություններ, կանայք ընդդեմ Թրամփի
ԱՄՆ-ի որոշ նահանգներում, ներառյալ՝ Վաշինգտոնում, կանայք բողոքի ցույցեր են կազմակերպել ընդդեմ Նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականության:
Ցուցարարները բողոքել են Միացյալ Նահանգներում ռասիզմի և կանանց նկատմամբ բռնության դեմ: Ակնկալվում է, որ ցուցարարները կշարունակեն իրենց բողոքի ցույցը ԱՄՆ 50 նահանգների 429 շրջաններում: Ավելի քան 116,000 մարդ խոստացել են մասնակցել բողոքի երթերին:
Ամերիկյան կանանց շարժումը ակտիվացել է 2017 թվականից, երբ Թրամփն ընտրվեց ԱՄՆ նախագահ
Շարժումն ամեն տարի ցույցեր է անցկացնում հունվարին բայց սա 2020-ին կանանց շարժման երկրորդ ցույցն է Գերագույն դատարանի դատավոր Ռութ Գինսբերգի մահվան և Էմի Բարտին նրա իրավահաջորդ նշանակելուց հետ:
Թրամփի վարած քաղաքականությունն ու դիրքորոշումը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առողջապահությունը, շրջակա միջավայրը, ներգաղթը, ռասիզմը, բռնությունը և կանանց իրավունքների պաշտպանության պակասը, զայրացրել են շատ ամերիկացի կանանց: Առողջության ոլորտում Թրամփը դեմ է հղիության արհեստական ընդհատմանը և ապահովագրությունների դադարեցումը, հատկապես Covid-19-ի պայմաններում, ինչն ավելի դժվար և ծախսատար է դարձրել դեղերի և բուժման հասանելիությունը: Դա զայրացրել է շատ ամերիկացի կանանց ու մայրերի: Բազմաթիվ դպրոցների վերաբացումը և Թրամփի կողմից առողջության հետ կապված նախազգուշացումների անտեսումը, դեղերի և բուժման բարձր գինը ամերիկայի հարյուրավոր քաղաքացիների կորոնավիրուսի զոհ են դարձրել: Նրանցից շատերը կանայք և երեխաներ են:
Բռնության աճը և ռասայական խտրականությունը ամերիկացի կանանց բողոքների ուշադրության կենտրոնում են: Այնուամենայնիվ, ռասայական խտրականությունը արմատավորված է ԱՄՆ-ի պատմության մեջ, բայց վերջին տարիներին այս կատեգորիան շատ ավելի գունեղ է դարձել:
Սևամորթների սպանությունները, հատկապես ոստիկանության կողմից, կրթության և աշխատանքի հնարավորությունների անհավասարությունը, բողոքի ալիք են առաջացրել Թրամփի քաղաքականության դեմ:
Տվյալների համաձայն, ԱՄՆ-ում բնակվող փոքրամասնություններին պատկանող կանանց շրջանում գործազրկության միջին մակարդակը գտնվում է ամենաբարձր մակարդակում և կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով այդ ցուցանիշը հասել է 20 տոկոսի:
Թրամփի ռասիստական քաղաքականությունը և ներգաղթի ծրագրում նախատեսված սահմանափակումները, որոնք շատ երեխաների իրենց ընտանիքներից բաժանվելու պատճառ են դարձել, մեկ այլ խնդիր է, որը զայրացրել է ամերիկացի կանանց:
Ընտրություններից 20 օր առաջ ամերիկացի կանանց բողոքի ցույցերը, մտահոգություն են առաջացրել Թրամփի կողմնակիցների շրջանում:
Սոցարցումները ցույց են տալիս, որ դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենը աննախադեպ աջակցություն և համակրանք է շահել կին ընտրողների կողմից:
Սա լուրջ ահազանգ է Թրամփի և նրա աջակիցների համար: