Մամուլի տեսություն 20.10.2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i127132-Մամուլի_տեսություն_20.10.2020
Bloomberg- ը գրում է. «Տնտեսությունը, որը Թրամփը փորձեց ոչնչացնել, վերելք է ապրում «Պատրաստված է Իրանում» շարժման շնորհիվ»:
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Հոկտեմբեր 20, 2020 14:41 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 20.10.2020

Bloomberg- ը գրում է. «Տնտեսությունը, որը Թրամփը փորձեց ոչնչացնել, վերելք է ապրում «Պատրաստված է Իրանում» շարժման շնորհիվ»:

Bloomberg- ը գրում է. «Տնտեսությունը, որը Թրամփը փորձեց ոչնչացնել, վերելք է ապրում «Պատրաստված է Իրանում» շարժման շնորհիվ»:

Ըստ Bloomberg- ի, Իրանում ներդրումներ անելու համար հիմա լավագույն ժամանակը չէ:  Նույնիսկ նախքան կորոնավիրուսի մասին  Իսլամական Հանրապետության իշխանությունների հնչեցրած նախազգուշացումները,  երկրի տնտեսությունը վնասներ էր կրել  ԱՄՆ-ի պատժամիջոցների հետևանքով:

«Պատրաստված է Իրանում» շարժումը հույսի պատուհան է նավթային շուկայի անկման և պատժամիջոցների ու կորոնավիրուսի պանդեմիայի հասցրած վնասի ֆոնին:  Այնուամենայնիվ, Իրանում, որտեղ արևմտյան պատժամիջոցներն ազդել են  մարդկանց կյանքի վրա,  տեղական ապրանքանիշները լրացնում են սպառողական ապրանքների բացը:

Իրանցի պաշտոնյաները փորձում են զարգացնել մասնավոր հատվածը և արտահանումը, սակայն   խոշոր արդյունաբերական ընկերությունները, ինչպիսիք են ավտոմեքենաների արտադրությամբ զբաղվող խոշոր ընկերությունները, դեռևս գտնվում են պատժամիջոցների տակ: Բացի այդ, Իրանում արտադրվող մեծ թվով ապրանքներ  թանկ են, քանի որ դրանց հումքի մի մասը ներմուծվում է:

 

Շարղ օրաթերթ

«Իրանը վարում է «դեպի Արևելք քաղաքականություն»

Վերջին տարիներին մենք ժամանակ առ ժամանակ լսում էինք նման արտահայտություն քաղաքական վերլուծաբաններից. Երբեմն որպես  հարցի լուծում, երբեմն ՝ որպես  քննադատություն:

Այս պնդման համար հիմք են ծառայում Իրանի, Ռուսատսանի ու Չիանստանի հարաբերությունները: Հաճախ Արևելք ասելով, վերլուծաբաններն ի նկատի ունեն այս երկրու երկրներին:

ԻԻՀ ԱԳ նախարարի և նախագահի այցելություններին հետևելով, կարելի է նկատել, որ դիվանագիտական կարևոր ժամանակներում, երբ Իրանը ցանկանում է որևէ բանակցություն սկսել, առաջինը Մոսկվայի զանգերն են հնչում և հետո՝  Պեկինի:

 

Խորասան օպրաթերթ

Ատամները խոզանակելը կարող է կանխել կորոնավիրուսով վարակվելը 

Տնից դուրս գալուց առաջ ատամները խոզանակելը կարող է կանխել կորոնավիրուսով վարակվելը:

Միացյալ Թագավորության համալսարանի պրոֆեսորներից մեկը իր ուսումնասիրության մեջ նշել է, որ ատամները խոզանակելը կարող է կանխել վարակվելը, քանի որ ատամի մածուկի   հակաբակտերիալ հատկությունների շնորհիվ, այն վերացնում է մանրէները:

Լրատվամիջոցներն  այս լուրերը հրապարակելով  մարդկանց հորդորում ենօրը երկու անգամ լվանալ ատամները:

 

Խորասան օրաթերթ

ԱՄՆ-ն վախենում է Իրանի օդուժի զարգացումից

Հոկտեմբերի 18-ին, գրեթե 13 տարի անց, Իրանի զենքի էմբարգոն չեղարկվեց և Իրանին հնարավորություն ընձեռվեց արդիականացնել իր ռազմական նավատորմը և իրականացնել երկրի պաշտպանական քաղաքականությունը:

Իրանական բալիստիկ ու  թևավոր հրթիռների և ԱԹՍ-ների  ստորաբաժանումների բարձր հզորությունը և նոր Սուխոյ-ներով համալրումը մեծապես ուժեղացնում է Իրանի  հարձակողական կարողությունը  տարածաշրջանային մրցակիցների դեմ, քանի որ այդ երկրներն իրենց  հույսը դնում էին բացառապես  իրենց արդիական արևմտյան ինքնաթիռների վրա:

Այս ամենից բացի, շատ կարևոր է այն հանգամանքը, որ Ռուսատսանն ավելի վաղ Հնդկաստանին ու Չինաստանին տրամադրել է այդ օդանավերը և դրանց հավաքման հոսքագծերը և մնում է հասկանալ, թե արդյոք Իրանի դեպքում նույնպես դա տեղի կունենա՞: Դրա համար պահանջվում է որ նախ տվյալ երկիր տեղափոխվի արտադրական հոսքագիծը և գոյություն ունենան դրա համար անհրաժեշտ ենթակառուցվածքները: Իսկ Իրանում դրանք կան:

 

armenpress.am

ՀՀ ՊՆ-ն հերքում է Գերանբոյի և Թերթերի շրջաններին հարվածելու մասին Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը

 Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե հայկական կողմը հրթիռահրետանային հարվածների է հասցնում Գերանբոյի և Թերթերի շրջաններին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր: Հոկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել էին հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: Որոշումը կայացվել էր՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության: Հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց Ադրբեջանը դարձյալ կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրետակոծել առաջնագիծը:

 

armenpress.am

Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում քննարկվել են հակառակորդին հակազդելու քայլերը

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Բացի ԱԽ անդամներից՝ նիստին մասնակցել են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ, պատգամավոր Արման Աբովյանը:

ԱԽ նիստը սկսվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի աղոթքով:

Նիստի ընթացքում քննարկվել են ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու հակառակորդին հակազդելու ուղղությամբ իրականացվող քայլերը:  

 

.panarmenian.net

Պեսկով․ ԼՂ-ում մարտական գործողությունները դադարեցնելու համար աշխատանքը շարունակվում է

 Արցախում ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ աշխատանքը շարունակվում է։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Շարունակվում է աշխատանքը մարտական բախումները դադարեցնելու և կարգավորման գործընթացը քաղաքական-դիվանագիտական հուն տեղափոխելու ուղղությամբ։ Ավելին ասել չեմ կարող»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իրականում նախապատրաստվում է ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների այցը Ռուսաստան՝ փոխզիջում գտնելու նպատակով։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել մեկնել Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա՝ Լեռնային Ղարաբաղի հարցով ադրբեջանական կողմի հետ հանդիպումներ ունենալու և բանակցելու։ Անձամբ Մոսկվա գնալու և կարգավորման ճանապարհներ գտնելու համար հանդիպումներ ունենալու պատրաստակամություն է հայտնել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ավելի վաղ հայտարարվեց, որ Հայաստանը և Ադրբեջանը որոշել են հոկտեմբերի 18-ին՝ տեղական ժամանակով 00:00-ից, հաստատել մարդասիրական զինադադար։ Նշվում է, որ որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

 

.panarmenian.net

Հայաստանի օդային տարածքն անվտանգ է և կառավարելի

 ԵՄ ավիացիոն անվտանգության ռիսկերի գնահատման խումբը Հայաստանի օդային տարածքն անվտանգ և կառավարելի է ճանաչել, տեղեկացնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։

Նշվում է, որ ռազմական դրության պայմաններում Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ձեռնարկել է միջոցներ՝ քաղաքացիական և մարդասիրական թռիչքների համար երկրի օդային տարածքի անվտանգությունն ապահովելու նպատակով: Կոմիտեն 3 NOTAM- հաղորդագրություն է հրապարակել՝ ուղղված բոլոր ավիաընկերություններին:

Հաղորդագրություններից առաջինը զգուշացնող բնույթի է, որով կոմիտեն օդաչուներին հորդորում է հայ-ադրբեջանական սահմանին ընթացիկ ռազմական գործողությունների պայմաններում թռիչքներից առաջ ռիսկերի լրացուցիչ գնահատում իրականացնել:

Երկրորդը տեղեկացնում է ՀՀ օդային տարածքում անօդաչու թռչող սարքերի հնարավոր առկայության մասին՝ միաժամանակ անձնակազմերին խնդրելով անհայտ որևէ թռչող սարք նկատելու դեպքում տեղեկությունն անմիջապես տրամադրել օդային երթևեկության կարգավարներին:

Երրորդով կոմիտեն տեղեկացնում է Հայաստանի և Ադրբեջանի օդային սահմանի որոշակի սահմանափակումների վերաբերյալ. որոշ կետեր փակվել են՝ անվտանգության նկատառաումներից ելնելով: Կոմիտեն նաև ընգծել է օդային երթևեկության կառավարման մարմինների և հակաօդային պաշտպանության ուժերի բարձր մակարդակի համագործակցության մասին:

Աերոնավիգացիոն անվտանգության կազմակերպությունը և Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալությունն իրենց վստահությունն են հայտնել Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի կողմից ձեռնարկած քայլերի, պարտավորությունների կատարման և անվտանգության ապահովման վերաբերյալ», - նշված է հաղորդագրության մեջ։

Իսկ կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն իր խոսքում նշել է. «Հաշվի առնելով տարածաշրջանում ռազմական գործողությունները, Քաղավիացիայի կոմիտեն ձեռնարկել է բոլոր միջոցները՝ Հայաստանի օդային տարածքի անվտանգությունն ապահովելու նպատակով»։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։