ԱՄՆ Գերագույն դատարանի վճիռը փոստային քվեների հաշվարկի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i127133-ԱՄՆ_Գերագույն_դատարանի_վճիռը_փոստային_քվեների_հաշվարկի_կապակցությամբ
Միացյալ Նահանգներում փոստային ընտրությունների և քվեաթերթիկների հաշվարկի շուրջ թեժ տարաձայնությունների ֆոնին, Դաշնային Գերագույն դատարանը թույլ է տվել փոստային քվեաթերթիկների հաշվարկը կատարել ընտրությունների օրվանից երեք օր անց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 20, 2020 14:50 Asia/Tehran
  •  ԱՄՆ Գերագույն դատարանի վճիռը փոստային քվեների հաշվարկի կապակցությամբ

Միացյալ Նահանգներում փոստային ընտրությունների և քվեաթերթիկների հաշվարկի շուրջ թեժ տարաձայնությունների ֆոնին, Դաշնային Գերագույն դատարանը թույլ է տվել փոստային քվեաթերթիկների հաշվարկը կատարել ընտրությունների օրվանից երեք օր անց:

ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է հանրապետականների դիմումը և Փենսիլվանիա նահանգին թույլ տվել ընտրողների կողմից ընտրատեղամասեր ուղարկված քվեներ պարունակող նամակներ հաշվել ընտրությունների օրվանից՝ նոյեմբերից 3-ից  երեք օր անց: Դատարանի այս որոշմամբ Փենսիլվանիա նահանգում ավելի մեծ թվով փոստային ձայներ են հաշվելու:

Որոշումը նշանակալի է այն առումով, որ ենթադրվում է, որ այս տարվա ԱՄՆ նախագահական ընտրություններում քվեների թիվը կհասնի տասնյակ միլիոնների՝ գերազանցելով նախորդ ռեկորդները: ԱՄՆ-ի նախագահ և  հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփը  վերջին ամիսներին բազմիցս  հայտարարել է, որ փոստային քվեարկությամբ տեղի կունենան մեծագույն ընտրախախտումները այդ երկրի պատմության մեջ: Նա նույնիսկ պնդել է, որ չի պարտվելու նախագահական ընտրություններում, հակառակ դեպքում կհամոզվի, որ դեմոկրատները փոստային քվեարկության ժամանակ  ընտրակեղծիքներ են իրականացրել:

Իհարկե ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների վաղաժամ քվեարկությունը և փոստային քվեների ուղարկելը երկար պատմություն ունի և նախորդ շրջաններում ևս նման բան բազմիցս տեղի է ունեցել: Սակայն այս տարի կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ընտրողներն ավելի մեծ ցանկություն դրսևորեցին մասնակցելու վաղաժամ քվեարկությանը և իրենց քվաթերթիկներն էլեկտրոնային փոստով ուղարկելու:

Դեմոկրատների խոսքերով՝ ընտրություններում պարտվելու համար Թրամփի մտահոգությունը պատճառ է դարձել, որ նա կոշտ քննադատության ենթարկի փոստային քվեարկությունը: Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ վաղաժամ  կամ փոստային քվեարկությանը մասնակցած 30 միլիոն ընտրողների ավելի քան 53 տոկոսը  եղել են դեմոկրատական,  25 տոկոսը՝ հանրապետական: Հաշվի առնելով նման իրավիճակը, հանրապետականները հատկապես Փենսիլվանիայի նման զգայուն նահանգներում փորձել են նվազեցնել  փոստային քվեարկությունը կամ առնվազն փոստային քվեները հաշվել ընտրությունների օրը:

Այնուամենայնիվ, նույնիսկ Դաշնային Գերագույն դատարանը, որը գտնվում է պահպանողական դատավորների վերահսկողության ներքո, չի քվեարկել հանրապետականների օգտին: Ըստ Գերագույն դատարանի որոշման, փոստային քվեաթերթիկների հաշվարկը կշարունակվի ընտրությունների օրվանից առնվազն երեք օր  անց ոչ միայն Փենսիլվանիայում, այլ որոշ այլ նահանգներում: Ուստի ակնկալվում է, որ ԱՄՆ 2020 թ. Նախագահական ընտրությունների վերջնական արդյունքը, ինչպես նախորդ ընտրությունների մեծ մասում, հայտնի չի լինի նահանգի քվեարկության ավարտից հետո առաջին ժամերին: Որոշ փորձագետներ նախազգուշացրել են, որ ձայների հաշվարկի և հաղթողի անվան հատարարման ձգձգումը ԱՄՆ-ի  ներկա լարված պայմաններում կհանգեցնի հասարակական լուրջ լարվածության: Հատկապես մրցումների այս փուլում և՛ երկու մրցակիցները, և՛ նրանց նախընտրական շտաբները կասկածի տակ են դրել առողջ ընտրությունների անցկացումը: