Իրանում մեկնարկել են ՀՕՊ ուժերի զորավարժությունները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i127156-Իրանում_մեկնարկել_են_ՀՕՊ_ուժերի_զորավարժությունները
Իրանի ռազմական դոկտրինայի ռազմավարական նպատակներից է առաջադեմ տեխնոլոգիաների միջոցով մարտական ​​պատրաստվածության ամրապնդումն ու ռազմական կարողությունների արդիականացումը:
(last modified 2026-05-10T14:28:54+00:00 )
Հոկտեմբեր 21, 2020 07:28 Asia/Tehran
  • Իրանում մեկնարկել են ՀՕՊ ուժերի  զորավարժությունները

Իրանի ռազմական դոկտրինայի ռազմավարական նպատակներից է առաջադեմ տեխնոլոգիաների միջոցով մարտական ​​պատրաստվածության ամրապնդումն ու ռազմական կարողությունների արդիականացումը:

Այդ շրջանակներում, այսօր առավոտյան, Իրանի ՀՕպ ուժերի օպերատիվ ղեկավարման շտաբի ղեկավարությամբ և վերահսկողությամբ, մեկնարկել է  «Վիլայաթի երկնքի պաշտպաններ» զորավարժությունը:

Զորավարժության նպատակն է բարելավել ՀՕՊ զորքերի մարտական ​​պատրաստվածությունը:մ Այն անց է կացվում  ԻՀՊԿ ռազմաօդային ուժերի և բանակի ռազմաօդային ուժերի ստորաբաժանումների մասնակցությամբ և ընդգրկում երկրի տարածքի  կեսից ավելին:

Զորավարժության  հրամանատար, բրիգադային գեներալ Ամիր Ղադեր Ռահիմզադեն, անդրադառնալով ԻԻՀ ռազմաօդային ուժերի կողմից կործանիչների և ԱԹՍ-ների կիրառմանը, հայտարարել է, որ զորավարժության ընթացքում  առաջին անգամ կօգտագործվի ամբողջովին տեղական և նոր սերնդի սարքավորումներ և զենք:

Նման մասշտաբների վարժանքների անցկացումը ռազմական ուժի նշան է և  կարևոր է երկու տեսանկյունից:

Նախ, դա վկայում է  երկրի պաշտպանական կարողությունների, սպառնալիքների կանխարգելման ուժի, ինչպես նաև հավանական հարձակումներից պաշտպանվելու կարողության մասին: 

Այս զորավարժությունների անցկացման երկրորդ կարևոր նպատակը  պաշտպանական կարիքների բավարարման հարցում տեղական ուժի վրա հենվելու կարողության ցուցադրումն է, որպես  պատասխան ԱՄՆ-ի պատժամիջոցներին:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Այաթոլլահ Խամենեին իր ելույթում անդրադառնալով Իրանի  և իրանցիների բարձր հեղինակությանն ասել է. «Իսլամական հանրապետության կանխարգելիչ ուժի   նպատակն է կանխել ցանկացած սպառնալիք ուղղված Իրանի դեմ: Թշնամիները պետք է իմանան, որ եթե մտածեն Իրանի վրա հարձակվելու մասին, կոշտ  արձագանք կստանան, քանի որ նրանք կարող են լինել նախաձեռնողները, բայց պատերազմի ավարտողը չեն լինի»:

Իրանի Իսլամական Հանրապետությունն այսօր շատ մեծ կարողություններ ունի ավիատիեզերական, հրթիռային, ծովուժի և ցամաքային ուժի ոլորտներում: Այս կարողությունը, սակայն, երբեք չի սպառնացել տարածաշրջանի անվտանգությանը: Հակառակ  օտարերկրացիների պնդումների, տարածաշրջանային անվտանգության նկատմամբ Իրանի քաղաքականությունը եղել է պատերազմից, լարվածությունից խուսափելը և հավաքական անվտանգության պահպանման նպատակով տարածաշրջանային մերձեցումը և համագործակցությունը: Տարածաշրջանում խաղաղության և անվտանգության Իրանի ռազմավարությունը հստակ է: Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը Պարսից ծոցի ափամերձ պետությունների բոլոր ղեկավարներին ներկայացրել է Հորմոզի խաղաղության նախաձեռնությունը  և նրանց հրավիրել  համագործակցել դրա գործադրման հարցում:

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը երեքշաբթի օրը կայացած Պարսից ծոցի տարածաշրջանում իրավիճակը վերանայելու նպատակով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վիրտուալ նիստում ունեցած ելությում քննադատելով Միացյալ Նահանգներին ՝ որպես Պարսից ծոցի տարածաշրջանի զենքի ամենամեծ վաճառող, ասել է. «Փողով կարելի է գնել ամենաբարդ զենքը, բայց ճշմարտությունն այն է, որ անվտանգությունն ու կայունությունը հնարավոր չէ գնել»:

«Տարածաշրջանում համապարփակ երկխոսություն և  անվտանգություն հաստատելու նպատակով, անհրաժեշտ է տարածաշրջանի երկրների հավաքական համագործակցությունը: Ուժեղ տարածաշրջանի համար անհրաժեշտ է քաղաքական կայունություն, որտեղ բոլոր հարևանները ցուցաբերում են ռազմավարական զսպվածություն: Հակառակ դեպքում մեր  սերունդները քաոսի մեջ կհայտնվեն»,- ասել է Զարիֆը: