Իրանում մեկնարկել են ՀՕՊ ուժերի զորավարժությունները
Իրանի ռազմական դոկտրինայի ռազմավարական նպատակներից է առաջադեմ տեխնոլոգիաների միջոցով մարտական պատրաստվածության ամրապնդումն ու ռազմական կարողությունների արդիականացումը:
Այդ շրջանակներում, այսօր առավոտյան, Իրանի ՀՕպ ուժերի օպերատիվ ղեկավարման շտաբի ղեկավարությամբ և վերահսկողությամբ, մեկնարկել է «Վիլայաթի երկնքի պաշտպաններ» զորավարժությունը:
Զորավարժության նպատակն է բարելավել ՀՕՊ զորքերի մարտական պատրաստվածությունը:մ Այն անց է կացվում ԻՀՊԿ ռազմաօդային ուժերի և բանակի ռազմաօդային ուժերի ստորաբաժանումների մասնակցությամբ և ընդգրկում երկրի տարածքի կեսից ավելին:
Զորավարժության հրամանատար, բրիգադային գեներալ Ամիր Ղադեր Ռահիմզադեն, անդրադառնալով ԻԻՀ ռազմաօդային ուժերի կողմից կործանիչների և ԱԹՍ-ների կիրառմանը, հայտարարել է, որ զորավարժության ընթացքում առաջին անգամ կօգտագործվի ամբողջովին տեղական և նոր սերնդի սարքավորումներ և զենք:
Նման մասշտաբների վարժանքների անցկացումը ռազմական ուժի նշան է և կարևոր է երկու տեսանկյունից:
Նախ, դա վկայում է երկրի պաշտպանական կարողությունների, սպառնալիքների կանխարգելման ուժի, ինչպես նաև հավանական հարձակումներից պաշտպանվելու կարողության մասին:
Այս զորավարժությունների անցկացման երկրորդ կարևոր նպատակը պաշտպանական կարիքների բավարարման հարցում տեղական ուժի վրա հենվելու կարողության ցուցադրումն է, որպես պատասխան ԱՄՆ-ի պատժամիջոցներին:
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Այաթոլլահ Խամենեին իր ելույթում անդրադառնալով Իրանի և իրանցիների բարձր հեղինակությանն ասել է. «Իսլամական հանրապետության կանխարգելիչ ուժի նպատակն է կանխել ցանկացած սպառնալիք ուղղված Իրանի դեմ: Թշնամիները պետք է իմանան, որ եթե մտածեն Իրանի վրա հարձակվելու մասին, կոշտ արձագանք կստանան, քանի որ նրանք կարող են լինել նախաձեռնողները, բայց պատերազմի ավարտողը չեն լինի»:
Իրանի Իսլամական Հանրապետությունն այսօր շատ մեծ կարողություններ ունի ավիատիեզերական, հրթիռային, ծովուժի և ցամաքային ուժի ոլորտներում: Այս կարողությունը, սակայն, երբեք չի սպառնացել տարածաշրջանի անվտանգությանը: Հակառակ օտարերկրացիների պնդումների, տարածաշրջանային անվտանգության նկատմամբ Իրանի քաղաքականությունը եղել է պատերազմից, լարվածությունից խուսափելը և հավաքական անվտանգության պահպանման նպատակով տարածաշրջանային մերձեցումը և համագործակցությունը: Տարածաշրջանում խաղաղության և անվտանգության Իրանի ռազմավարությունը հստակ է: Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը Պարսից ծոցի ափամերձ պետությունների բոլոր ղեկավարներին ներկայացրել է Հորմոզի խաղաղության նախաձեռնությունը և նրանց հրավիրել համագործակցել դրա գործադրման հարցում:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը երեքշաբթի օրը կայացած Պարսից ծոցի տարածաշրջանում իրավիճակը վերանայելու նպատակով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վիրտուալ նիստում ունեցած ելությում քննադատելով Միացյալ Նահանգներին ՝ որպես Պարսից ծոցի տարածաշրջանի զենքի ամենամեծ վաճառող, ասել է. «Փողով կարելի է գնել ամենաբարդ զենքը, բայց ճշմարտությունն այն է, որ անվտանգությունն ու կայունությունը հնարավոր չէ գնել»:
«Տարածաշրջանում համապարփակ երկխոսություն և անվտանգություն հաստատելու նպատակով, անհրաժեշտ է տարածաշրջանի երկրների հավաքական համագործակցությունը: Ուժեղ տարածաշրջանի համար անհրաժեշտ է քաղաքական կայունություն, որտեղ բոլոր հարևանները ցուցաբերում են ռազմավարական զսպվածություն: Հակառակ դեպքում մեր սերունդները քաոսի մեջ կհայտնվեն»,- ասել է Զարիֆը: