Մամուլի տեսություն 21.10.2020
Սիոնիստների համար Կովկասի տարածաշրջանը պատմական նշանակություն ունի և գտնվում է ԻԻՀ սահմանների մոտ: Հենց դա պատճառ դարձավ, որ ԽՍՀՄ-ի փլուզման առաջին իսկ օրից, սիոնիստները սկսեցին փորձեր անել այդ տարածաշրջանում իերցն ազդեցությունը տարածելու ուղղությամբ:
Մարդոմսալարի օրաթերթ
Նախընտրական բանավեճը ՝ անջատված խոսափողով
ԱՄՆ նախագահի թեկնածուների վերջին բանավեճից երկու օր առաջ, քննարկումների կազմկոմիտեն որոշեց անջատել թեկնածուների խոսափողը մրցակցային ելույթների ընթացքում: Նախորդ բանավեճից հետո կարմիր-կապույտ թեկնածուները, հատկապես Թրամփը, խիստ քննադատության ենթարկվեցին մրցակցին ընդհատելու համար:
Ջավան օրաթերթ
Սիոնսիտների երազանքերն Արաքսի ափերին
Ինչպես բացմիզս ասվել է, ղարաբաղյան հակամարտությունը նման է աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցող տարածքային պատկանելիության շուրջ գոյություն ունեցող կոնֆլիկտներին: Սակայն այս հակամարտությունը միայն Ադրբեջանով ու Հայաստանով չի սահամանափակվում: Քանի որ որոշ արտաքին ուժեր փորձում են այս հակամարտության միջոցով իրականացնել տարածաշրջանում իրենց նպատակները: Այդ ուժերից է Երուսաղեմը բռնագրաված ռեժիմը:
Սիոնիստների համար Կովկասի տարածաշրջանը պատմական նշանակություն ունի և գտնվում է ԻԻՀ սահմանների մոտ: Հենց դա պատճառ դարձավ, որ ԽՍՀՄ-ի փլուզման առաջին իսկ օրից, սիոնիստները սկսեցին փորձեր անել այդ տարածաշրջանում իերցն ազդեցությունը տարածելու ուղղությամբ: Արդյունքում, Բաքվի կառավարությունն ավելի մոտեցավ Թել Ավիվին: Մյուս կողմից նրանց արսափեցրեց Իրանի ու Ադրբեջանի մուսուլման ժողովուրդների բարեկամությունը և Թել Ավիվն ավելի մրապնդեց իր դիրքերը Հարավային Կովկասում:
Քեյհան օրաթերթ
ԱՄՆ-ում աճում է քաղքացիական պատերազմի սպառնալիքը. Թրամփի կողմնակիցներն այրել են քվեատուփերը
Նոյեմբերի 3-ին կայանալիք ընտրություններին ընդառաջ, ԱՄՆ-ում իրավիճակն ավելի է լարվում:
ԶԼՄ-ները և Միացյալ Նահանգների բազմաթիվ վերլուծական կենտրոններ ավելի վաղ նախազգուշացրել էին, որ առաջիկա ընտրությունները կարող են հանգեցնել քաղաքացիական պատերազմի՝ քաղաքական միջավայրում երկբևեռության սրման պատճառով:
ԱՄՆ նախագահը բազմիցս հայտարարել է, որ դեմ է փոստային ընտրություններին և չի ընդունի ընտրությունների արդյունքները, եթե դրանց արդյունքում հայտարարվի որ ինքը պարտվել է: Հաղորդվում է, որ Թրամփը մոբիլիզացրել է իր ծայրահեղական հազարավոր աջակիցներին՝ ընտրությունների ընթացքը դիտարկելու և կեղծիքների մասին հաղորդելու համար:
Երեկ հաղորդվել է, որ Կալիֆոռնիա նահանգում հրդեհվել են քվեատուփեր: Պաշտոնյաները հայտարարել են, որ դա արվել է դիտավորյալ:
Իրան օրաթերթ
Տարածաշրջանի երկրները միջնորդության մեծ հնարավորություն ունեն
Երկուշաբթի օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՏԱՍՍ-ին հայտնել են, որ պատրաստ են բանակցել եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ:
Իրան օրաթերթին տված հարցազրույցում, Թեհրանում Ադրբեջանի դեսպան Բոնիադ Հուսեյնովը շեշտել է, որ Բաքվի կառավարությունը պատրաստ է բանակցությունների համար, սակայն Ադրբեջանի տարածքներից հայկական զորքերի դուրսբերումը համարում է իր կառավարության և ժողովրդի իրավունքը: Նա նշել է, որ պնդումը, թե Բաքվի բանակը ներգրավել է ահաբեկիչների, ճիշտ չէ, քանի որ այդպիսի ուժերի օգտագործումը սկզբունքորեն հակասում է իր երկրի ժողովրդի հավատալիքներին: Հուսեյնովը հավելել է, որ Մինսկի խումբը մինչ այժմ չի կարողացել դրական դեր ունենալ հակամարտության կարգավորման հարցում և տարածաշրջանի երկրները միջնորդության ավելի բարձր կարողություն ունեն:
Նա կառուցողական է անվանել Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ և նշել, որ Ադրբեջանի կառավարությունն ու ժողովուրդը բարձր են գնահատում են Իրանի դիրքորոշումը:
armenpress.am
Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 21-ին աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի ընթացքում նախատեսվում են նախագահ Սարգսյանի հանդիպումները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի, Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:
Հանդիպումները տեղի են ունենալու նախագահ Սարգսյանի նախաձեռնությամբ:
Եվրոպական կառույցների ղեկավարների հետ Հայաստանի նախագահը նախատեսում է քննարկել Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի և դրանում Թուրքիայի բացահայտ ներգրավվածության հետ կապված հարցեր, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանային բնակավայրերի նկատմամբ ադրբեջանական կողմից հրետակոծման փաստերը:
Ակնկալվում է, որ ՆԱՏՕ-ի և եվրոպական կառույցների ղեկավարության կողմից կարվի հնարավոր ամեն ինչ՝ Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից ռազմական գործողությունները դադարեցնելու համար, ինչը հնարավորություն կտա կյանքի կոչել հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները:
armenpress.am
Ռուսաստանի ՆԳՆ-ն հայտնել է ահաբեկչական բնույթի հանցագործությունների աճի մասին
Ռուսաստանի Դաշնությունում ահաբեկչական բնույթի հանցագործություններն ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է ավելի քան մեկ երրորդով, իսկ ծայրահեղական ուղղվածությանը ՝ ավելի քան 43 տոկոսով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նշված է ՌԴ-ի ներքին գործերի նախարարության կողմից հրապարակված զեկույցում։
«2020 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին գրանցվել է ահաբեկչական բնույթի 1851 հանցագործություն (33,9 տոկոսի աճ) և ծայրահեղական ուղղվածության 651 հանցագործություն (43,4 տոկոս աճ)», - նշված է զեկույցում:
Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է ահաբեկչական բնույթի 1382 հանցագործություն և ծայրահեղական ուղղվածության 454 հանցագործություն:
armenpress.am
Չեխիայում կսահմանափակեն քաղաքացիների տեղաշարժը COVID-19-ի դեպքերի աճի պատճառով
Չեխիայի իշխանությունները հոկտեմբերի 21-ին կարգադրել են փակել մանրածախ առեւտրի խանութների մեծամասնությունը եւ դադարեցնել ծառայությունների տրամադրումը՝ COVID-19 կորոնավիրուսի տարածումը զսպելու նպատակով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է The Guardian բրիտանական հրատարակությունը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը:
Բացի այդ, կառավարությունը նաեւ պլանավորում Է սահմանափակումներ մտցնել տեղաշարժի նկատմամբ՝ բացառությամբ ծայրահեղ անհրաժեշտության, օրինակ, աշխատանքի գնալը կամ բժշկի այցելությունները: Դրա հետ մեկտեղ պարենային խանութները եւ դեղատները կշարունակեն աշխատել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
www.panarmenian.net
Մնացականյանը՝ Լավրովին․ Առաջնահերթ է վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարը
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը որպես առաջնահերթ նպատակ ընդգծել է վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի հաստատումը: Նա վերահաստատել է ՀՀ հավատարմությունը կրակի դադարեցման շուրջ հոկտեմբերի 10-ի մոսկովյան համատեղ հայտարարությամբ և հոկտեմբերի 17-ի հայտարարությամբ ստանձնած հանձնառություններին։
Ի շարունակումն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ունեցած հեռախոսազրույցների և ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված Ռուսաստանի միջնորդությամբ տարվող աշխատանքների՝ հոկտեմբերի 21-ին Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Հանդիպման օրակարգում էին ԼՂ համակարտության գոտում օպերատիվ իրադրության և կրակի դադարեցման համաձայնությունների կատարման հարցերը։
Բարձր գնահատելով Ռուսաստանի և նախագահ Պուտինի անմիջական ջանքերը կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերման գործում` Մնացականյանը փաստել է, որ ձեռք բերված համաձայնությունները մնում են թղթի վրա Ադրբեջանի ուխտադրուժ կեցվածքի և իրավիճակի ապակայունացմանը միտված քայլերի հետևանքով։
Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում Լավրովի միջնորդությամբ հանդիպմանը ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները մարդասիրական հրադադարի շուրջ պայմանավորվածություն էին ձեռք բերել, որը չէր պահպանվել՝ հակառակորդը րոպեներ անց խախտել էր այն: Հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ կողմերը պայմանավորվել էին մարդասիրական զինադադարի մասին, որը ևս ադրբեջանական կողմը խախտել էր։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։