Տարածաշրջանային իրողությունների վերաբերյալ Իրանի դեմ ուղղված հերթական անհիմն հայտարարությունը
Արաբական միացյալ Էմիրությունների կառավարության խորհրդատու նախարար Էնվեր Ղարղաշն իր թվիթեյան միկրոբլոգում կատարած գրառման մեջ Իրանին մեղադրել է Արևմտյան Ասիայի տարածաշրջանն ապակայունացնելու մեջ:
«Պարսիցծոցյան տարածաշրջանի անվտանգության նկատմամբ միջազգային ուշադրությունը ուշադրությունը պետք է սկսել փոխվստահությունից: Խնդիր, որը վերջին տարիների ընթացքում պարսիցծոցյան առափնյա երկրների խնդիրներին միջամտության հետևանքով բացասական ազդեցությունների է ենթարկվել: Առանց փոխվստահության հաստատման դժվար է նոր ու կառուցվածքային քայլեր անել և տեսլականներ ապահովել կայունության ու խաղաղության ամրապնդման համար»,իր թվիթերյան միկրոբլոգում գրել է էնվեր Ղարղաշը:
Պարսից ծոցի տարածաշրջանն այն շրջաններից մեկն է, որտեղ ոչ միայն անվտանգության հավաքականություն չի ձևավորվել, այլև ձևավորված ավելի փոքր անվտանգության խորհուրդներ, ինչպիսին է Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը, գործնականում ձախողվել են: Այս կապակցությամբ կան բազմաթիվ պատճառներ, որոնցից գլխավորը՝ երկրների միջև հարաբերություններում փոխվստահության բացակայությունն է: Կարևորը, սակայն, այն է, որ փոխվստահության բացակայության պատճառը Իրանի Իսլամական Հանրապետությունն ու նրա տարածաշրջանային քաղաքականությունը չէ:
Իրանի Իսլամական Հանրապետությունը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում երբեք չի վարել ագրեսիվ քաղաքականություն, բայց ագրեսիայից պաշտպանել է իրեն կամ իր դաշնակիցներին: Իրանի Իսլամական Հանրապետության ներկայությունը Սիրիայում զուտ պաշտպանողական բնույթ ունի, քանի որ Սիրիան Իսլամական հանրապետության դաշնակիցն է և Իրանից օգնություն է խնդրել ԱՄՆ-ի, Սիոնիստական ռեժիմի և արաբական որոշ երկրների, հատկապես Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի կողմից հովանավորվող ահաբեկիչների դեմ պայքարելու համար: Իսկ Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն ագրեսիվ քաղաքականություն են վարում Արևմտյան Ասիայի տարածաշրջանում գտնվող Եմենի արաբական երկրի դեմ՝ վերջին վեց տարվա ընթացքում ամեն օր թիրախավորելով այդ երկիրը, և այսօր Եմենը կանգնած է աշխարհի ամենամեծ հումանիտար աղետի առջև:
Մյուս կետն այն է, որ Արևմտյան Ասիայի տարածաշրջանում տիրող անապահովությունը պայմանավորված է տարածաշրջանի որոշ արաբական երկրների կողմից ներմուծված անվտանգությամբ: Արևմտյան տերությունների, հատկապես Միացյալ Նահանգների ներկայությունը տարածաշրջանում, որն ուղղված է Իսլամական հանրապետության շրջափակմանը, գործնականում կարող է ապահովել որոշ իշխանությունների կամ երկրների անվտանգությունը, բայց ոչ տարածաշրջանի, հատկապես որ որպես տարածաշրջանի կարևոր երկիր՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեպքում անապահովության պատճառ է դարձել:
Այս անապահովության վառ օրինակն է ԻՀՊԿ-ի Ղոդս ստորաբաժանման նահատակ հրամանատար լեգենդար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի և Իրաքի Հաշդ Ալ Շաբիի ժողովրդական ուժերի փոխհրամանատար Աբու Մահդի ալ-Մոհանդեսի սպանությունը, որն 2020 թ. հունվարին իրականացրեց ԱՄՆ կառավարությունը: Բացի այդ, Իրաքի տարածքում գտնվող ամերիկյան զորքերը բազմաթիվ հարձակումներ են իրականացրել տարածաշրջանի դիմադրության խմբերի վրա:
Անկասկած, Արևմտյան Ասիայի տարածաշրջանում տիրող անապահովության հիմնական պատճառներից մեկը Իսրայելի ռեժիմի ներկայությունն է այս տարածաշրջանում: Իսրայելը բազմաթիվ պատերազմներ սանձազերծելով արաբական երկրների դեմ, Միացյալ Նահանգների և եվրոպական որոշ երկրների աջակցությամբ գրավել է Պաղեստինը: Ընդ որում այսօր Պաղեստինի հողի ավելի քիչ քան 15 տոկոսը գտնվում է այդ երկրի սեփական ժողովրդի ձեռքում: Սիոնիստական ռեժիմի հետ արաբական երկրների հարաբերությունների կարգավորումը կհանգեցնի տարածաշրջանում ավելի մեծ անապահովության, քանի որ պաղեստինցիները վճռական են դիմակայելու Սիոնիստական ռեժիմի հանցագործություններին: Հակառակ Էնվեր Ղարղաշի հայտարարություններին, Իսլամական Հանրապետությունը փոխվստահության հաստատման ցանկացած գործընթացում միշտ առաջատար է եղել, բայց արաբական որոշ երկրները նպատակ ունեն փոփոխել տարածաշրջանի էթնիկ կառուցվածքը: Նրանք պնդում են, որ Իսլամական Հանրապետությունը չպետք է խառնվի արաբական երկրների գործերին:
Իրանի Իսլամական Հանրապետությանը դիմակայելու նպատակով Իսրայելի ռեժիմի ուղղությամբ ընթանալը խոչընդոտում է ցանկացած տեսակի փոխվստահության հաստատմանը: